ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի յայտարարութիւնը Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի շէնքի գնման առթիւ

10 Փետրվար 2021

Հայաստանի վերանկախացումէն ի վեր, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար, Հայ Դատի գծով իր գործունէութեան մէջ հիմնական սկզբունք եղած է՝ քաղաքական օժանդակութեամբ սատարել հայրենի պետութեանց եւ այդ իմաստով՝ Սփիւռքի Դաշնակցական կառոյցներու քաղաքական կարողոկանութիւնը ի սպաս դրած է Հայաստանի եւ Արցախի պետականութեանց վերելքին:

Մինչեւ վերանկախացման անկիւնադարձը, 1965-էն ի վեր գործող Գանատայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբի աւելի քան կէս դարու առաքելութիւնը՝ ունեցած է պահանջատիրական եւ Ցեղասպանութեան ճանաչման ուղղուածութիւն, առաւել՝ գանատահայութիւնը շահագրգռող հարցերու բարձրաձայնման վարքագիծ, միաժամանակ հանդիսանալով կամուրջը հայ համայնքին եւ Գանատայի պետական կառոյցներուն միջեւ:

Ներկայիս, արդէն իսկ բազմաճիւղ գործունէութիւն ծաւալող Գանատայի Հայ Դատի յանձնախումբի գլխաւոր նպատակակէտերուն մէջ ընդգրկուած են Հայոց ցեղասպանութեան ճանաչման ամրագրումն ու անցումը դէպի հատուցման հանգրուան, Հայաստանի Հանրապետութեան հզօրացման ու բարգաւաճման ուղղուած նախաձեռնութիւնները, Արցախի ինքնորոշման իրաւունքի հետապնդումը եւ գանատահայութեան իրաւունքներու յանձանձումը:

Այս ծիրին մէջ, 2006 թուականի Օթթաուայի իր գրասենեակի բացումէն ի վեր, Հայ Դատի յանձնախումբը, մինչեւ օրս,Գանատայի մայրաքաղաքին մէջ կը շարունակէ պահանջատիրական, բանակցային-յարաբերական ու տեղեկատուական իր առաքելութիւնը։

Այսօր, յատկապէ՛ս 2020 թուականի Արցախեան պատերազմէն ետք, երբ ականատեսը կ՛ըլլանք թէ ինչպէս հայութեան հանդէպ Ցեղասպանութիւնը տարբեր բնոյթներով կը շարունակուի տակաւին, երբ թուրք-ատրպէյճանական յարձակողապաշտութեան զոհ կը դառնայ Արցախի բնակչութիւնը, երբ տակաւ կը սեղմուի հայրենիքի շրջափակման օղակը, երբ կը շարունակուին պետական մեր սահմանները ձեւազեղծելու ոտնձգութիւնները, առաւել քան երբեք հրամայական դարձած է առաւել թափ տալ Հայ Դատի մեր գործունէութեան ու Օթթաուայի մէջ անոր զգալի ներկայութեան:

Վերոնշեալ մարտահրաւէրներու դիմագրաւման համար, առաւել եւս՝ նկատի ունենալով ՀՅԴ Գանատայի կառոյցի իրերայաջորդ Շրջանային ժողովներու ընթացքին ընդունուած յստակ բանաձեւերը, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն, 2021 թուի Փետրուարի 1-ին, Օթթաուայի քաղաքակեդրոնի մերձակայութեամբ, պաշտօնական պայմանագրութեամբ գնեց եռայարկ շէնք մը, որ շուտով պիտի դառնայ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նստավայրն ու աշխատանքային-գրասենեակային կայքը։

Մեր համոզումն է, որ Գանատայի մայրաքաղաքէն ծաւալ ստանալիք Հայ Դատի յառաջիկայ աշխատանքին՝ յաւելեալ խթան պիտի հանդիսանայ այս նոր ձեռքբերումը եւ Գանատայի տարբեր քաղաքներու մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերու հետ համատեղ ջանքերով, զգաստ ու պատրաստ պիտի ըլլանք դիմագրաւելու հայութեան ու Հայոց աշխարհի նոր մարտահրաւէրները։

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէ

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Պայրամովն Ու Քաղաքապետական Ընտ

Նոյեմբերեան համաձայնութեան հնգամեակին առիթով բազմաթիւ եւ տարատեսակ մեկնաբանութ

11 Նոյեմբեր 2025
Պատերազմ, քաղաքական ու տնտեսական ճգնաժ

Պատերազմ, քաղաքական ու տնտեսական ճգնաժամ. ինչպես է դժվարությունները հաղթահարու

11 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնութ

09 Նոյեմբեր 2025
Տեղի է ունեցել Խաչիկ Տեր-Ղուկասյանի «Ս

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակում նոյեմբերի 7-

09 Նոյեմբեր 2025
Հպանցիկ ակնարկ՝ մեր եկեղեցւոյ դէմ սադր

Հոն՝ ուր Աստուած եկեղեցի մը կը կառուցէ, սատանան ալ կրնայ հոն տաճար մը կառուցե

08 Նոյեմբեր 2025
Երեւան-Ռիադ կապերը դուրս են գալիս խորհ

Սաուդյան Արաբիայի պաշտոնական պատվիրակության այցը Երեւան կարելի է դիտարկել որպե

08 Նոյեմբեր 2025
Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմա

07 Նոյեմբեր 2025
Պրիւքսելէն Սեւանայ լիճ եւ անդին

“The truth only hurts when you want to believe a lie.” «Ճշմարտութիւնը ցաւ կը

07 Նոյեմբեր 2025
Գործ ունենք ուրացողի հետ

Նոյեմբերի 6-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ

07 Նոյեմբեր 2025
Նախիջևանը համաթուրանական եւ գլոբալ ծրա

Իչպես հայտնի է, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանից ապօրինաբար օ

07 Նոյեմբեր 2025
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Եկեղեցական կառույցի կազմալուծումը. բռն

Վերջին մեկ տարվա ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ահաբե

06 Նոյեմբեր 2025
Հպանցիկ ակնարկ՝ մեր եկեղեցւոյ դէմ սադր

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’ է խաղաղ, մութ գիշերին՝

05 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company