ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հաղորդագրութիւն

Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը

14 Հուլիս 2025

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակցները երթով շարժվելու են դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան, որտեղ դեղի կունենա ծաղկեդրման արարողություն։

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ։

Ելույթներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գևորգյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշյանը (Կանադա), ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչ Ժոր Ավդալյանը։

ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն ավելի քան 40 տարվա պատմություն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թ. Հունաստանում: Նրան հաջորդել են 3 բանակումներ արտերկրի մէջ՝ 1984 թ., 1986 թ. եւ 1992 թ.: Ապա 7 բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, 1997 թվականից մինչեւ 2011 թ.:

12-րդ Համահայկական բանակումը գումարվում է մեր ազգի պատմության նշանակալից շրջափուլի ընթացքում: Հայրենի մեր ժողովուրդը բռնի տեղահանված է իր հազարամյակների բնօրրանից՝ Արցախից, հայոց պետականությունը պատանդավորված է մնում՝ անձնատուր եւ թշնամակատար իշխանությունների կողմից, նրա տարածած պառակտման եւ ուրացումի քաղաքականության հետքերը թափանցել են սփյուռքի գաղութներ եւ վիհ առաջացրել հայրենիքի հետ:

Հայ ազգի արժեքային հիմնասյուները հարվածի տակ են գտնվում, իսկ հայ մարդը դեմ հանդիման է ճակատագրական երկընտրանքի առջեւ՝ պայքարե՞լ եւ արարե՞լ, թե՞ ընկրկել եւ գոյատևելու նման գոյությունը քարշ տալ: Այս պայմաններում, ՀՅԴ Երիտասարդությունը պիտի հավաքվի հայրենի հողում աշխարհի ավելի քան 16 երկրներում գործող 22 երիտասարդական եւ ուսանողական միություններից՝ 350 մասնակիցներով:

ՀՅԴ Երիտասարդները հստակ ուղերձ պիտի հղեն համայն հայությանը եւ, մասնավորապես, հայ երիտասարդությանն առ այն, որ ոչինչ ավարտած չէ, քանի դեռ մեր հաղթերգի ղողանջները չեն արձագանգել Արցախում, քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել տուն, քանի դեռ պայքարի ոգին ողջ եւ առույգ է մեր մեջ, քանի տակավին Միացեալ Հայաստանի տեսլականը շողում է մեր սրտերում ու արյուն հոսում մեր երակներում:

Երբ ժողովուրդներն իդեալ չունենան, կմնա ստրկության եւ ոչնչացման հեռանկարը:

Ուստի, այո՛, մենք ունենք իդեալ: Մենք հավատում ենք մեր անկախությանը, գիտակցում ենք մեր իրավունքների անժամանցելիությունը եւ տեր ենք անկոտրում կամքի:

Մերժում ենք մեր վրա պարտադրված հարմարվողականության շղթաները: Ընտրում ենք ներկան տեսնել որպես նոր հաղթանակներ եւ նվաճումներ կերտելու հնարավորություն: Հրավիրում ենք հայրենի եւ սփյուռքահայ մեր բոլոր հայրենակիցներին միանալու մեր հավաքին, որպեսզի գոտեպնդվենք իրարով եւ վերանորոգենք մեր ուխտը հայության արդար դատի համար:

Մեր համախմբված ներկայությունը հայրենիքում արժանի պատասխան է մեր թշնամիներին եւ մեզ հալածողներին: Հայրենիքը ամեն բանից վեր պահող երիտասարդությանը Հայրենիքից հնարավոր չէ տարանջատել:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
14.07.2025թ.

Երևան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը

Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակության ներսում առկա բաժանարար գծեր

17 Հունիս 2026
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համ

16 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է

Այսօր, հունիսի 16 -ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյ

16 Հունիս 2026
Ընտրությունների արդյունքում արձանագրվա

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյան

15 Հունիս 2026
Ընդդիմության բողոքի ցույց եւ Կենտրոնակ

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողվն արտակարգ նիստ էր գումարել՝ հրապ

15 Հունիս 2026
6 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստե

14 Հունիս 2026
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company