Սթափության կոչ պետք է անել
28 Նոյեմբեր 2018
«Թեժ ընտրապայքարն արդեն սկսվել է: Մենք շատ հաջող մեկնարկ տվեցինք մեր ընտրապայքարին և այդ ոգով շարունակելու ենք»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Ամփոփելով քարոզարշավի առաջին երկու օրերը և խոսելով ստեղծված տպավորությունների մասին՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Ինչ-որ ես տեսնում եմ, աննախադեպ է, եթե այս ոճաբանությունը, տղայական մոտեցումներով հարցերին անդրադառնալը եթե շարունակվի, սա վերածվելու է փողոցային լեզվակռվի: Այս տերմինաբանությունն ու բառապաշարը վարչապետին հարիր չէ»:
Ռուստամյանի գնահատմամբ՝ բարդ ընտրություններ են սպասվում. «Ընտրությունների բուն նշանակությանը և նպատակին չենք էլ մոտենում, նորից «սև ու սպիտակի» բաժանման տրամաբանություն է փորձ արվում խաղարկվել, որը նշանակում է, որ իբր թե կան միայն երկու գործող կողմեր: Ժողովուրդը նախկիններին արդեն մերժել է, էջը փակված է: Մենք հիմա գնում ենք ընտրելու ապագան, բայց այս մասին չի խոսվում… Սթափության կոչ պետք է անել»:
ՀՅԴ-ն սխալվե՞լ է՝ միանալով հեղափոխությանը. այս հարցին ի պատասխան՝ Ռուսատմյանը նշեց. «Մենք չենք սխալվել, մենք տեսակետներին հարազատ ենք եղել: Մենք միշտ միավորողի, կոնկրետ խնդիրների շուրջ մարդկանց համախմբողի դերում ենք եղել. սա է ցույց տալիս մեր ամբողջ անցած կենսագրությունը: Ով ընդունել է այդ օրակարգը, նրա հետ ենք շարունակել համագործակցությունը… Երբ քառյակը փլուզվեց, մեր օրակարգը մնաց նույնը, այդ օրակարգը պաշտպանեց Սերժ Սարգսյանը, որովհետև այլ ելք չուներ, երկիրը գնում էր գահավիժման: Եվ այն, ինչ մենք կատարեցինք՝ փոխելով Սահմանադրությունը, դրա համար գին վճարեցինք: Շատերի մոտ տպավորություն է, որ մենք Ս. Սարգսյանի թելն ենք թելել, բայց ոչ, Ս. Սարգսյանն է մեզ միացել ստիպված: Մենք սխալվել ենք հանուն երկրի, բայց այդ սխալը երբեք չենք կրկնի՝ կոալիցիա չենք կազմի: Անարյուն հեղափոխության նախադրյալններն էլ ենք մենք ստեղծել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
The YouTube ID of qL6TjlFiTBs=1000 is invalid.