ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Երկաթգծի կառուցումը տասնամյակներ կտևի

15 Հունվար 2021

«2020թ.-ը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր». այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին 12 տարիների համեմատ՝ ունեցել ենք աննախադեպ անկում:

«Պաշտոնական մակարդակով արդեն խոսվում է 8.5 տոկոս անկման մասին: Կարծում եմ, որ իրականում անկումն ավելի մեծ է: Դժվար գտնեք Հայաստանում մի բիզնես, որի անկումը 2020-ին 10 % է կազմել, փոքր և միջին բիզնեսը հիմնականում 20-30 %-ի չափով անկում ունի, սա՝ լավագույն դեպքում, և այդ անկումը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ ծառայության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության»,- ասաց Պարսյանը:

Տնտեսագետի պնդմամբ՝ 2020 թ.-ն ավելի բարենպաստ էր հանքարդյունաբերության, մասամբ նաև՝ բանկային համակարգի համար:

«Պետական մի շարք հակաճգնաժամային ծրագրեր իրականացվեցին բանկերի միջոցով, և նրանք կարողացան մեծ քանակությամբ, օրինակ՝ գյուղատնտեսական վարկեր տեղաբաշխել պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքներով»,- ասաց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանը նկատում է, որր 2020-ի տնտեսությունը լավ հող չի նախապատրաստել 2021-ի համար, հետևաբար՝ մեծ հույսեր ունենալ պետք չէ:

«Ունենք մի իրավիճակ, որ տնտեսությունը բոլոր ուղղություններով անկում է գրանցել, և այս պայմաններում, բնականաբար, մենք վատ հիմքեր ենք դրել 2021 թ.-ի համար: 2021-ի տնտեսական իրավիճակը կախված է բազմաթիվ գործոններից, առաջին հերթին՝ քաղաքական գործոնից»,- ասաց տնտեսագետը:

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի այդ խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ, որոնք պետք է կառավարել, եթե դրա հնարավորությունը կա:

«Այս համաձայնագրի արդյունքում ՀՀ տնտեսությունն ունեցավ բավականին մեծ, զգալի կորուստներ, առաջինը կարող եմ նշել հողերի կորուստը, որոնց վրա աճեցվում էր հացահատիկ, մրգեր, որոնք լայն սպառում ունեին Հայաստանում, եթե մենք դրա այլընտրանքը չգտնենք, ապա 2021թ. ընթացքում ունենալու ենք նաև պարենի խնդիր, սրանք փոխկապակցված գործընթացներ են, և Արցախը տարիներ շարունակ մեզ ապահովել է հացով, թարմ մրգերով, և հիմա այս խնդիրն ունենք ու պետք է լուծումներ գտնենք»:

Պատերազմում պարտության հետևանքով առաջացած հաջորդ խնդիրը էլեկտրաէներգիայի մատակարարումն է: Տնտեսագետի խոսքով՝ Արցախից ստացված էժան էլեկտրաէներգիայի փոխարեն՝ ստիպված ենք լինելու գնել առավել թանկ էլեկտրաէներգիա:

«Արցախը տարեկան մոտ 330 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա է մատակարարել Հայաստան, որը կազմում է մեր ընդհանուր սպառման մոտ 5 տոկոսը, շատ ցածր գնով, էժան էլեկտրաէներգիա ենք ստացել: Հիմա այդ էլեկտրաէներգիայի բացը կա, և պետք է գտնենք ավելի թանկ էլեկտրաէներգիա՝ տեղը լրացնելու համար»:

Տարածքների կորստով պայմանավորված՝ վնաս է կրել նաև Արցախի հանքարդյունաբերությունը, ինչն անդրադառնալու է նաև բյուջեի վրա:

«Արցախի տարածքում գործող մետաղական հանքերի մեծ մասը հիմա գտնվում է թշնամու ձեռքում, իսկ մնացած հանքավայրը, խոսքը վերաբերում է Կաշենի հանքավայրին, գործունության մասով այս պահին խնդիրներ կան, քանի որ ջուրը ստանում էր Նոր Մարաղայից, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի արդյունքում Նոր Մարաղան հանձնվեց թշնամուն, ջրի մատակարարման հարց կա հետագա շահագործման համար: Ունենք բավականին խորը խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Եթե այդ հանքավայրը չգործի, ապա Արցախի պետական բյուջեն լուրջ խնդիրներ կունենա»,- ասաց Պարսյանը և նշեց, որ հանքավայրը շահագործող ընկերությունն ապահովում է Արցախի եկամուտների 1/3-ը, իսկ Արցախի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենց եկամուտները 3 անգամ կրճատվելու են:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանն ունի մտահոգվելու լուրջ պատճառ, քանի որ հենց ինքն է տարիներ շարունակ Արցախի բյուջեի բացը լրացրել:

«Հայաստանը պետք է ավելացնի այդ միջոցներն այն դեպքում, երբ Հայաստանը լուրջ վարկերի, փոխառությունների կարիք ունի»,- ասաց տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ ռուսական կողմն ապահովելու է Հայաստանի տարածքով տեղափոխվող բեռների և ուղևորների անվտանգությունը, այսինքն՝ Ադրբեջան-Նախիջևան կապի անվտանգությունը գտնվելու է ռուսական կողմի լիազորությունների տիրույթում, սակայն ոչ մի խոսք չկա, թե եթե Հայաստանը որոշի Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել, ո՞վ է ապահովելու դրանց անվտանգությունը: Տնտեսագետն անդրադարձավ նաև օրերս Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված տնտեսական հայտարարությանը:

