ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Մեզ ազգային դպրոց պե՞տք է, թե ոչ

11 Փետրվար 2019 ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Հրապարակվել է Կառավարության 2019-2023թթ. ծրագիրը, որի, կրթությանն հատկացված բաժնում, Ազգային դպրոցի կայացման մասին ոչ մի խոսք չկա: Հանրակրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է. «Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է»:

Կառավարության ծրագրում, կրթության բաժնին հատկացված մասում, ոչ մի տեղ «ազգային» բառը գործածված չէ, հետևաբար չկա նաև ազգային դպրոց ստեղծելուն, հայրենասիրության ու պետականության ոգով դաստիարակելուն միտված որևէ նպատակ ու տեսլական….Գուցե սա համարեինք սովորական վրիպում կամ բացթողում, եթե շատ վստահ լինեինք, որ նոր իշխանավորներն ունեն ազգային ու պետական բարձր մտածողություն, իրենց անցած ճանապարհը եղել է ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար պայքարի ու նվիրումի ճանապարհ, և որ իրենց ամենօրյա գործունեությամբ կշարունակեն այդ առաքելությունը: Ընդհակառակը, նրանցի շատերը, թե՛ նախկին իրենց գործունեության, թե՛ վերջին շրջանում արված որոշ հայտարարություններով մտավախություն են ստեղծում այն մասին, որ չեն գիտակցում, ճանաչում ու ընդունում հայ ժողովրդի ստեղծած ազգային արժեքները, դրանց դերը մեր սերնդի դաստիարակության ու հոգեկերտվածքի մեջ՝ դրա, որպես Հայ մարդու ձևավորման, ՀՀ լավ քաղաքացի, այդ թվում՝ լավ զինվոր ու ազգասեր գիտնական կերտելու հարցում: Ուստի անհրաժեշտ է մշակել ազգային դպրոց ունենալու ռազմավարություն, ամրագրել այն կառավարության ծրագրում ու ամրագրել դրա կայացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:

Օրինակ՝ կառավարության 2019-2023թթ. ծրագրի կրթության բաժնում գրված է. «Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները…» և ոչ մի խոսք ազգային կրթությունն ու դաստիարակությունը խթանելու մասին: Օրինակ, ավագ դպրոցում, քաղաքացիական, ձեռնարկատիրական ու ֆինանսական կրթություն տալու հետ մեկտեղ, հարկ է, որ երեխաներն ուսումնասիրեն նաև «Հայկական հարցի պատմություն», նրա էությունն ու նպատակը, հասկանան ինչ է հայոց պահանջատիրությունը, ինչու է անհրաժեշտ հասնել հայկական հարցի լուծմանը, ինչ արտաքին վտանգներ ու մարտահրավերներ ունենք այսօր, որոնք են մեր համազգային հիմնախնդիրները և դրանց համատեքստում, որն է յուրաքանչյուր հայի պարտականությունն ու անելիքը, որոնք են մեր ազգային արժեհամակարգի ու մշակույթի հիմնասյուները, ինչու պիտի պահենք ու պահպանենք դրանք…Այս և այլ հարցեր պիտի դրված լինեն մեր ազգային դպրոցի հիմքում, իսկ մինչ այդ պիտի կարևորվի ազգային դպրոց ունենալու անհրաժեշտությունը՝ մի շարք տեսանկյուններից:

Նախ, պիտի հասկանանք, որ ազգային դպրոց ստեղծելով մենք բարձրացնում ենք ազգի որակը, ամրապնդում նրա մեջ հավաքականության և ազգային ինքնության գիտակցումը, իր էթնիկ առանձնահատկության կարևորումը, գնահատումն ու պահպանումը: Ըստ էության սրանք առաջնային են մեր պետության համար, այլապես կարիք չկար փոքրիկ տարածքի վրա ստեղծել ազգային, անկախ պետություն ու դարեր շարունակ կռիվ տալ դրա համար:

Հայրենասեր, ազգային մտածողությամբ սերունդ դաստիարակելը խիստ անհրաժեշտ հարց է մեզ նման փոքր, հիմնականում թշնամի երկրներով շրջապատված, մեծ սփյուռք ու չլուծված բազմաթիվ համազգային խնդիրներ ունեցող երկրի ու ժողովրդի համար: Վերջապես, թող թույլ տրվի ասել՝ այս հարցերի համատեքստում պակաս կարևոր ու պակաս օրախնդիր հարց չէ արտագաղթի թեման՝ այն առումով, որ մենք մի տեսակ «հեշտ արտագաղթող» ենք: Մեզ պետք է մշակել ազգային դաստիարակության հայեցակարգ ու հենց հանրակրթությունից ապահովել դրա կիրառումը: Այլապես կարող ենք ուսյալ ու բազմակողմանի զարգացած սերունդ ունենալ, բայց չունենալ ազգասեր, հայրենասիրությամբ օժտված ու ազգային հիմնախնդիրները գիտակցող, դրանց լուծմանը գործի համար պատրաստակամ սերունդ: Մեզ պետք է մտահոգի ոչ միայն լավ գիտնական, գործարար ու ծրագրավորող ունենալը, այլ նաև Հայ գիտնական ունենալը, որը չի լքի երկիրն ու իր աստղադիտարանը Բյուրականում կկառուցի, Հայ գործարար ունենալը, որն օտարի տունն ու քաղաքը շենացնելուց առաջ կմտածի իր երկրի բարեկեցության մասին, իր երազածը կկառուցի ոչ թե Բաքվում ու Թիֆլիսում այլ Հայաստանում…:

Մենք այս խնդիրն ունեցել ենք և ունենք այսօր, ուստի վաղուց ժամանակն է գիտակցել ախտորոշել այս խնդիրները ու մտածել դրանց լուծման մասին, եթե ուզում ենք հեռուն գնալ, եթե չենք ուզում ապագայում էլ խոսել կորուստներից: Այս հարցերի լուծման բանալին նախ և առաջ ազգային դպրոց կայացնելու մեջ է, այնպիսի դպրոց, որը գիտելիքից փոխանցելուց բացի կպատրաստի ազգային դաստիարակությամբ օժտված քաղաքացիներ. միայն այդ քաղաքացին կարող է լինել սրտացավ պաշտոնյա, անձնվեր զինվորական ու ապագայի հզոր, ազգային տեսլական բանաձեւող գիտնական: Այլապես 19-րդ դարում գրված Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» գործածելու պահանջը միշտ կլինի արդիական:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company