ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեան ու կենսաւորման ներշնչում

31 Հոկտեմբեր 2025

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին,
­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թեան խա­չու­հի,
­Գո­յա­մար­տի մէջ սրբա­զան մեր դա­տին՝
­Ձեզ կը բե­րենք ­Հայ Կ­նոջ սիր­տը ոս­կի:

(Հ.Օ.Մ-ի քայ­լերգ, խօսք՝ Մ. Իշ­խան)

­Հայ Օգ­նու­թեան ­Միու­թիւ­նը կը նշէ իր գո­յու­թեան 115-ա­մեա­կը՝ տպա­ւո­րիչ վկա­յու­թիւն մը ըլ­լա­լով այն հա­րուստ ժա­ռան­գու­թեան, ո­րուն վրայ կանգ­նած է հա­յու հա­ւա­քա­կան կեան­քը։ ­Մէկ դա­րէ ա­ւե­լի ան­ցած է այն օ­րե­րէն, երբ Ակ­նու­նիի հայ­րե­նա­տե­սիլ յղաց­քին հե­տե­ւե­լով, հայ կի­նե­րը միա­ցան՝ մարդ­կա­յին նո­ւի­րու­մի, սրտի ջեր­մու­թեան եւ ազ­գա­յին պար­տա­ւո­րու­թեան ո­գիով ստեղ­ծե­լու հա­մար կազ­մա­կեր­պու­թիւն մը, որ պի­տի դառ­նար հայ ժո­ղո­վուր­դի կա­րիք­նե­րուն ան­բա­ժա­նե­լի քա­ռա­թեւ պա­հա­պանն ու բա­րե­րա­րը։

Այ­սօր, երբ կը վե­րա­դառ­նանք այդ շքեղ պատ­մու­թեան ա­կունք­նե­րուն, հա­ւա­քա­բար կը վկա­յենք, որ Հ.Օ.Մ.-ը ե­ղած է ու կը մնայ հայ ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին վե­րա­զարթ­նու­մին ու միա­ժա­մա­նակ՝ բա­րե­սի­րա­կան, խնա­մա­տա­րա­կան, կրթա­կան ու մշա­կու­թա­յին ձեռք­բե­րում­նե­րուն հիմ­նա­սիւ­նը, ո­րուն վրայ զար­գա­ցաւ հայ կեան­քը, գաղ­թա­կա­նու­թե­նէն մին­չեւ մեր ժո­ղո­վուր­դի ամ­բող­ջա­կան վե­րա­կանգ­նու­մը։

Հ.Օ.Մ.-ի պատ­մու­թիւ­նը հա­ւա­սա­րա­պէս վկա­յու­թիւնն է հայ կնոջ հզօ­րաց­ման, իր մաս­նակ­ցու­թեան եւ ա­ռաջ­նոր­դու­թեան։ Ա­ղէտ­նե­րու, պա­տե­րազմ­նե­րու եւ ազ­գա­յին տա­ռա­պանք­նե­րու դժո­ւա­րին օ­րե­րուն, Հ.Օ.Մ.-ը ե­ղաւ մխի­թա­րող ձեռ­քը որ­բա­ցած մա­նուկ­նե­րուն, ա­պաս­տա­րան փնտռող ըն­տա­նիք­նե­րուն, բու­ժու­մի կա­րիք ու­նե­ցող զի­նո­ւոր­նե­րուն եւ հայ­րե­նա­կից­նե­րուն։ ­Սա­կայն, ա­նոր ա­ռա­քե­լու­թիւ­նը եր­բեք չսահ­մա­նա­փա­կո­ւե­ցաւ միայն կա­րեկ­ցու­թեան ծրա­գիր­նե­րով. Հ.Օ.Մ.-ը ա­մե­նու­րեք կա­ռու­ցեց դպրոց­ներ, հաս­տա­տեց ու­սա­նո­ղա­կան ծրա­գիր­ներ, ուս­ման թո­շակ­ներ, մշա­կու­թա­յին նա­խա­ձեռ­նու­թիւն­ներ, ո­րոնց շնոր­հիւ ամ­բողջ սե­րունդ­ներ հա­ւա­տա­ցին ի­րենց կա­րո­ղու­թեան եւ ծա­ռա­յե­ցին մեր ժո­ղո­վուր­դին։

Այ­սօր եւս, Հ.Օ.Մ.-ը կը շա­րու­նա­կէ իր հայ­րե­նա­շէն եւ ազ­գա­կերտ գոր­ծու­նէու­թիւ­նը ­Հա­յաս­տա­նի մէջ՝ բազ­մա­թիւ ծրա­գիր­նե­րու մի­ջո­ցով։ Ա­ռող­ջա­պա­հա­կան կեդ­րոն­ներ, ման­կա­պար­տէզ­ներ, ու­սում­նա­կան եւ մշա­կու­թա­յին ձեռ­նարկ­ներ կը վկա­յեն այն անս­պառ կեն­սու­նա­կու­թիւ­նը, որ կը բխի միու­թեան ազ­նուա­գոյն գա­ղա­փար­նե­րէն։ Ար­ցա­խի մէջ Հ.Օ.Մ.-ը տա­րի­ներ շա­րու­նակ կա­ռու­ցեց, ա­ջակ­ցե­ցաւ եւ ապ­րե­ցաւ իր քրտին­քով ստեղ­ծո­ւած հա­մայնք­նե­րուն մէջ։ Ող­բա­լի է, որ այդ բո­լոր ներդ­րում­նե­րը այ­սօր կը գտնո­ւին թշնա­միի ձեռ­քին տակ, սա­կայն ա­նոնք չեն կոր­սո­ւած՝ ո­րով­հե­տեւ Հ.Օ.Մ.-ի ո­գին ան­քակ­տե­լի է, ան կը շա­րու­նա­կէ ապ­րիլ Ար­ցա­խի իւ­րա­քան­չիւր հայ կնոջ եւ մա­նու­կի էու­թեան մէջ։

Այ­սու­հան­դերձ, հայ­րե­նի­քէն ներս Հ.Օ.Մ.-ի ներ­կա­յու­թիւ­նը կը մնայ շօ­շա­փե­լի ու կեան­քի կո­չո­ւած՝ կա­նա­ցի նուի­րու­մով ի­րա­կա­նա­ցո­ւող բազ­մա­շերտ ծրա­գիր­նե­րով։ Ա­ռող­ջա­պա­հու­թեան, կրթու­թեան եւ ըն­տա­նե­կան ա­ջակ­ցու­թեան ո­լորտ­նե­րուն մէջ, Հ.Օ.Մ.-ը հաս­տա­տած է ան­զու­գա­կան ներ­կա­յու­թիւն՝ դառ­նա­լով ազ­գա­յին հպար­տու­թեան խորհր­դա­նիշ։

Իր հիմ­նադ­րու­թեան ա­ռա­ջին տա­րի­նե­րէն, Հ.Օ.Մ.-ի այս հա­րա­զատ ըն­թաց­քը ու­նե­ցաւ հա­մա­հայ­կա­կան հա­սո­ղու­թիւն։ ­Միու­թիւ­նը, իր բո­լոր միա­ւոր­նե­րով ու մաս­նա­ճիւ­ղե­րով, կը շա­րու­նա­կէ ցո­լաց­նել այն ան­սա­սան կա­պը, որ կը միաց­նէ հայ կի­նե­րը աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րուն, սփիւռ­քեան ոս­տան­նե­րէն ներս մին­չեւ հայ­րե­նի հո­ղին վրայ հա­սակ նե­տող ան­դամ­նե­րուն եւ ա­նոր ա­ռա­քե­լու­թեան հա­ւա­տա­ցող հե­տե­ւորդ­նե­րուն մէջ, հա­յա­կեր­տու­թեան ու ազ­գա­հա­ւա­քի վսեմ գա­ղա­փար­նե­րուն տակ։

