ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Փետրվար 18-ի խորհուրդը

18 Փետրվար 2019 Փետրվարյան ապստամբությունը հայոց նորագույն պատմության ինչպես հերոսական, այնպես էլ ողբերգական էջերից մեկն է:

1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով Հայաստանում իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո բոլշևիկները չհարգեցին իրենց իսկ տված խոստումները: Վերջիններիս առաջին լուրջ «բացթողումը» նախկին կառավարության անդամներին ձերբակալելն էր: Բոլշևիկների մուտքը Հայաստան իրենց գործադրած քայլերի պատճառով խոր հիասթափություն առաջ բերեց: Տպավորություն էր ստեղծվել, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նշանակութիւն չուներ նրանց համար: Հայաստանում բոլոր նրանք, ովքեր բոլշևիկ չէին, մահվան և աքսորի սարսափի տակ էին: Բոլշևիկյան հեղափոխությունն ավելի հեշտությամբ խորացնելու «մտադրությամբ» Հայաստանում մտավորականության զանգվածային ահաբեկում իրականացվեց: Մտավորականների հանդեպ կիրառված քաղաքական տեռորն ամենաշատը հուզեց ժողովրդին և մեծապես ազդեց Փետրվարյան ապստամբության հասունացման վրա: Բանտում գտնվող մտավորականության կորստի վախը պատճառ էր ապստամբություն բարձրացնելու:

Փետրվարյան ապստամբության պատճառների մեջ պետք է առանձնացնել բոլշևիկների կիրառած բռնագրավումների կամ այսպես կոչված «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը: Բոլորովին անիմաստ էր Ռուսաստանում քննություն չանցած բռնագրավումների դաժան փորձի վերակիրառումը պատերազմներից տնտեսապես քայքայված Հայաստանում: Բոլորովին անմտություն էր բռնագրավված իրերի մեծ մասի դուրսբերումը Հայաստանից, երբ տեղում դրանց կարիքն ավելի էր զգացվում:

Փետրվարյան ապստամբության հասունացմանը նպաստեցին նաև հայ սպաների ձերբակալությունն ու աքսորը, նրանց ընտանիքների հանդեպ կիրառված բռնությունները: Պակաս կարևոր չէին նաև բոլշևիկների կողմից խոսքի և մամուլի ազատությունների կտրուկ սահմանափակումները, արևմտահայության հանդեպ նոր իշխանությունների ունեցած ակնհայտ թշնամական վերաբերմունքը: Փետրվարյան ապստամբության համար պարարտ հող ստեղծեց նաև հայ բոլշևիկների ծաղրական և նսեմացուցիչ վերաբերմունքը Հայաստանի անկախության գաղափարի հանդեպ:

Բոլշևիկների համար գերադասելի էր իշխանությունը քաղաքացիական կռվի միջոցով ձեռք բերել, քանզի դա «կարևոր» էր բանվորագյուղացիական հեղափոխության խորացման տեսակետից: Բոլշևիկյան իշխանությունը փորձեց արհեստականորեն «հեղափոխական իրավիճակ» ստեղծել, ինչի անհրաժեշտությունը բնավ չկար: Հայ կոմունիստները, չյուրացնելով սոցիալիստական հեղափոխության հիմնական նպատակները, հեղափոխությունը պատկերացնում էին նախևառաջ որպես քաղաքացիական կռիվներ: Հանուն իրենց «հեղափոխական» հիվանդագին հավակնությունների բավարարման նրանք ջանք չէին խնայում հեղելու իրենց «հակառակորդների» արյունը: Չնայած հակառակ կողմից հնչող կոչերին՝ բոլշևիկները ոչ միայն քայլեր չձեռնարկեցին՝ խուսափելու քաղաքացիական կռիվներից, այլև նման սադրանքների հրահրումը դարձրին իրենց քարոզչության հիմնական առանցքներից մեկը: Բոլշևիկյան հետագա այն հռետորաբանությունը, թե իբր քաղաքացիական կռիվները հրահրել են դաշնակցականները, չի դիմանում որևէ տրամաբանական քննադատության: Քեմալաբոլշևիկյան բարեկամությունը, Խորհրդային Ռուսաստանում քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանը հաղթահարելու իրողությունը, Ադրբեջանի խորհրդայնացված լինելու փաստը, Վրաստանում անկախության անկման անխուսափելիությունը և այլ հանգամանքներ իշխանությունը կամավոր բոլշևիկներին հանձնած դաշնակցականներին ապստամբելու որևէ հուսալի հեռանկար չէին խոստանում:

Անհերքելի է Փետրվարյան ապստամբության շնորհիվ հայ մտավորականության և զինվորականության փրկության փաստը: Բանտերում հայտնված բազմաթիվ հայ մտավորականներ և զինվորականներ դատապարտված էին «կացնահարության»: Ցավոք, բոլշևիկյան բանտերում եղան գնդակահարության և կացնահարության բազմաթիվ դեպքեր: Միայն Փետրվարյան ապստամբությունը կանխեց համազգային այդ արհավիրքը:

1921 թ. փետրվարյան ապստամբությունը դրական ազդեցություն ունեցավ բոլշևիկյան բռնաճնշումները մեղմելու առումով: Այս մեղմացումն աներկբայելիորեն կապվում է նաև փետրվարյան դեպքերի հետ: Ապստամբության հետևանք կամ արդյունք է համարվում նաև այն, որ ժողովրդի մեջ վերափոխվեց անվերապահ ռուսական կողմնորոշման տեսլականը: Եթե խորհրդայնացման նախօրեին Հայաստանում ռուսական դիրքորոշումն ընդհանուր առմամբ որևէ կասկած չէր հարուցում, ապա գործադրված բռնությունների պատճառով առաջ եկած համաժողովրդական ապստամբությունը կոտրեց այդ կարծրատիպը:

Փետրվարյան ապստամբությունը Հայաստանի անկախության գաղափարի յուրահատուկ փորձաքար հանդիսացավ: Փետրվարյան ապստամբությամբ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ երբեք չի հաշտվի ստրկության մեջ մնալու մտքի հետ և հարկ եղած դեպքում պատրաստ է մեկ մարդու նման պայքարելու հանուն հայրենիքի անկախության:

Ապստամբության ճնշումից հետո էլ տարագրության մեջ «Մայիս 28-ի» և «Փետրվարի 18-ի» սերունդն իրը գաղափարախոսական գործունեության առանցքը դարձրեց Հայաստանի անկախության վերականգնման տեսլականը: Ընդ որում անկախության գաղափարի քարոզչությունը պայմանավորված չէր միայն Հայաստանը Խորհրդային Միությունից առանձնացնելու և ժողովրդավարական իշխանություն հաստատելու հեռահար նպատակով: Այս գաղափարի շուրջ համախմբվում էր տարագիր հայությունը, որին սպառնում էր ձուլման վտանգը: Անկախ պետությունը վերականգնելու հույսով բազում հայորդիներ ոչ միայն համախմբվեցին, այլև կարևոր շարժառիթ ունեցան հայ մնալու և իրենց սերունդներին հայ դաստիարակելու համար: Բազմաթիվ դաշնակցական գործիչներ տեսական լուրջ հիմնավորումներով ապացուցում էին, որ հայ ժողովրդի շարունակականությունը երաշխավորելու տեսակետից անկախ պետականությունն այլընտրանք չունի:

Թող մեր և սերունդների հիշողության մեջ միշտ վառ մնա հանուն Հայաստանի ազատության և անկախության ընկածների, օտար ափերում անկախ հայրենիքի երազը սրտերում երկրային կայնքից հեռացած անմնացորդ նվիրյալների, այդ թվում նաև «Փետրվար 18»-ը կերտողների անմար հիշատակը:

Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company