Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է նոր տարածքում
18 Փետրվար 2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը:
Տեղեկացնենք նաև, որ երկարատև բանակցություններից հետո 2017թ. նոյեմբերի 10-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրվել է պայմանագիր՝ Սանկտ-Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի Բոլշոյ պող. տ 57/15 հասցեյում գտնվող մոտ 320 ք.մ. ՀՀ գլխավոր հյուպատոսությանը 49 տարով անվարձահատույց տրվող տարածքի օգտագործման վերաբերյալ: Հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին:
ՀՀ Գլխավոր հյուպատոսության տարածքը ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով և այն ս.թ. փետրվարի 12-ից իր գործունեությունը իրականացնում է նոր հասցեում: