ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Բարոյականությունն ու քաղաքականությունը

18 Փետրվար 2019 Հաճախ ենք լսել այն արտահայտությունը, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Սակայն, արի ու տես, որ իրենց կյանքի ու գործունեության գնով՝ քաղաքական գործիչներ կան, որ հակառակն են փաստել: Եվ տրամաբանորեն այն եզրակացությունն է ստացվում, որ նրանք, ովքեր տարածում են քաղաքականությունն անբարոյականություն համարող միտքը՝ իրենց արարքներն արդարացնելու համար փորձում են գտնել բանաձեւ:

2019թ. առաջին մեկուկես ամսում առիթ ունեցանք հիշելու հայ ժողովրդի արդի պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցած չորս անձնավորության: Հունվարին նշվեց Ստեփան Զորյանի (Ռոստոմ) եւ Արամ Մանուկյանի մահվան 100-ամյակները: Իսկ փետրվարին Պետրոս Ղեւոնդյանի մահվան 25-ամյակն ու Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը:

Ռոստոմը համարվում է ՀՅԴ հիմնադիրներից մեկը: Նա ներկա չի եղել Դաշնակցության Հիմնադիր ժողովին, սակայն այն ազդեցությունը, որ ունեցել է Դաշնակցության գաղափարական եւ կազմակերպչական գործունեության նախնական փուլում, պատճառ է դարձել, որ ինքը եւս հիշատակվի՝ որպես հիմնադիր եռյակի անդամ: Ինչպես բնութագրում էր Սիմոն Վրացյանը՝ եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ. Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամքը, եւ խիղճը:

Արամ Մանուկյանը հայոց պետականության վերականգնման միտքն է ու գործը: Եվ դա արտացոլվել է դեռ 1915թ. Վանի ինքնապաշտպանության ժամանակ, երբ, փաստորեն, Վանում հայկական պետություն է ստեղծվել: Իսկ հետո, 1918թ. Հայաստանի Հանրապետության հիմնադրի կոչման է արժանացել նա:

Արթուր Մկրտչյանը մերօրյա պատմության ամենալուսավոր դեմքերից մեկն է: Նույնիսկ Արթուր Մկրտչյանի գաղափարական հակառակորդները մի բիծ անգամ չեն կարող գտնել նրա ազնվության եւ բարոյական կերպարի մեջ: Համարձակորեն կարելի է ասել, որ Արթուրը հանդիսացել է Արցախի Հանրապետության անկախության եւ պետականության ստեղծման հիմնական գաղափարակիրներից մեկը:

Իսկ Պետրոս Ղեւոնդյանը, լինելով հրամանատար, զոհվել է՝ ի խնդիր վիրավոր զինվորի փրկության: Պետոն Դաշնակցության գումարտակի փոխհրամանատարն էր, եւ ինչպես մարտական ընկերներն են ասում՝ գումարտակի ոգին:

Վերը նշված չորս անձանց հիշելով՝ մեկ անգամ եւս վերադառնանք խմբագրականում նշված առաջին պարբերությանը: Առաջնորդ դառնալու համար կարեւոր են բարոյական արժեքները: Մարտական դաշտում, թե քաղաքական բեմահարթակում տնօրինելու, ղեկավար ունակություններից բացի՝ այն մերանը, որն առաջնորդի տիպար է ձեւավորում, բարոյականությունն է:

Իսկ բարոյական արժեքներ կրելու հիմնական բաղադրիչներից մեկը համեստ վարքագիծն է: Մի բան, որին քիչ ենք ականատես լինում այսօր: Հայկական իրականության մեջ արծարծվող թեմաներ են պետական պաշտոնյայի՝ ինքնապարգեւատրումն ու կառավարության ծրագրի քննարկման ժամանակ սանձարձակ հոխորտանքներն ու բուռն ինքնագոհությունը: Ինչ-որ տեղ պակասում է բարոյականությունը…

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 փետրվար, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company