ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Ճիշտ չէ, որ հայրենադարձությունը դառնա միայն լիբանանահայության օրակարգ

22 Օգոստոս 2020
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը:


-Պարոն Հավաթյան, ինչպիսի՞ն է իրավիճակը Լիբանանում այսօր:

-Լիբանանում վիճակը քաղաքական կայունության առումով նույն տեղում է, անկայուն է, անորոշությունը տակավին համատարած է, նոր կառավարության կազմավորման գծով բեկումնային վիճակ չկա, շրջադարձ չկա, որ կարելի լինի ասել՝ այո, որոշակի հույսեր է ներշնչում։ Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ տակավին սառած վիճակ է: Կուլիսների հետևում, բնականաբար, աշխատանքները շարունակվում են, միջազգային մեծ հետաքրքրություն կա Լիբանանի նկատմամբ: Ամեն օր զանազան պետությունների ներկայացուցիչներ՝ եվրոպական, ամերիկյան, արաբական, այցելում են Լիբանան՝ զորակցություն հայտնելու Լիբանանի աղետյալ ժողովրդին, անշուշտ, նաև ներկայացնելու իրենց քաղաքական առաջադրանքները, իրենց պատկերացումները, թե ինչպես են տեսնում այս երկրի առաջիկա քաղաքական գործընթացը՝ իհարկե ամեն մեկն իր շահերի տեսանկյունից: Հուսով ենք, որ այս բոլոր շահերը, բոլոր միջազգային ախորժակները ինչ-որ տեղ կբյուրեղանան: Իհարկե, լիբանանյան ներքին վիճակից շատ բան է կախված, որ հնարավոր լինի ձևավորել նոր կառավարություն, որը, անշուշտ, պետք է նկատի ունենա նաև անցնող ամիսների ընդհանուր հանրային ակնկալիքները, որպեսզի հնարավոր լինի որևէ կերպ վերականգնման գործընթացի մեկնակետը դնել: Այդ գործընթացը տակավին երկար կտևի, քանի որ այսօր բազմաթիվ են դժվարություններն ու մարտահրավերները, նաև ճգնաժամը բավական մեծ է:

Հետևաբար, այս բոլորը դիմագրավող կառավարության կարիք կա, ինչը կախված է բոլոր կողմերի ամբողջական զորակցությունից: Սա է կարևորը: հուսանք, որ շուտով կանաչ լույս կբացվի և կսկսվի կառավարության կազմավորման շուրջ համախոհություն առաջանալ: Մենք կարծում ենք, որ պետք է միշտ համախոհությունը, իրար հասկանալու, իրար հետ այս կացությունը, այս պատասխանատվությունը շալակելու խնդիրը հիմնականը դառնա, որովհետև գիտեք, որ համայնքային երկիր է և հայանքների համակեցությունը, համայնքների ընդհանուր իրավիճակն իր բաժինն ունի այս ընդհանուր կացության մեջ: Պետք է այդ իմաստով բոլորը հասկանան, որ այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք է զիջումներ անել հանուն Լիբանան հայրենիքի վերականգնման: Այս բոլորն ասում եմ, որովհետև մենք՝ որպես կուսակցություն, միշտ էլ ասել ենք, որ Լիբանանի մեջ հաղթող և պարտվող կողմերի հարց չկա, բոլորը պարտավորված են միասին աշխատելու: Կյանքը ցույց տվեց, որ անցնող 30 տարիներին ներքին առճակատումներից, քաղաքացիական պատերազմից տուժեց միայն երկիրն ու ժողովուրդը: Հետևաբար, մենք պետք է այս հանգամանքը նկատի ունենանք:

-Հայաստանի կառավարությունում քննարկվել է հայրենադարձության հարցը. նշվել է, որ մինչև սեպտեմբեր պատրաստ կլինենք լիբանանահայերին հատկացվելիք օգնությունների փաթեթ ներկայացնել: Այս փուլում լիբանանահայերն ի՞նչ են ակնկալում Հայաստանից:

