Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
18 Նոյեմբեր 2020
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Հանրահավաքի հազարավոր մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։
Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Արցախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։
https://youtu.be/Mjvh-7WeG0U