­Տա­րի մը ա­ռաջ, ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Կա­պոյտ ­Խա­չը՝ Հ.Օ.Մ.-ի հին ու հա­ւա­տա­րիմ միա­ւոր­նե­րէն մէ­կը, տօ­նեց իր հիմ­նադ­րու­թեան 100-ա­մեա­կը շքեղ հան­դի­սու­թեամբ մը։ ­Փա­ռա­հեղ տօ­նա­կա­տա­րու­թիւ­նը ոչ միայն յար­գան­քի տուրք էր ան­ցեա­լին, այ­լեւ վկա­յու­թիւն եւ վճռա­կան խոս­տում՝ մայր կազ­մա­կեր­պու­թեան հետ ան­քակ­տե­լի շղթա­յին զօ­րու­թեան ու յա­րա­տեւ­ման։ ­Միա­ժա­մա­նակ, ­Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ ­Հայ Գ­թու­թեան ­Խա­չի միա­ւո­րը, նոյն­քան հնչե­ղու­թեամբ ու հա­ւատ­քի զօ­րու­թեամբ, ոտ­քի պա­հեց ­Հիւ­սի­սա­յին ­Յու­նաս­տա­նի հա­յու­թեան գո­յա­տե­ւե­լու եւ ա­րա­րե­լու պա­տի­ւը։

Ար­դա­րօ­րէն, մեր գա­ղու­թի պատ­մու­թեան ա­մէ­նէն նրբազ­գաց ու մարդ­կայ­նօ­րէն գե­ղե­ցիկ ար­ձա­նագ­րու­թիւ­նը կը պատ­կա­նի Հ.Կ.­Խա­չի ու Հ.Գ.­Խա­չի նո­ւի­րեալ­նե­րուն։ ­Այստեղ է, որ տաս­նա­մեակ­ներ շա­րու­նակ բարձ­րա­ցան ան­հա­մար ձեռ­քե­րը խա­չեան մեր հե­րոս­նե­րուն, ո­րոնք քրտին­քով, եր­բեմն ա­րեան կա­թիլ­նե­րով գրե­ցին՝ ա­մէն մէ­կը իր սե­փա­կան պատ­մու­թիւ­նը, իր անձ­նո­ւէր կեան­քի ամ­բող­ջա­կան զո­հո­ղու­թիւնն ու մա­տու­ցու­մը, դարձ­նե­լու հա­մար հրա­շա­գեղ պատ­մու­թիւ­նը գա­ղու­թի մը գո­յա­տեւ­ման ու ազ­գա­յին վե­րա­զարթ­նու­մի հա­ւա­քա­կան եր­թին։

Այ­սօր, երբ հա­մա­հայ­կա­կան տա­րո­ղու­թեամբ կը նշենք Հ.Օ.Մ.-ի պան­ծա­լի 115-ա­մեա­կը, մեր բո­լո­րին սրտի պար­տա­կա­նու­թիւնն է յայտ­նել խո­րին ե­րախ­տա­գի­տու­թիւն եւ հիա­ցում այն կազ­մա­կեր­պու­թեան, որ սե­րունդ­ներ շա­րու­նակ ե­ղաւ հայ ժո­ղո­վուր­դի ո­գե­ղէն բա­զու­կը՝ նո­ւի­րե­լով լոյս, գուր­գու­րանք եւ վստա­հու­թիւն։ Հ.Օ.Մ.-ը՝ իր ա­մէ­նօ­րեայ աշ­խա­տան­քին եւ անսպառ նո­ւի­րու­մին մէ­ջէն, կը մնայ վա­ւե­րա­կան հաս­տա­տու­թիւն մը, կեն­դա­նի խորհրդա­նիշ՝ հայ կնոջ ու­ժին, ազ­գա­յին նո­ւի­րու­մին ու ան­հատ­նում սէ­րին։
­Պա­տիւ ար­ժա­նա­ւո­րաց։

«Ա­զատ Օր»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company