-Անկեղծ ասած, հայրենադարձության օրակարգը անցնող երկու շաբաթներին բավական քննարկվեց: Այդ օրակարգը կենսական ու կարևոր և հրատապ օրակարգ է, սակայն մամուլում կամ սոցիալական ցանցերում տեղի ու անտեղի վերլուծություններն ու մեկնաբանությունները նպաստ չեն բերում այդ օրակարգի բյուրեղացմանը: Օրակարգը մեզ համար կարևոր է։ Մենք՝ իբրև կուսակցություն, այս իշխանությունների օրոք այդ օրակարգը բարձրացրել ենք, պահանջել ենք դրա ամբողջական բյուրեղացումը, օրենքների փաթեթի ամբողջական հստակեցումը, որի մեջ, բնականաբար, նաև Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա իր կենսափորձով, հայրենիքի հանդեպ իր ունեցած պարտավորություններով և իրավունքներով, ունենա իր ասելիքը: Նախ՝ հստակեցնենք, որ որպես այս ճգնաժամի արդյունք հայրենադարձություն ակնկալելու օրակարգ մենք չենք դնում: Պետք չէ այդպես լինի, դա պետք է դառնա ընդհանրապես ազգային, ռազմավարական հիմնախնդիր: Ճիշտ չէ, որ հայրենադարձությունը դառնա լիբանանահայության օրակարգ: Հայրենադարձության ընդհանուր կառուցվածքը, նրա օրենսդրական ամբողջ համակարգը պետք է հիմնվի նրա վրա, որ Հայաստանն ունի մեծ Սփյուռք և այդ Սփյուռքի ամբողջ ներուժը, նաև հայապահպանման գործընթացը, նաև հայրենադարձությունը պետք է ընդգրկի բոլորին: Այդ իմաստով առաջնային խնդիրը նախկին 20-25 տարիներին Հայաստանից հեռացածների, մեր հայրենակիցների վերադարձի համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումն է: Երկրորդ խնդիրն է սփյուռքահայի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք իրենց տեղը գտնեն հայրենիքում: Սրանից առաջ էլ այդ օրակարգը դրված էր սեղանին, բայց միշտ էլ բյուրեղացման ընթացքում կիսատ էր մնում:

Մեր արդար ակնկալությունն է, որ այս հանգրվանին այս օրենսդրական փաթեթն ամբողջականանա, բյուրեղանա: Այս իմաստով նաև ասեմ, որ խուճապային մթնոլորտը որպես հայրենադարձության մշակման արդյունք հնարավոր չէ մշակել: Այսօր տեղափոխության խնդիր է, որ տեղի է ունենում: Այսինքն նման խուճապային վիճակներում բնական է, որ մարդիկ մտածում են, որ եթե ունեն հնարավորություններ կամ եթե անգամ չունեն հնարավորություններ, որոշ ապահովություն զգալու համար ուզում են տեղափոխվել Հայաստան: Սա չպետք է մեկնակետ ծառայի հայրենադարձության համար: Հայրենադարձությունն ավելի համապարփակ ծրագիր է: Նաև ասեմ, որ այսօր լիբանանահայ համայնքը կարողացել է հաղթահարել անցնող 30 տարիների բոլոր ճգնաժամերը: Այսօրվա համահայկական զորակցությունը, ընդհանուր օժանդակության մթնոլորտը, որ կա, նաև լիբանանահայության վճռականությունն ու կամքը անպայման ազդանշն կտա բոլորին, որ այս համայնքը ի վիճակի է անպայման ինքն իրեն գտնելու: Իհարկե, հարվածը մեծ է, իհարկե, աղետը իր ազդեցությունը կունենա առաջիկա զարգացումների վրա: Արդեն փաստը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք համայնքներ, որոնք ստացել են հարվածներ, բայց պահել են իրենց հավաքական կյանքի բոլոր ստորոգելիները, անշուշը հարաբերականորեն ավելի նվազ ուժականությամբ: Պետք է նկատի ունենալ լիբանանահայ համայնքի յուրահատկությունները այս իմաստով: Գիտեք, որ լիբանանահայ համայնքը Լիբանանի քաղաքական ընդհանուր կառուցվածքի մեջ ներգործուն մասնակից է՝ խորհրդարանա, կառավարության, այլ պետական հաստատություններ: Այն Լիբանանի 7 կարևոր համայնքներից մեկն է, որը իր ամբողջական իրավունքներն ու պարտավորություններն ունի: Հետևաբար, պետք է այս յուրահատկություններն էլ նկատի ունենալ և այս բոլորի հանրագումարը ամփոփելով պետք է ևս մեկ անգամ ասել, որ բնական է, որ մարդկանց տեղափոխում է տեղի ունենում: Մարդիկ իրենց ապահովության համար կարող են նման որոշում կայացնել, բայց հայրենադարձության ընդհանուր թեման պետք է դիտարկել ավելի համապարփակ, ազգային ու ռազմավարական խնդրի պարունակի մեջ:

