ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Թույլ չենք տալու, որ հային դարձնեք անհայրենիք քոչվոր, դիմադրելու ենք․ Արթուր Խաչատրյան

08 Նոյեմբեր 2021

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրության հանրահավաքի ժամանակ.

Համարյա քառորդ դար առաջ Հայաստանի հասարակական քաղաքական օրակարգն ականապատվեց մի ազգակործան ու դավադիր գաղափարով․ «Սերգո ջան, լավ չես ապրի՝ քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Ընդ որում, «Ղարաբաղի հարցի լուծում» ասելով՝ նկատի չի առնվել ո՛չ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ոչ էլ վերամիավորումը մայր Հայաստանի հետ։

Այդ հայտարարությամբ սկիզբ դրվեց Արցախը և տնտեսական բարեկեցությունը հակադրելու քաղաքականությանը, Արցախի ու Հայաստանի շահերը հակադրելու քաղաքականությանը, ղարաբաղցիներին ու հայաստանցիներին իրարից զանազանելու ու նույնիսկ իրար թշնամացնելու քաղաքականությանը։ «Լավ չես ապրի՝ քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»․ տարիներ շարունակ կաթիլ առ կաթիլ թունավորում էին մեր հանրային միտքը։

Այսօր Արցախի մի զգալի մասը՝ առավել քան 70 %-ը, թուրքին է տրվել։ Լա՞վ ենք ապրում։ Քաղաքական իշխանություններն ասում են․ «զարգացման, նոր հնարավորությունների դարաշրջան է բացվում»։ Պիտի Արցախի մեծ մասը տայի՞ք, որ նոր հնարավորությունների դարաշրջան բացվեր, Հադրութն ու Շուշին, Քարվաճառն ու Քաշաթա՞ղն էին խանգարում ձեր նոր հնարավորությունների իրագործմանը։ Տնտեսական հեղափոխություն էին խոստանում, կապիտուլյացիա՞ն էր ձեր տնտեսական հեղափոխության հիմքը։

Խոստացած տնտեսական հեղափոխության արդյունքները աչքներիս առաջ է՝ գները շարունակում են աճել․ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին գներն աճել են 9,1 % -ով, սննդամթերքը թանկացել է 16 % -ով, հագուստն ու կոշիկը՝ 11,7% -ով։ Ընդ որում, բանջարեղենը, ներառյալ կարտոֆիլը, որը կազմում է մեր բնակչության սննդակարգի զգալի մասն, անցյալ տարվա համեմատ թանկել է մոտ 70 % -ով, կաթնամթերքը՝ մոտ 12% -ով, հացը, ձավարեղենն ու ալյուրը համապատասխանաբար թանկացել են 11, 17,3 և 7,2%-ով։ Հիշեցնեմ, որ մեր սպառած ցորենի զգալի մասն Արցախից էր գալիս։ Հիմա այդ արտերի հացը թուրքերն են ուտում։

Երբ իշխանություններին գնաճի մասին հարց ես տալիս՝ սկսում են չքմեղանալ, թե բա՝ մենք ի՞նչ անենք, ամբողջ աշխարհում են գները բարձրացել։ Բա եթե դուք բան չեք կարող անել, բա ինչի՞ համար եք։ Թուրքը մխրճվում է մեր տարածք՝ բան չեք կարող անել, գներն աճում են՝ բան չեք կարող անել։ Լավ, ՀՀ իշխանություններ, մի հատ կողմնորոշվեք՝ դուք ի՞նչ եք կարող անել բացի հանճարեղ մտքեր հայտնելուց։ Երկնիշ տնտեսական աճ խոստացած Էկոնոմիկայի նախարարը մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը բացատրում էր նրանով, որ 2020 թվականը նահանջ տարի էր։ Հիմա էլ առաջարկում է հանգստյան օրերը կրճատել, որ մարդիկ քիչ սպառեն, որ գնաճը չմեծանա․․․․ Է, միանգամից շաբաթ-կիրակին էլ աշխատանքային սարքեք, մարդկանց գլխին էլ լապտեր կապեք, որ գիշերներն էլ աշխատեն։ Աշխատավարձ էլ մի տվեք։ Մարդիկ փող չեն ունենա, ոչինչ չեն սպառի, գները չեն աճի։

