ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

«Կռուի Դաշտում Եւ Տաւուշի Շրջանում Նահանջ Կրող Ադրբեջանը Փորձում Է Բախումը Փոխադրել Եւրոպական Եւ Ամերիկեան Քաղաքական Դաշտ»

01 Օգոստոս 2020
Հարցազրոյց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ատենապետ տոքթ. Քարմէն Օհանեանի հետ


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յուլիսի 12ին, Հայաստանի հիւսիս-արեւելեան սահմանում՝ Տաւուշի մարզի վրայ Ադրբեջանի յարձակումը չսահմանափակուեց միայն Հայաստանով եւ ներառեց նաեւ Հայկական Սփիւռքը տարբեր երկրներում: Ինչպիսի՞ դրսեւորումներ այն ունեցաւ ԱՄՆում, եւ ինչպէ՞ս արձագանգեցին ՀՅԴն ու Հայ Դատի յանձնախումբը ադրբեջանական ուժերի սադրանքներին ու յարձակումներին:

ՏՈՔԹ. ՔԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ադրբեջանական զինեալ ուժերի այս անընդունելի ոտնձգութիւնը հայ ժողովրդին Հայաստանում եւ Սփիւռքում մէկ բռունցքի վերածելով անմիջական հակայարձակի աշխատանքի լծեց: Հայ բանակն արիաբար յետ մղեց թշնամուն՝ գրաւելով ռազմավարական կարեւոր դիրքեր: Արեւմտեան Ամերիկայում, ինչպէս նաեւ համաշխարհային մակարդակով, սփիւռքահայութիւնն իր բողոքի խօսքը լսելի դարձրեց տարբեր միջոցներով: ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն յայտարարութեամբ խստօրէն դատապարտեց այս յարձակումն ու կոչ ուղղեց հայ համայնքին՝ աշխուժօրէն մասնակցելու նախաձեռնած աշխատանքներին: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն անմիջապէս լծուեց քաղաքական-քարոզչական աշխատանքների՝ Ամերիկեան պետական մակարդակի պաշտօնեաներին լուսաբանելու կացութիւնն ու պահանջելու Ադրբեջանի յարձակման դատապարտումը:

Կոնգրեսի մի շարք անդամներ, նահանգի օրէնսդիրներ ու տեղական պաշտօնեաներ միացան հայ համայնքին՝ դատապարտելով Ադրբեջանի յարձակումն ու կոչ անելով անյապաղ վերսկսել խաղաղ գործընթացը: Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրէնսդրութեան երկու կարեւոր կէտ՝ Սպիտակ տանը յորդորեց ներկայացնել Ադրբեջանին ԱՄՆի յատկացրած ռազմական օգնութեան հաշուապահութիւնը եւ, հաստատել Արցախում մարդասիրական ականազերծման ջանքերի համար ֆինանսաւորումը:

Աշխատանքի երկրորդ դաշտը գրաւեց մեր երիտասարդութիւնը՝ ՀԵԴն, կազմակերպելով Ադրբեջանի հիւպատոսութեան առջեւ բողոքի ցոյց, որին մասնակցեցին երեք հազարից աւելի հայորդիներ:
Մեր երրորդ նախաձեռնութիւնը շրջանում տարիներ գոյութիւն ունեցող ՀԵԴի «Մեր Զինուորների հետ» հանգանակութեան աշխատանքն է, որն այսօր նոր թափ ստացած պիտի զօրակցի Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Զինուորների ապահովագրութեան» հիմնադրամին: Մենք հայ զինուորի կողքին ենք, երբ հայ զինուորն իր արեան գնով պաշտպանում է մեր բոլորի հայրենիքը՝ Հայաստանը, ապա մենք Սփիւռքում առնուազն մեր նիւթական օժանդակութեամբ պիտի կատարենք մեր պարտականութիւնն այդ զինուորի եւ իր ընտանիքի ապահովութեան գործում:

Հայաստանի ու հայ ազգի դէմ ադրբեջանական յուլիսեան յարձակումն աննախադէպ կարելի է կոչել նաեւ այն առումով, որ Թուրքիան առաւել անթաքոյց՝ նախագահի ու պաշտօնական բոլոր համապատասխան գերատեսչութիւնների մակարդակով սպառնաց շարունակել հայերի դէմ «նախնիներից ստանձնած առաքելութիւնը», այն է՝ ցեղասպան քաղաքականութիւնը, եւ անվերապահ աջակցութիւն յայտնեց Ադրբեջանին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թուրք-ադրբեջանական քարոզչամենքենան էլ նոր թափով է շարունակում հայերի դէմ պատերազմն ողջ աշխարհում: Ինչպէ՞ս էք գնահատում հայկական կողմի պատրաստուածութիւնը քարոզչական դաշտում, եւ ունե՞նք հաւաքական ուղղորդուած ռազմավարութիւն այս հարցում:

ՏՈՔԹ. ՔԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ.- Թուրքիայի անվերապահ աջակցութիւնը Ադրբեջանին եկաւ դարձեալ փաստելու երկու պետութիւնների պատմական հիմք ունեցող թշնամական մօտեցումը հայերի ու Հայաստանի հանդէպ: Ներկայի Թուրքիան, յատկապէս վերջին տասը տարիներին «արաբական գարուն»ի շարժման եւ Սիրիայի ներքին տագնապի ընձեռած առիթներն օգտագործելով, Միջին Արեւելքի մէջ աշխարհաքաղաքական իր դիրքերը զօրացնելու ռազմավարական գործընթացին է լծուել: Կարելի է ասել, որ համանման այն դիրքերին, որ Օսմանեան Թուրքիան ունէր, թէեւ այս պարագայում ոչ անպայման տարածքային առումով այլ տնտեսական, ռազմական եւ քաղաքական ազդեցութեան ընդարձակման իմաստով: Այսպէս պէտք է բացատրել Թուրքիայի յաւակնութիւններն արաբական մի շարք երկրների մէջ՝ հասնելով մինչեւ Լիբիա. այսպէս պէտք է բացատրել արեւելեան միջերկրականի մէջ Թուրքիայի ախորժակը: Ազդեցութեան գօտիների ընդարձակման այս տրամաբանութեան մէջ, պէտք է հասկանալ նաեւ Թուրքիայի քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում, որ ի դէպ, բոլորս արդէն վաղուց գիտենք, որ այս քաղաքականութեան սահմանները Կովկասից շատ աւելի հեռու են հասնում՝ պանթուրքական երազանքներով: Աւելի քան բացայայտ է նաեւ, որ Թուրքիան փորձում է աւելի ազդեցիկ դերակատարութիւն ունենալ Արցախեան հարցի լուծման բանակցութիւնները վարող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջածիրի մէջ՝ Ադրբեջանին ի նպաստ կացութիւն ստեղծելու յստակ նպատակով: Հակահայ քարոզչութեան ֆոնին, այլեւ պիտի ասէի, հայատեացութեան ենթահողի վրայ տարուող այս քաղաքականութիւնը պէտք է Սփիւռքի մէջ քարոզչական ու քաղաքական շփումների եւ աշխատանքների միջոցով հակադարձել: Իսկ մեր քարոզչական մեքենան, մեր Սփիւռքի կառոյցներն են, Հայ Դատի յանձնախմբերը, ուղեկից միութիւնները, դպրոցները, եկեղեցիները, եւ ինչու չէ՝ մեր համայնքներն իրենց ամբողջականութեամբ՝ իրենց պատանիներով, երիտասարդներով ու տարէցներով, որոնք ամէն պահանջուած առիթի դէպքում՝ խուռներամ ներկայութիւն են ապահովում մեր հաւաքների ու պահանջատիրական կամ բողոքի ու դատապարտումի ցոյցերի ժամանակ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար օտար հանրութեան եւ տեղական կամ միջազգային մամուլի էջերի միջոցներով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՅԴն իր երիտասարդական եւ քաղաքական կառոյցների հետ միասնաբար, տարիներ շարունակ համակարգուած պայքար է մղում թուրք-ադրբեջանական ուժերի դէմ տարբեր հարթակներում: Յուլիսեան յարձակումների ժամանակ ի յայտ եկաւ նոր երեւոյթ՝ ադրբեջանական առաւել համակարգուած համայնք, որոնց ներկայացուցիչները դիմեցին սադրիչ գործողութիւնների, հրահրեցին բախումներ, իրականացրեցին բռնութիւններ հայ համայնքի նկատմամբ: Սա թերեւս նոր մարտահրաւէր է Ամերիկայի հայ համայնքի համար եւ պայքարի նոր թեւ է բացուել: Ի՞նչ պատրաստութիւններ են անհրաժեշտ այս ուղղութեամբ եւ ինչպէ՞ս պէտք է հայ համայնքը գործի այս երեւոյթի դէմ:

ՏՈՔԹ. ՔԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ.- Կռուի դաշտում եւ Տաւուշի շրջանում նահանջ կրող Ադրբեջանը փորձում է բախումը փոխադրել Եւրոպական եւ Ամերիկեան քաղաքական դաշտ՝ ձեւանալով իբրեւ զոհ, իր իսկ հրահրած բախումներից: Ադրբեջանը փորձում է ստեղծել այն կեղծ պատկերը, որ հայերն են նախայարձակ եղել՝ թէ՛ Տաւուշի մարզում եւ թէ Սփիւռքի համայնքների բողոքների ընթացքում: Այդ փորձի ականատեսը եղանք նաեւ ՀԵԴ կազմակերպած ցոյցի ընթացքում:

