Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
20 Փետրվար 2019
Փետրվարի 18-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց Հ. Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Մեկնարկը տրվեց Սանկտ-Պետերբուրգի ազգային գրադարանում՝ ցուցահանդեսի բացմամբ ուր ներկայացված էին մեծ գրողին նվիրված հրատարակություններ, լուսանկարներ, մասունքներ և այլ:
Բացման խոսքով հանդես եկավ ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վերշինինը: Այնուհետև ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը՝ ով անդրադարձավ Հ. Թումանյանի գրական ժառանգությանը, նրա մարդասիրական և ազգային գործունեությանը:
Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, ռուս հայտնի մտավորականներ, գրողներ, Հ. Թումանյանի թոռը և այլն:
Միջոցառման վերջում պարային համերգով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» պարային համույթը: