Անհնազանդության ակցիաներ Երևանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
08 Դեկտեմբեր 2020
Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ կիրառելով անհամաչափ ուժ:
Ճանապարհ փակելու փորձերը ոստիկաններն անմիջապես կանխում են և ոստիկանական մեծ ուժերի տեղակայման պատճառով ևս կաթվածահար է լինում է երթևեկությունը:
Ոստիկանները նաև թույլ չեն տալիս, որ քաղաքացիներն անցնեն հետիոտնային անցումով՝ պատճառաբանելով, թե ճանապարհները չպետք է փակվեն: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ այս որոշումն անօրինական է, քանի որ ոստիկանները չեն ներկայացնում, որ հրաման ունեն հետիոտնային անցումը փակելու մասին:
Մեկ տասնյակից ավել ակցիայի մասնակիցներ բերման են ենթարկվել Ամիրյան-Մաշտոց ճանապարհային հատվածից, որոնց մեջ է եղել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Տիգրան Մեծ պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին։
Լրագրողներին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ համաձայն է՝ ոստիկանները պետք է հասարակական կարգը հսկեն, բայց արդեն անցնում են սահմանները:
https://youtu.be/qJ6ONeZiatg
https://youtu.be/mKSJNX_uTZM