ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ամեն մեկը կարող է ստեղծել արհեստական աշխարհ և այդտեղ հանդես գալ որպես հպարտ քաղաքացիների առաջնորդ

27 Նոյեմբեր 2020 5-րդ օրն է, շարունակվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հացադուլին միանալ ցանկացողներ են եղել, սակայն նպատակը նամանատիպ մեծաթիվ ակցիա կազմակերպելը չէ, այլ հարցը բարձրաձայնելն է:

«Այս պահին Կիմ Բալայանի աառողջության համար խիստ անհանգստանում ենք՝ տարիքի առումով, նաև լուրջ առողջական խնդիրներ ունի: Դեռ անդրդվելի է մնում»,-նշեց նա:

Հարցին՝ Կառավարությունից արձագանքներ կա՞ն, մոտենու՞մ են հացադուլավորներին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ ոչ. «Կառավարությունից արձագանք չկա: Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ որպես կոլեգա, 1-2 անգամ այցելել է, հացադուլը դադարեցնելու խորհուրդ ինքն էլ է տվել, բայց մենք մեր որոշման տերն ենք»,-նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, Մանուկյանը պատասխանեց, որ ուղերձը չի տեսել, քանի որ Փաշինյանից ակնկալում է մեկ ուղերձ՝ հրաժարականի հայտարարություն:

«Դուստրս զանգեց, մի քանի բառով նկարագրեց: Իր արձագանքից հասկանալի է՝ ամեն մեկը կարող է ստեղծել արհեստական մի աշխարհ, այդ աշխարհում հանդես գալ որպես հպարտ քաղաքացիների առաջնորդ, բայց, ի տարբերություն բոլոր նախկին իշխանությունների, ինքը սարսափելի շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է լրիվ ուրիշ իրականության մեջ, չի հասկանում, որ գահավիժումը շատ ավելի ծանր է լինելու: Առնվազն տեղ պետք է թողնել, որ հաջորդ սերունդներն ասեն՝ այո, սխալների հետևանքով եղավ դառը պարտություն, բայց մարդն արժանապատվություն ունեցավ իշխանությունը թողնել: Իր մոտ դա դեռ չկա, վստահ եմ, որ շատ շուտ լինելու է»,-ասաց նա՝ նշելով նաև, թե երեկոյան կծանոթանա ուղերձին և մանրամասն արձագանք կկատարի:

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը կարծում է, որ այժմ ՀՀ-ում 2018-ի հասարակությունն է, որին կարող է կեղծ լոզունգներով, խոստումներով առաջնորդել, բայց, ըստ ՀՅԴ անդամի, Փաշինյանը չարաչար սխալվում է:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Փաշինյանը խոսել է գերիների փոխանակման մասին՝ նշելով, թե այդ հարցը միայն մեզնից չի կախված և դրանում է դժվարությունը, Մանուկյանը դիմեց հենց վարչապետին.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, երբ գաղտագողի հայտարարություն էիր ստորագրում Ադրբեջանի, ՌԴ-ի նախագահների հետ, երբ ամաչել ես տեսախցիկների առաջ այդ պահին երևալ, ստորագրում էիր միայն մի՞ բանի համար, որ հետո գլուխ գովես, թե 35 000 երիտասարդի կյանք ես փրկել, մի վայրկյան չմտածեցի՞ր, որ թշնամուդ ձեռքում մեր զինվորներն են ռազմագերի, մարտական հենակետերում զոհված հարյուրավոր զինվորներն են, որոնց աճյունները պետք է տեղափոխել: Մի րոպե մտածեիր՝ միգուցե կարողանայիր կետ պարտադրել, որ գերիների փոխանակում, դիակների դուրսհանում պետք է լինի: Մի վայրկյան մտածեիր, որ դու Հայաստանի բոլոր քաղաքացիների պատասխանատուն ես, թե լայվերով մի քիչ ավելի այլ վիճակում կարող ես գլուխ գովել հպարտ քաղաքացիների մասին քո ելույթներով»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/ftrsOtR6VKk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company