ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Բանկերը, ՀԷԿ-երը, ԱԳԼՃԿ-ները պետք է ավելի շատ հարկ վճարեն. անցում է պետք շատից՝ շատ, քչից՝ քիչ հարկման մեթոդին

16 Հոկտեմբեր 2020 Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը բացասական մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև այս պատերազմը սկսած Ադրբեջանի և նրան այդ հարցում սատարող Թուրքիայի տնտեսությունների վրա։ Առաջինը պատերազմական իրավիճակներում տնտեսության ճյուղերից տուժել է գյուղոլորտը, որը կրում է պատերազմի առաջին հարվածները։ Հենց այս ոլորտից բանակ են զորակոչվել մեծ թվով զինվորներ, թեև նրանք հիմա պետք է զբաղվեին բերքահավաքով, իրականացնեին աշնանացան։ Հիմա այս ոլորտը կրում է զգալի կորուստներ, ուստի հենց այստեղ է, որ պետությունը պետք է հստակ հակաճգնաժամային քայլեր իրականացնի։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ, թեև այս պահին չկա հստակ վիճակագրություն, թե պատերազմի ամեն մի օրը որքան վնաս է հասցնում Արցախի և Հայաստանի տնտեսությանը, սակայն ակնհայտ է, որ մեր զույգ պետությունների տնտեսական քաղաքականության մեջ լրջագույն փոփոխություններ պետք է արվեն՝ հանուն մեկ միասնական նպատակի։

«Ամբողջ բյուջեն պատերազմի համար. սա պետք է լինի նպատակը, մենք պետք է գնանք զոհողությունների, և սա պետք է լինի պետական այն քաղաքականությունը, որը պետք է լինի գերառաջնային»,- ասաց Պարսյանը։

Ըստ նրա՝ որքան էլ հնչեն կոչեր, որ սպառողները չպետք է իրենց վարքագծում ընդգծված փոփոխություն կատարեն, որովհետև եթե քիչ են առևտուր անում, այդքան էլ պակաս հարկեր են ուղղվում բյուջե, սակայն ակնհայտ է, որ պետությունը բյուջե փող ուղղորդելու համար պետք է մտածի այլ տարբերակներ։

«Ուզենք, թե չուզենք, պետք է անցնենք պրոգրեսիվ հարկման համակարգին՝ շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքին։ Պետք է հրաժարվել հարկման համահարթեցումից, իսկ 20 տոկոս շահութահարկի դեպքում ևս պետք է փոփոխություններ կատարվեն։ Այն ոլորտները, որոնք աշխատում են բարձր եկամտաբերությամբ, այդ ոլորտները պետք է ավելի շատ հարկեր վճարեն՝ բանկեր, ՀԷԿ-եր, ԱԳԼՃԿ-ներ՝ սրանք պետք է ավելի շատ հարկեր վճարեն։ Պետական բյուջե այս եղանակով կարող ենք ավելի շատ փող ուղղորդել և այսպես կկարողանանք մեր ռեսուրսները ճիշտ վերբաշխել։ Պետք է հրաժարվել այն մոտեցումից, որ բնակիչը պետք է շատ առևտուր անի, որ մենք շատ հարկ հավաքենք։ Պետք չէ ամեն ինչ թողնել սպառողի վրա, պետությունը պետք է գտնի հարկեր գեներացնելու այլ տարբերակներ։ Մեր եկամտի հաջորդ աղբյուրը հանքարդյունաբերությունն է՝ պղնձի և մոլիբդենի գները բավականին բարձր են, ուստի այս ոլորտում ևս կտրուկ վերանայումներ պետք է անել, որ հնարավորինս շատ հարկեր վճարվեն պետական բյուջե»,- ասաց տնտեսագետը։

Նրա փոխանցամբ՝ պատերազմական իրավիճակում, որը ճգնաժամային իրավիճակ է, պետական քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի նաև մի խումբ ապրանքատեսակների մասով ինքնաբավության հասնելը, որպեսզի, եթե հանկարծ առաջանա պետական սահմանների փակման խնդիր, երկիրը չկանգնի առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումների խնդրի առաջ։

«Օրինակ՝ ցորենի դեպքով ունենք 31 տոկոս ինքնաբավություն, հավի մսի մասով՝ 23։ Հիմա արդեն ժամանակն է օգտագործել մեր ունեցած հողակտորները՝ հասնելու համար ինքնաբավության առաջին անհրաժեշտության մթերքների մասով»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրմանը՝ ապա, ըստ տնտեսագետի, մենք Թուրքիայից տարեկան ներկրում ենք մինչև 270 միլիոն դոլարի ապրանք, իսկ միայն հագուստի ներկրումը Թուրքիայից վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 90 տոկոսով։

«Այս տարիների ընթացքում կտրուկ արժեզրկվեց թուրքական լիրան, որը ևս մեծացրեց այդ երկրի ապրանքների նկատմամբ պահանջարկը, իսկ տեղական արտադրությունը շատ է տուժում թուրքական ապրանքների ներկրումից։ Հենց այս հարցում է, որ պետությունը պետք է հասկանա, թե մենք այդ ներկրվող ապանքներից քանի տոկոսը կարող ենք ինքներս արտադրել, քանիսը՝ ներկրել Իրանից, քանիսը՝ Չինաստանից։ Կարևոր է նկատել, որ Թուրքիայից Հայաստան է ներկրվում մեծ քանակով հումք, որն օգտագործվում է տարբեր արտադրությունների մեջ, հետևապես՝ այս շղթան մենք չենք կարող միանգամից կտրել։ Իհարկե՝ առանձին տնտեսվարողները հրաժարվում են թուրքականը ներկրելուց, ապրանքի պատվերներ անում են Չինաստանից, բայց խնդիրն առանձին տնտեսվարողների մակարդակով չի լուծվի։ Մենք պետք է տեղական արտադրողների հետ խոսենք, օրինակ՝ առաջարկենք, եթե փակում ենք Թուրքիայից ներկրման ճանապարհը, ապա արտադրողը պետք է վերավաճառողին տեղական ապրանքը տա ինքնարժեքով։ Սա կարող է խնդրի լուծման մեկ տարբերակ լինել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company