«Այդ համաձայնագիրը հիմնականում կոչված է ապահովել Նախիջևան-Ադրբեջան կապը, այսինքն՝ այն խոսակցությունները, որ Հայաստանը, հնարավոր է՝ երկաթուղու հնարավորություն ունենա, սա այն վարագույրն է, որի հետևում փորձ է արվում իրականացնել Նախիջևան-Ադրբեջան կապը: Ադրբեջանին հետաքրքրում է Մեղրու տարածքով ավտոմոբիլային ճանապարհի արագ շինարարությունը և շահագործումը»,- ասաց Պարսյանը:

Տնտեսագետը մանրամասնեց, որ, ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի, երկաթգիծ կառուցելը ժամանակատար և ծախսատար է: Ադրբեջանը կարող է արագ կառուցել և օգտվել, իսկ երկաթգծի շինարարությունը կարող է տևել տասնամյակներ, ինչի պատճառով էլ կորցնում է տնտեսական նպատակը: Պարսյանի պնդմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված էլ չէ այդ երկաթգծով, քանի որ Ադրբեջանն Իրանին կապող այլ ճանապարհ էլ կա:

«Տնտեսական տեսանկյունից այս ապաշրջափակման մասին խոսակցությունները կասկածելի են, քանի որ, եթե նպատակը հարավում երկաթգծի վերականգնումն է, ապա ստացվում է, որ Երևանում արտադրված մեկ շիշ ջուրը պետք է հասցնենք Մեղրի, Մեղրիից՝ Բաքու, Բաքվից՝ Ռուսաստան, այսինքն՝ նման լոգիստիկ շղթայով արտահանում ապահովելը, բնականաբար, ծախսատար ու ժամանակատար է, ավելի էժան ու արագ կլինի բեռնատարով Հայաստանից արտահանումը Ռուսաստան: Սրանք խնդիրներ են, որոնց մասին չի խոսվում, հանրությանը ներկայացվում են լավատեսական սցենարներ, իսկ ռիսկերի մասին չեն խոսում»,- ասաց Պարսյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելուն, ապա տնտեսագետի պնդմամբ՝ Հայաստանը դրան պատրաստ չէ, քանի որ մեր այդ երկու պետություններն ավելի էժան միրգ ու բանջարեղեն կարտահանեն Հայաստան, ինչի արդյունքում կտուժեն մեր արտադրողները, գյուղատնտեսությունը:

Անդրադառնալով կորոնավիրուսին Սուրեն Պարսյանն ասաց, որ այն բացասական ազդեցություն է ունեցել ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի վրա. «Մեծ վնաս կրեց մեր ծառայության, առևտրի ոլորտը, լոքդաունը նաև ամբողջ տնտեսությունն անջատեց, ինչի արդյունքում ունեցանք կորուստ հենց առաջարկի տեսանկյունից, արտադրությունը կանգնեց, նաև մարդկանց խնայողությունների և եկամուտների նվազում ունեցանք: Սա երկարաժամկետ խնդիրներ է ստեղծել մեր տնտեսության համար: Ցավոք, այս կառավարությունը կարծում էր, որ կորոնավիրուսի բացասական հետևանքները տևելու են 1-2 ամիս, և նրանց ծրագրերը 1-2 ամսվա էին, նրանք մեծ քանակությամբ գումարներ բաշխեցին՝ նպաստների և այլ ձևով, առատ խոստումներ տվեցին, պոպուլիստական հայտարարություններ եղան կոմունալների մասին և տարբեր ուղղություններով: Մենք մեր սև օրվա գումարը մսխեցինք 2-3 ամսվա ընթացքում, երբ այդ գումարի կարիքն ունենք հենց հիմա: Սա սխալ բիզնես ֆինանսական քաղաքականության օրինակ է, որ դու քո գումարը ոչ թե պլանավորում ես ճգնաժամը հաղթահարելու ամբողջ ժամանակահատվածի, այլ ընդամենը 1-2 ամսվա համար: Նրանք 2-3 ամսվա ընթացքում այդ գումարը ծախսեցին, փոշիացրին, հիմա կարիքը կա, չգիտենք՝ որտեղի՞ց ենք ճարելու»,- ասաց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ-ին վարկ տվող կազմակերպությունները, երկրները հիմա մեր առջև բազմաթիվ նոր պայմաններ են դնում:

«Դրանցից մեկը հենց առողջապահության և կրթության ոլորտների լրացուցիչ հարկումն է, պահանջում են, որ այդ ոլորտները ևս հարկվի, ու դրա արդյունքում պետական բյուջե լրացուցիչ 100 մլն դոլար կգա: Կառավարության այն մոտեցումը, որ այդ 100 մլն դոլարի մի մասը կտան կրթությանը կամ առողջապահությանը, ընդհանուր առմամբ ազնիվ չէ, անկեղծ չեն նրանք: Սոցիալապես խոցելի խմբերից հավաքում են այդ գումարը, և դրա մի մասը, հնարավոր է՝ վերադարձնեն այդ խմբերին: Մեծ էֆեկտ չի կարողանալու ապահովել: Դարձյալ ունենալու ենք գների աճ, ծառայությունների աճ, և սրանից մեր հասարակությունը տուժելու է՝ հատկապես միջին և աղքատ խավը»,- ասաց Պարսյանը:

https://youtu.be/CMQbCpjPD2g

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company