Ոստիկանները պետք է կանգնեն ժողովրդի կողքին
23 Փետրվար 2021
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով.
«Նիկոլ, դու մեկ տարի առաջ Հայաստանում պտտվում էիր հեծանիվով, այ պոպուլիստ, քարոզչություն էիր անում, ասում՝ ժողովրդի վարչապետն ես, իսկ այսօր մայրաքաղաքում շրջում ես զորքով, 3-4 հազար ոստիկաններով, ես քեզ խոստանում եմ՝ մենք քեզ թույլ չենք տալու Հայաստանում հաստատես դիկտատուրա, դու օր ու արև չես տեսնելու, դու պետք է հեռանաս իշխանությունից, քանի որ քո հեռանալուց հետո մենք կարող ենք փրկել մեր երկիրը»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նաև Ոստիկանության համար կոչով հանդես եկավ՝ ասելով, որ ոստիկանները պետք է կանգնեն ժողովրդի կողքին և չկատարեն վարչապետի հրամանները:
«Խոսքս ուղղում եմ Ոստիկանությանը: Դուք ձեզ պահեք սպայի պես, մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումները, դուք վաղուց անցել եք կարմիր գծերը, բոլորիդ ֆիքսել ենք, և բոլորդ պատասխան եք տալու, կանգնեք ժողովրդի կողքին: Մենք բոլորս այսօր ունենք մեկ գլխավոր խնդիր երկրի վարչապետի աթոռը զավթած այս խելագարին միասին հեռացնել այս իշխանությունից»,- ասաց նա։
https://youtu.be/FOJzwZFi9D0