Իշխանությունների անգործության և ձախող տնտեսական քաղաքականության հետևանքով 2021 թ․-ին Հայաստանում աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով՝ Համաշխարհային բանկի գնահատականով։ Բայց իշխանություններն անմեղ են։ Փաշինյանն ասել է, որ աղքատությունը մարդկանց ուղեղում է, այնպես որ եթե աղքատ եք, դուք եք մեղավոր, կառավարությունն ի՞նչ անի․․․ Մանավանդ որ փող էլ չունի, որ նպաստներն ու թոշակները բարձրացնի։ Այլ ծախսերի համար կա, բայց նպաստի ու թոշակի համար չկա։ Փող չկա, բայց դիմացեք․․․ Սա է մեր կառավարության մոտեցումը, իրական դեմքը։

Ներդրումներ չեն հորդում՝ ինչպես ոմանց աչքին երևացել էր։ Երկրի ներքին ու արտաքին անկայունությունը, քաղաքական ղեկավարի մանիպուլյացիաները, քաոսը չեն նպաստում ներդրումների աճին։ 2021 թ․ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42,8 մլն ԱՄՆ դոլար։ 2021 թ․ 2-րդ եռամսյակում ուղղակի ներդրումների զուտ միջազգային դիրքը կազմել է ընդամենը 518 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար ասեմ, որ 2018-ի երկրորդ եռամսյակում, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, մեր դիրքը կազմել է 677 մլն ԱՄՆ դոլար։ Ահա այսպիսի տնտեսական հեղափոխություն։ Եվ պետք չէ զարմանալ, որ մարդիկ Հայաստանից հեռանում են։ 2021 թ․ 2-րդ եռամսյակում աշխատանքային ռեսուրսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են, աշխատուժի առաջարկը կրճատվել է, զբաղվածների թիվը կրճատվել է։ Կրճատվել է նաև գործազուրկների թիվը ․․․ Կրճատվել է, որովհետև Հայաստանում աշխատանք գտնելու հույսը կորցնելով՝ մարդիկ լքել են երկիրը։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից հեռացել է հայկական անձնագիր ունեցող 103,571 քաղաքացի։ Կհարցնեք՝ լավ, բա հեչ ոչ մի բան չի աճե՞լ։ Աճել է․․․ Արտաքին պարտքը։ Արտաքին պարտքից միշտ բողոքող Փաշինյանը երկիրը խորը թաղեց պարտքերի մեջ։

