ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրակի հետ կը խաղան

01 Փետրվար 2019 ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

Նահատակուած զինուորը իր լռութեամբ կ՛երգէ հայրենիքի հիմներգը։

Հայրենիքի համար զոհուած մեր ֆետայիները, մարտիկները, ազատամարտիկները եւ բանակայինները իրենց լռութեամբ երգեցին ու պիտի երգեն «Մեր Հայրենիք»ը։

Պետականազուրկ եւ ճնշուած ամբողջ ժողովուրդի մը քայլերգն էր ան։ Ցեղասպանութեան եւ տեղահանութեան ենթարկուած նահատակ ժողովուրդի մը օրհներգն էր ան։

Անսալով մեր նահատակներու կտակին, Մայիսի 28-ով կերտուած հայոց արդի Հանրապետութիւնը «Մեր Հայրենիք»ը հռչակեց ու հաստատեց մեր ազգային հիմներգը։

Իր այնքան պարզ բառերով եւ այնքան ջինջ պատգամով,«Մեր Հայրենիք»ը թարգմանն է մեր ժողովուրդի տառապանքին ու հայրենական հողերու բռնագրաւումին ի դէմ՝ մեր ըմբոստացող ազատատենչութեան ոգիին ու կամքին։ Բռնակալութեան դէմ մաքառումի եւ հաւաքական ազատագրումի մեր ազգային խոստումը խտացուած է հոն։

Հայաստանի սովետականացումով, պոլշեւիկեան բռնակալներու առաջին հարուածը եղաւ վերացնել Հայաստան աշխարհէն «Մեր Հայրենիք»ը եւ անոր պատգամած երեք գոյն դրօշը։ Եւ երբեք զարմանալի չէր այս, քանի որ «Մեր Հայրենիք»ի ազատատենչութեամբ տոգորուած հայ ժողովուրդը միշտ սպառնալիք եղած է ու պիտի ըլլայ Հայութիւնը գերեվարել փորձող բոլոր բռնակալութեանց, ըլլան անոնք Օսմանեան, Ցարական, Թրքական, Պոլշեւիկեան, Ազերիական թէ այլք։

Մեր երեք հազարամեայ պատմութիւնը վկայ, մեր ժողովուրդը սոսկ մարդոցմէ կազմուած հաւաքականութիւն չէ, իսկ մեր հայրենիքը սոսկ ժայռի կոյտերէ կազմուած հողատարածք չէ։ Հաւաքական եւ հայրենական գոյատեւելիութեան հաւատքի մարմնաւորումն են հայութիւնն ու Հայաստանը։ Գոյատեւելիութեան հաւատքով նաեւ կը սահմանուի մեր ազգային առաքելութիւնը։

«Մեր Հայրենիք»ի ներշնչման աղբիւրը մեր ազգային ու հայրենական գոյատեւելիութեան հաւատքն է։ Մեր ազատ ու արդար ապրելու առաքելութեան օրհներգն է ան։

Պոլշեւիկները մօտ քառորդ դար մեր հայրենի ժողովուրդը փորձեցին պահել առանց ազգային հիմներգի։ Հարկադրուեցան 1944ին ստեղծել հիմներգ մը՝ պարտիական թելադրանքով ու Կրեմլինեան քաջալերութեամբ։ Անոնք հայրենի ժողովուրդը օժտեցին կոմունիստական քայլերգով, որպէսզի ի սպառ մոռցուի «Մեր Հայրենիք»ը՝ հայութեան ազատատենչութեան երգը։

Պոլշեւիկները կարողացան միայն արգիլել «Մեր Հայրենիք»ը, սակայն մեր ազգային հիմներգը մնաց ամուր մեր ժողովուրդի սրտին ու հոգիին մէջ։

Իսկ աշխարհով մէկ տարասփիւռ հայութիւնը «Մեր Հայրենիք»ը պահեց ու պահպանեց իբրեւ մեր ազգային հիմներգը։ Աւելին, մեր սրբազան Եռագոյնին հետ ան վերածուեցաւ մեր հայեցի ինքնութիւնը պաշտպանելու անխոցելի վահանին։ Եւ աւելին, անոր ազատատենչութեան պատգամը կիրառելի խոստում դարձաւ մեր արդարութեան մարտիկներուն, որոնք արշաւեցին «Մեր Հայրենիք»ի յեղափոխական թելադրականութեամբ՝

«Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի՝ որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի։»

Հայրենիքի վերանկախացումով վերահաստատուեցաւ «Մեր Հայրենիք»ը։ Այսօր ան մեր ազգային հիմներգն է նորէն։ Այդ հիմներգով մեր ազատամարտիկները պահպանեցին ու ազատագրեցին հայրենական հողերը Արցախի բարձունքներուն վրայ։ Այդ հիմներգով մեր արի բանակի ծառայողները կը պահպանեն մեր հայրենական սահմանները։

Բայց այս օրերուս, քաղաքամայր Երեւանի մէջ սկսած է երեւան գալ «Մեր Հայրենիք»ը վերացնել փորձող մէկ նոր տեսակ։ Այս մէկը տարօրինակ տեսակ մըն է, որ կը փորձէ մեր ժողովուրդը ամբոխի վերածել, որպէսզի բազմած մնայ իշխանութեան աթոռներուն վրայ։ Այս տեսակը, այն տեսակն է, որ խօսելով յանուն ժողովուրդի, ցարդ ոչինչ կատարած է ժողովուրդին համար։

Այս տեսակին կը պատկանին մարդիկ, որոնք իշխանական բարձրագոյն աթոռներուն վրայ նստած, իրենց պոլշեւիկ նախահայրերուն նման, ոմանց պարագային՝ տակաւին շնչող իրենց հոգեհարազատ հայրերուն նման, անվախաբար կ՚առաջադրեն վերացնել «Մեր Հայրենիք»ը իբրեւ ազգային հիմներգ։

Այս տեսակը նաեւ այն տեսակն է, որ կը խօսի գործակցութեան մասին, սակայն ամէն ճիգ կը թափէ հայրենիքը առճակատման առաջնորդելու։ «Մեր Հայրենիք»ը վերացնելու այս տեսակի առաջադրանքը, լաւագոյն փաստերէն է առճակատման երթալու իրենց տրամադրութեան։

Աւետիք Իսահակեանի հերոսին խօսքերը լաւագոյնս կը նկարագրեն այս տեսակի մարդոց.- «Եղկելի՛ մարդիկ, երէկը նրանց համար գոյութիւն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը… երգում են և պարում, եւ չգիտեն, որ իրենց ոտների տակի երէկուայ գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու…։»

Աւելի հասկնալի խօսքով, «Մեր Հայրենիք»ի հետ խաղ խաղալը պարզապէս կրակի հետ խաղալ է։

Յունուար 31, 2019
Լոս Անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրակ

03 Հուլիս 2025
Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաք

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժ

03 Հուլիս 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բեմադրութիւն Եւ «Կանխում» Խաղարկութեան

Ֆրանսացի նախագահ Էմանուել Մաքրոնի զօրակցութիւնը Հայաստանի իշխանութիւններու կատ

02 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company