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ լիբանանահայերը գան հայրենիք ու հաստատվեն այստեղ: Արդեն իսկ մի քանի օդանավերով լիբանանահայերի են հասցրել Հայաստան: Արդյոք լիբանանահայերը շահագրգիռ են գալ Հայաստան, թե՞ կարող են օրինակ Հայաստանը դիտարկել որպես տարանցիկ երկիր և այստեղից մեկնել այլ երկրներ:

-Լիբանանահայերը, այո՛, ունեն ակնկալություններ, որոնք տարրական ակնկալություններ են՝ կենցաղային, բժշկական, կրթական, սոցիալական, առողջապահական: Այսինքն՝ այն բոլորը, որոնք արդեն իսկ ինքն իր այսօրվա կացությամբ ի վիճակի չէ անձնապես հոգալու: Հետևաբար, պետք է դրանք նկատի առնել: Դրանից զատ, եթե այդ հնարավորությունները ստեղծվեն և խոսվի ընդհանրապես այս օրակարգի մասին, նաև հարկերի իմաստով, այլ դյուրությունների իմաստով, որոնք պետության կողմից ծառայությունների բնույթ ունեն, պետք է այդ բոլորից օգտվեն այն անձինք, որոնք հաստատվում են հայրենիքում: Այստեղ մեկ այլ խնդիր է գալիս. Այդ անձը պետք է ունենա նաև աշխատելու հնարավորություն: Մենք որպես հայրենիք, չենք հասել այն աստիճանին, որ այդ հարցը ամբողջությամբ հնարավոր լինի լուծել, որովհետև դա ընդհանուր հարց է: Հայրենիքում աշխատանքի հնարավորություն ունենալու ընտրանքներ կատարելու մասին է խոսքը, ոչ թե պարտադրված աշխատանքի: Այսինքն մարդն իր մասնագիտությամբ կարողանա ավելի արմատանալ հայրենիքում և այս իմաստով բավական աշխատանք կա անելու:

Ինչ վերաբերում է Հայաստանը որպես տարանցիկ երկիր դիտարկելուն, ապա դա միշտ էլ եղել է այսպիսի ճգնաժամային պահերի ընթացքում: Մենք այդ իրականությունը տեսանք նաև սիրիահայության ժամանակ: Այս դեպքում էլ հնարավոր չէ մեկ բնորոշմամբ տալ արժևորումը, որովհետև կարող է մարդը որոշել է հաստատվել Հայաստանում, սակայն չկարողացավ գործ գտնելու, հնարավորություններ ունենալու, իր օրապահիկն ապահովելու: Որոշների համար էլ իսկապես Հայաստանը ժամանակավոր բնակավայր է, որպեսզի հասցնեն դիմել այլ երկրների քաղաքացիություն ստանալու և տեղափոխվելու համար: Իհարկե, նաև այնպիսիք, որոնք ցանկանում են Հայաստանը համարել վերջնական տուն և պատրաստ են ամեն տեսակի դժվարություններ դիմագրավել, կառչել հայկական հողին, արարել ստեղծագործել հայրենիքում: Այսինքն՝ տարբեր են բոլորը և հնարավոր չէ բոլորին մեկ արժևորման մեջ դնել:

Սիրանույշ Պապյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company