Մեր շրջանում թուրքերի եւ ազերիների կողմից վանդալիզմի ենթարկուեց Սան Ֆրանսիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային վարժարանն ու Հայ համայնքային կենտրոնը՝ տգեղ գրութիւններով եւ ազդարարութիւններով:

Բազմաթիւ ընտրուած պաշտօնեաներ դատապարտեցին կատարուածը, եւ պաշտօնատար անձանց հետ միասին կատարուածն անուանեցին յանցագործութիւն ատելութեան հողի վրայ՝ խոստանալով դատական կարգով հետապնդում իրականացնել: Յատկանշական է, որ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին նոյնպէս միացաւ դատապարտող պաշտօնեաների խմբին:

Թշնամին չարաչար սխալւում է: Այս արարքները մեզ չեն շեղելու մեր պահանջատիրական պայքարից ու Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների հանդէպ մեր հաստատակամ պարտաւորութիւններից:Այս առիթով աւելացնեմ նաեւ, որ թերեւս առաջիկայում պէտք է մտածել, որ մեր քաղաքական եւ քարոզչական աշխատանքներում առաւել ներառենք այլ համայնքներ: Այլ խօսքով, համագործակցութեան աւելի աշխոյժ հարթակներ ստեղծենք ոչ-հայկական շրջանակների հետ, որոնք մեզ նման, կրում եմ թուրքական ծաւալապաշտական քաղաքականութեան դառը հետեւանքները: Խօսքս, անմիջականօրէն վերաբերում է տարբեր համայնքների հետ համագործակցութեանը, որովհետեւ, կարծում եմ, հասարակական շատ ընդհանուր շահեր ունենք եւ միասնաբար կարող ենք շատ աւելի ազդեցիկ գործունէութիւն ծաւալել: Վերջին հաշուով, թուրքական ծաւալապաշտութիւնը վտանգ է ներկայացնում նաեւ մի շարք այլ ժողովուրդների եւ պետութիւնների համար, որոնք նոյնպէս նոյն սպառնալիքի ներքոյ են այսօր, ինչ հայ ժողովուրդը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դիւանագիտական եւ քարոզչական ոլորտներում, ՀՅԴն իր կից կառոյցների հետ միասին, կարողացաւ արագօրէն արշաւներ կազմակերպել թուրք-ադրբեջանական ապատեղեկատուութեան դէմ, ԱՄՆ օրէնսդիր մարմնում ներկայացնել իրավիճակի իրական պատկերը, ինչի արդիւնքում, տարբեր օրէնսդիրներ, նահանգային եւ տեղական պաշտօնեաներ հանդէս եկան Ադրբեջանին դատապարտող յայտարարութիւններով: Համագործակցո՞ւմ էք Հայաստանի հետ եւ ի՞նչ ձեւաչափով:

ՏՈՔԹ. ՔԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ.
– Մենք քաջալերում ենք մեր համայնքին, որ նիւթական մասնակցութիւնն ու օժանդակութիւնը բերեն մեր շրջանի ՀԵԴի՝ «Մեր Զինուորների հետ» դրամահաւաքին, որը տարիների ընթացքում, հարկ եղած պարագայում սատարել է հայ զինուորին ու հայոց բանակին: Պատերազմական ներկայ վիճակում գոյացած նիւթական օժանդակութիւնը յատկացուելու է ՀՀ ՊՆ Զինծառայողներին ապահովագրութեան հիմնադրամին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ ազգի դէմ թուրք-ադրբեջանական համատեղ պատերազմին եւ մեր առջեւ ծագած նոր մարտահրաւէրներին դիմակայելու համար պայքարի ի՞նչ միջոցներ էք առաջարկում:

ՏՈՔԹ. ՔԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ.- Մենք պէտք է շարունակենք նեցուկ լինել Հայաստանի եւ Արցախի պետականութիւնների անվտանգութեանն ու Հայոց Բանակի հզօրացմանը՝ գիտակցելով, որ մեր յաղթանակի միակ գրաւականը սեփական ուժերով միասնական պայքարն է: Աչալրջօրէն պէտք է շարունակենք հետեւել մեր համայնքի դպրոցների, եկեղեցիների եւ ակումբների ապահովութեանը՝ ընդդէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայ արարքների, քաղաքական ու քարոզչական բոլոր միջոցներով լսելի դարձնել հայ ժողովրդի արդար Դատը:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company