Ձերբակալված են շուրջ 3 տասնյակ դաշնակցականներ
20 Նոյեմբեր 2020
Երեկ և այսօր իրականացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների թվում են նաև բազմաթիվ դաշնակցականեր: Այս պահին ոստիկանության տարբեր բաժանմունքներում և մեկուսարաններում են կուսակցության շուրջ 3 տասնյակ անդամներ, որոնց թվում են Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան վերջին պատերազմի մասնակից, նաև վիրավորված կամավորներ, սփյուռքահայ երիտասարդներ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ։
https://youtu.be/a95fIF9WbMI