ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Գազալցակայանների խնդիրները համապարփակ լուծում պետք է ստանան

17 Փետրվար 2019 Պետք է հասկանալ՝ արդյոք հաշվի առնվե՞լ է այն հանգամանքը, որ գազալցակայանները հաշիվ-ապրանքագրերը ստանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից խորանարդ մետրով, բայց փաստորեն պետք է վաճառեն տոննայով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Կառավարության նիստում հնչեցված այն առաջարկին, որ մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը վաճառվի ոչ թե ծավալով, այլ քաշով, և առաջիկայում ակցիզային հարկը հաշվարկվի ու գանձվի ըստ քաշի:

Գրիգորյանը նշեց, որ այս պահին գործող ակցիզային հարկի դրույքաչափը հազար խորանարդ մետրի համար 25 հազար դրամ է, իսկ հարկային փոփոխությունների նախագծում առաջարկվում է մեկ տոննայի հարկ սահմանել 34 հազար դրամ:

«Այսինքն՝ այստեղ գործ ունենք գազի ծավալի և գազի քաշի հետ: Մեկ միավոր խորանարդ մետր ծավալային գազի հարկի հարաբերակցությունը մեկ միավոր կշռի հարկի հետ 1,36 է: Առաջարկվող դրույքաչափը ցույց է տալիս, որ գազի 1 խորանարդ մետրը կշռվել է 0.735 գործակցով: Այսինքն՝ մենք ունենք գազի արդեն ֆիքսված գործակից որպես ակցիզային հարկի հաշվման հիմք: Պետք է նախ ճշտել՝ ինչ գործակից է կիրառվել իրականում, արդյոք կիրառվել է միջինացված գործակից, քանի որ գազի ճնշումը կարող է փոխվել ջերմաստիճանի փոփոխության պայմաններում, ու ՕԳԳ-ն կարող էլ կարող է փոխվել կալորիականությունից ելնելով, և մեկ միավոր քաշի դեպքում մեկ միավոր գազը կունենա տարբեր ինքնարժեքներ»,- նշեց նա և հավելեց.

«Օրինակ, եթե հնչել է միտք, որ տվյալ դեպքում սպառողի գրպանի վրա ազդեցություն չի ունենալու, որովհետև մարդը եթե օրինակի համար վճարել է 4000 դրամ և դրանով մեքենան վարել է 200 կմ, այս դեպքում էլի կվճարի 4000 դրամ և մեքենան կվարի 100 կմ:

Հնչած թեզը սրա մասին է, որպեսզի գազալցակայանների և սպառողների միջև խնդիրներ չծագեն: Բայց բնականաբար, ցուցանակներում գինը կփոխվի, և դա չի կարող հիմք հանդիսանալ, որ նախկինում խաբել են»:

Ըստ տնտեսագետի՝ այդ վտանգավոր թեզը որոշակի կանխավարկածային խախտման է բերում, քանի որ եթե փոխվում է չափի միավորը, հարկման դրույքաչափը, ապա ինքնարժեքի հաշվարկման տրամաբանությունն ամբողջությամբ փոխվում է: «Ես կարծում եմ, որ փորձ է արվում մեծ թվով շահառուների համար խնդիր լուծել, բայց պետք է նկատի ունենալ նաև գազալցակայաններում առաջացող խնդիրները: Նրանց մոտ գազը հաշվառվում է դիսպենսերներով, որոնք հաշվում են խորանարդ մետրով, հետևաբար կգ-ով վաճառքի ծավալների վերահսկման դեպքում կծագեն անհամապատասխանություններ: Բնականաբար, մեկ միավոր գազը կշռով և մեկ միավոր գազը ճնշումով մեկը մեկի հարաբերակցություն չունի և կիլոգրամով ավելի բարձր գին պիտի ունենա, ուստի իր գինը բարձր կֆիքսվի՝ արդյունավետությունը թողնելով նույնը այլ հավասար պայմաններում: Այս դեպքում ծավալային տրանսֆորմացիան նաև պետք է հաշվարկել գազալցակայանների համար, «Գազպրոմի» մոտ՝ կախված ջերմաստիճանի փոփոխությունից: Ռիսկ կա, որ կգ-ի դիմաց վճարելու դեպքում վարորդն ավելի քիչ կվարի մեքենան, և դրա մեղքը չի լինի ավտոգազալցակայանինը»,- պարզաբանեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ այստեղ խնդիրը շատ նուրբ է, և պետք է հանրությանը շատ ավելի մատչելի բացատրել:

Նա նշեց, որ խնդիրը համապարփակ ընդլայնված լուծում պետք է ունենա, բայց լուծումների մեթոդաբանությունը դեռևս չի հնչել: «Հույս ունենք, որ դրանց նույնպես կանդրադառնան: Ռուսական կայքերն ունեն հրապարակված տեղեկանքներ գազի գործակիցների տարբեր ջերմաստիճանների համար: Հայաստանի Հանրապետության համար Կառավարությունը հաշվարկել է 0,735-ը»,- ասաց նա:

Իսկ այն դիտարկումներին, թե խնդիրը կշեռքների մեջ է, որոնք թերակշռում են գազը, տնտեսագետը պատասխանեց. «Կարող է՝ խաբել են, կարող է՝ ոչ: Դա միանշանակ չէ: Ես չեմ կարող անմեղության կանխավարկած խախտել ու ասել, որ, այո, կշեռքի մեջ խաբում են, և խնդիրն այդտեղ է»,- ասաց նա:

Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company