ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յօդուածներ

Կառավարությունը մեկ տարով հետաձգում է ևս մեկ կարևոր բարեփոխում կենսաթոշակային ոլորտում

15 Նոյեմբեր 2018 Այսօրվա նիստում կառավարությունը առաջարկեց Ազգային ժողովի նախագահին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված կլինի ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Նախագծով Կառավարությունը առաջարկում է մեկ տարով հետաձգել աշխատանքային գրքույկների թվայնացումը: Փաստորեն, երկու տարին չի բավարարել պետական պատկան մարմնին՝ այս կարևոր գործառույթն իրականացնելու համար, իսկ ավարտին հասցնելու համար էլ պետք է ևս մեկ տարի սպասել:

Այս խնդրի կարևորության և հրատապության մասին խոսվել է բազմիցս:

Նախ՝ պետք է նշել, որ առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար կլինի վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որն, ի դեպ, շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:

Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը՝ կենսաթոշակային ոլորտում կոռուպցիա ծնող այս արատավոր երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել:
Ակնհայտ է նաև, որ այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում, որի առանցքը հենց աշխատանքային գրքույկների թվայնացումը պետք է լիներ: Մեկ անգամ և ամբողջապես թվայնացնելով աշխատանքային գրքույկները հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ կեղծ աշխատանքային ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Այսքանով արդեն իսկ պարզ են դառնում աշխատանքային գրքույկների թվայնացման կարևորությունը և հրատապությունը, ինչը պետք է կատարեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Եվ բնականաբար, խիստ մտահոգիչ է կառավարության կողմից աշխատանքային գրքույկների թվայնացման հետաձգումը, այն պարագայում, երբ դրա նախապատրաստման և իրականացման համար կար լիարժեք բավարար ժամանակ՝ օրենքով այս պահանջի սահմանումից անցել է երեք տարուց ավելի:

Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնցով նախատեսված էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառման պարտադիր պահանջը:

Այս փոփոխություններով նախատեսված էր նաև՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման ընթացակարգը սահմանվել է կառավարության որոշմամբ՝ 2016 թվականի օգոստոսին:

Խոսքը վերաբերում է շուրջ 550 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին Սոցիալական ապահովության պետական ծառայություն, իսկ վերջինս էլ, ընդամենը, պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Նշենք նաև, որ Սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոններ՝ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավելի ժամանակ, որից մեկ տարին պետք է լիներ նախապատրաստական, իսկ երկու տարին իրականացման ժամանակահատված:

Իրականում պարզ է դառնում, որ պատասխանատու պետական մարմինը չի հասցրել իրականացնել օրենքով և կառավարության որոշմամբ իրեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց խիստ անհրաժեշտությունը նոր կառավարության հռչակած սոցիալական ոլորտի բարեփոխումների հիմնական սկզբունքների համատեքստում, կա՛մ իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու հետեւանքում:

Ամեն դեպքում, կարծում ենք, որ այսպիսի գործելաոճը սկզբունքորեն հակասում է Նոր Հայաստանում իշխանությունների հանդեպ հանրության մեջ ձևավորված դրական սպասումներին:

Փաստորեն, նորից ստացվում է, որ կենսաթոշակային ոլորտում համակարգային բարեփոխման կարևոր մաս կազմող գորցընթացներն անընդունելի հիմնավորումներով հետաձգվում են: Այնինչ, գոնե նոր իրողություններով պայմանավորված, կարելի էր օբյեկտիվորեն ենթադրել, որ դրանք պետք է կյանքի կոչվեին նույնիսկ ժամկետից շուտ, այլ ոչ թե մեկ տարի հետաձգումով:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

 

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company