Տնտեսությունը կործանման եզրին հասցրած կառավարությունը գալիք տարի 7-9 %-ոց տնտեսական աճ է խոստանում ապահովել։ Ցանկանում են պարտության դառնությունը փոխհատուցել տնտեսական աճի քաղցրությամբ։ Ինչի՞ հաշվին։ Ասում են՝ կապիտալ ծախսերի աննախադեպ աճ։ Դուք նույնիսկ փոքր ծավալները չեք կարողանում իրացնել, չակերտավոր «աննախադեպն» ինչպե՞ս եք իրացնելու։ Թե՞ հույս ունեք, որ ճամփաները կբացեք, թուրքերի հետ սիլի-բիլի կանեք ու թուրքերը ներդրումներ կանեն։ Իշխանության շատ ներկայացուցիչներ իրենց այդ հույսերը չեն էլ թաքցնում՝ թուրքերը կգան, փող կլցնեն, մարդիկ ուրախ ու երջանիկ կապրեն, բիզնեսը կծաղկի։ Բայց արի ու տես, որ իշխանությունները թուրքական սիրախաղի տնտեսական ազդեցության գնահատականն էլ չեն արել։ Պարզ հաշվարկ էլ չունեք։ Թե՞ հույս ունեք Ամուլսարը շահագործել, երկու կոպեկի համար ժողովրդին ու երկիրը թունավորել։ Դա էլ չեն ժխտում․․․ Բայց ամենակարևորը չեն խոստովանում՝ էլի պարտք են վերցնելու, մեծացնելու են մեր պարտքի բեռը։ Կարծում եք եվրոպական 2,6 մլրդ եվրոն նվե՞ր է լինելու։ Միամիտ մի եղեք․ եթե հինգ տարիների ընթացքում այդ գումարը գա, դրա զգալի մասը վարկ է լինելու։ Պարտք կվերցնեն, զգալի մասը կուղղեն ճանապարհների ասֆալտապատմանը։ Լավ ճանապարհը լավ բան է։ Իսկ այդ ծրագրերի տնտեսական ազդեցությունը հաշվարկե՞լ եք, հաշվե՞լ եք՝ արդյոք կկարողանանք պարտքը վերադարձնել, թե՞ մեր երեխաներին թողնելու եք հոշոտված, տարածքներ կորցրած, դատարկվող ու պարտքերի տակ կքված հայրենիք։ Ո՛չ, թույլ չենք տալու, որ երկիրը կործանեք, իսկ հային դարձնեք անհայրենիք քոչվոր։ Դիմադրելու ենք ու կերտելու ենք հզոր ու հաղթական Հայաստան»,-ելույթում ասաց Արթուր Խաչատրյանը։

https://youtu.be/GBfLKkmDmc0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ Յունաստանի Երիտասարդական միութեա

Անց­նող շա­բա­թա­վեր­ջին, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» կեդ­րո­նէն ներս, տե­ղի ու­

03 Նոյեմբեր 2025
Բագրատունի Եւ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի Անդա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան

03 Նոյեմբեր 2025
Սա այն սրբության հանգրվանն է, որի պղծո

Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,

02 Նոյեմբեր 2025
Փաշինյանը ճակատային հարձակման է գնում

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս

02 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացն

02 Նոյեմբեր 2025
Լռութիւնը յղի է բախտորոշ անյայտներով

Սկսինք այն բանէն, որ Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, նախաստորագրուած հա

01 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետ

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպակ

01 Նոյեմբեր 2025
Նէօ-թոնդրակեան… Ցնդաբանութիւն

Ինչ որ կը պատահի այս օրերուն, Հայաստանի Ոստիկանական Հանրապետութեան (police sta

31 Հոկտեմբեր 2025
Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեա

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին, ­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թ

31 Հոկտեմբեր 2025
Սա ոչ թե խաղաղություն է, այլ զիջումներ

Հոկտեմբերի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

31 Հոկտեմբեր 2025
Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահությա

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածն

31 Հոկտեմբեր 2025
Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, վնա

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տ

30 Հոկտեմբեր 2025
Լոս Անճելըսի Մէջ Հանդիսաւոր Կերպով Նշո

Արժանավայել ու մեծաշուք հանդիսութեամբ մը Լոս Անճելըսի հայութիւնը նշեց իր հովու

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

30 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմ

Արամ Ա. կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ Հ

30 Հոկտեմբեր 2025
Ensemble Montréal կուսակցութեան ղեկավա

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Ensemble Montréal կուսակց

30 Հոկտեմբեր 2025
Պատմութեան կրկնութեան «Օրինաչափութիւնը

Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ի հիստերիան թուլությունից ծնված վախ

ՔՊ-ն մոտեցել է իր իշխանության վերջնախաղին, վերջին գործողությունները ցուցիչ են,

30 Հոկտեմբեր 2025
Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել

«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ

29 Հոկտեմբեր 2025
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 28-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեա

29 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company