ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իշխանությունը կապիտալացնում է իր վերարտադրման հնարավորությունները

15 Փետրվար 2019 Մեր երկրի խորհրդարանն ընդունեց կառավարության ծրագիրը: Բարի՛ երթ:

Նոր խորհրդարանում քննարկումները անցան նույն ոգով և գրեթե կրկնվող բովանդակությամբ, ինչպես նախկինում էր:

Մասնավորապես, հետևելով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին՝ ընդհանուր առմամբ պարզ եղավ, որ նեղ կուսակցական ու անձնական շահերից բխող քննադատությունների ու վիրավորանքների պակաս չկար: Նույնիսկ, հաճախ, մասնակիցները մոռանում էին, թե որտեղ և ինչի համար են հավաքվել: Բնականաբար, սկզբից մինչև վերջ ակնհայտ էին քծնանքն ու ինքնամոռաց փառաբանումները, ինչպես նաև սեփական մտահոգությունների ու արհեստավարժության, ժողովրդի նկատմամբ ունեցած անսահման սիրո ցուցադրության հաջող և անհաջող փորձերը, քաղաքական ձեռնածությունները: Առիթը բաց չթողներով՝ մատնացույց էին արվում անհանդուրժողականության և հանդուրժողականության դրսևորումները: Արդյունքում, արհեստական էին դառնում նաև նոր խորհրդարանի որակական փոփոխությունների ցուցադրումները:

Կառավարության ծրագրերի քննարկումների համար միակ նոր ասելիքը եղավ նախկինների քննադատությունը: Եվ սա դրսևորվում էր հատկապես այն դեպքերում, երբ արտահայտված առարկայական մտահոգությունները փարատող հիմնավորումներ չկային կամ դրանք ակնհայտորեն համարժեք չէին:

Հանգուցալուծումն էլ պարզ էր և սահուն ընթացք ունեցավ՝ ի սկզբանե ենթադրվող սցենարով: Բնականաբար, «ուժեղը» հաղթեց «թույլին»՝ սիրո և հանդուրժողականության քողի տակ, իր ուժի (ընտրություններում ստացած շուրջ 70 տոկոս քվեի) բացահայտ ցուցադրումներով և «մենք շատ ենք, ուրեմն՝ ոնց ուզենք էդպես էլ կանենք» լի ու լի դրսևորումներով, հալածվողի և ներողի կերպարներ ցուցադրելով, ինչպես նաև ծրագրի ու դրա կատարողի նկատմամբ անբեկանելի հավատը հավաստելով, սակայն միաժամանակ՝ դեմ քվեարկելով:
Դեռևս դժվար է ասել, թե այդ քննարկումներն ի՞նչ արդյունք ունեցան շարքային քաղաքացիների առարկայական սպասումների տեսանկյունից:

Նշեմ նաև, որ կառավարության ծրագրի բովանդակության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներով արդեն իսկ հայտնել ենք քաղաքական և մասնագիտական դիրքորոշումներ, տրվել են դրանց առարկայական հիմնավորումները: Այս շարքը դեռ կշարունակվի և հուսով ենք, որ բերված օբյեկտիվ առաջարկներին էլ ականջալուր կլինեն բուն հասցեատերերը:

Սակայն ուզում եմ առաջ անցնել ու ներկայացնել և՛ ծրագրից, և՛ դրա քննարկումներից ուրվագծվող, ուշագրավ մի թեզ: Թերևս հենց այս թեզը հաջորդ խորհրդարանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, դառնալու է իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզչության տրամաբանության հիմքը, որն առարկայացվում է այսօր:

Նախ՝ արդեն ամբողջապես պարզ է, որ կառավարության ծրագրով, հաջորդ հինգ տարիներին, առաջ ենք գնալու ազատ մրցակցային և շուկայական մոդելով: Շատ էլ, որ Սահմանադրությամբ նույնչափ հստակ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, իսկ մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը: Սահմանադրությամբ հստակ է նաև պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:

Քննարկումների ընթացքում, որքան էլ գեղեցիկ խոսքերով փաթեթավորվեց ծրագրի գաղափարական հիմքը, այնուամենայնիվ, վերջապես պարզ դարձավ՝ իրականում ծրագրի կատարման հիմնական դերակատարը և պատասխանատուն հենց շարքային քաղաքացիներն են, առաջնայինը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցները:
Իսկ կառավարությունն ուրիշ ի՞նչ պիտի անի: Ստեղծելու է մրցակցային պայմաններ և բացելու է շուկաներ տանող փակ դռները:

Այս պարագայում յուրաքանչյուր քաղաքացուն առաջարկվում է՝ իր գլխից հանել աղքատությունը, հույսն էլ կտրել պետությունից՝ իր առարկայական ակնկալիքների մասով, իհարկե, բացի մրցակցության հնարավորության ապահովումը: Սա էլ դեռ հարց է՝ ինչպե՞ս և ե՞րբ: Քաղաքացին պետք է հավատա միայն ինքն իրեն և ապավինի շուկայի «անտեսանելի ձեռքի» օգնությանը: Այս մոտեցմամբ քաղաքացին պարտավոր է բարելավել իր կյանքի որակը՝ այն չափով, որքան կկարողանա աշխատել: Բնականաբար, քաղաքացին պարտավոր է նաև իր աշխատածի մի մասը տալ պետությանը՝ հարկերի տեսքով: Եկամտահարկն էլ կլինի բոլորի համար նույն դրույքաչափով՝ անկախ ստացված եկամուտի չափից, այսինքն՝ սկզբունքը «կարված է> բացառապես հարուստների համար: Եթե կավելանան հարկային մուտքերը, ապա պետությունն էլ, դրանց համարժեք» կբարձրացնի կենսաթոշակների, նպաստների, հանրային հատվածի աշխատավարձերի չափերը, կբարելավի ենթակակառուցվածքները (ճանապարհներ, ջրամբարներ և այլն), կավելացնի առողջապահության և կրթության ոլորտի պետական պատվերը և այսպես շարունակ:

Հինգ տարվա ընթացքում, ինքնաբերաբար, կլինի տնտեսական որոշակի առաջընթաց, դրան էլ համաչափ, որոշ չափով կլուծվեն նաև սոցիալական խնդիրներ: Ծրագրի ավարտին էլ կունենանք հանրային կյանքի որակի մի նոր հանգրվան, որն, ի սկզբանե, ուղղակիորեն պայմանավորված է լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագծից՝ աշխատանքի չափից և արդյունքից: Միաժամանակ, այս մոտեցմամբ իշխող քաղաքական ուժը և այդ ուժի ձևավորած կառավարությունը ունենալու են քաղաքական նվազագույն պարտավորություններ և ռիսկեր:

Եվ բնականաբար ենթադրվում է, որ հանրության մեծ մասի համար հաջորդ նախընտրական փուլում այդ արդյունքները ընկալելի կլինեն և պետք է ապահովեն բավարար քվեներ՝ իշխանությունը պահպանելու համար:

Ընդ որում, այս թեզի ներքո պատասխան կլինի նաև բողոքողների համար.

«Սիրելի՛ քաղաքացիներ մեր ծրագրում պարզ գրել էինք և ձեզ հետ էլ պայմանավորվել էինք, որ պիտի աշխատեք, վճարեք հարկեր, որ լավ ապրեք: Իշխանությունն էլ չի խանգարել ձեր աշխատանքին: Եթե լավ չեք ապրում, ուրեմն՝ ձեր գլխից դեռ չեք հանել աղքատությունը, դեռ չեք հավատում ինքներդ ձեզ: Շարունակեք ավելի շատ աշխատել, ավելի շատ հարկեր վճարել: Բայց ամեն դեպքում մեզ քվե պետք է տաք: Հակառակ պարագայում կընդհատվի տնտեսական հեղափոխությունը և կհաղթի հակահեղափոխությունը: Դուք էլ կկորցնեք ձեր որոշիչ դերը՝ աշխատելու և դրան համապատասխան ապրելու հնարավորությունը»:

Փաստորեն, այս թեզով գործող իշխանությունը, լիարժեք օգտվելով այսօրվա իր բարձր վարկանիշից և հանրային վստահությունից, փորձում է ոչ միայն այս փուլում ապահովագրել իր իշխանության կայունությունը, այլ նաև՝ քաղաքական նվազագույն ռիսկերով կապիտալացնել իր հետագա վերարտադրության հնարավորությունները:

Որքա՞ն կենսունակ կլինի այս թեզը և ամենակարևորը՝ արդյո՞ք այն կապահովի տնտեսական հեղափոխություն: Պարզ է, որ մեր երկրի սոցիալական ու ժողովրդավարական ապագա զարգացման տեսանկյունից խիստ կարևոր են այս հարցադրումները: Եվ բնականաբար, վերջնական պատասխանները կարող է տալ միայն ժամանակը:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company