ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողով Իրանում

20 Փետրվար 2019

Իրանի Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական հանձնախմբի նախաձեռնությամբ 2019 թվականի փետրվարի 1-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել «Արցախյան շարժման 30-ամյակ. պատմություն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, որտեղ հանդես են եկել զեկուցողներ Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից։

Արցախից խորհրդաժողովին մասնակցում էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սևակ Խաչատրյանը, ով ելույթ է ունեցել «Արցախյան հակամարտության մերօրյա զարգացումները, հիմնախնդրի բանակցային գործընթացը եւ կարգավորման հեռանկարը» թեմայով:

Ստորև ներկայացնում ենք խորհրդաժողովի անցկացման նպատակի, ընթացքի և արդյունքների մասին «Ապառաժ»-ի զրույցը Սևակ Խաչատրյանի հետ:

– Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողովը:

– Խորհրդաժողովի հիմնական նպատակը Նոր Ջուղայի հայկական համայնքին, հայ հանրությանը Արցախի մասին առավելագույնս ճշգրիտ և արդիական տեղեկատվություն ներկայացնելն էր` սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, ընթացքից մինչև մեր օրերը: Խորհրդաժողովում հետաքրքիր թեմաներ կային Արցախի բնակչության, վարչատարածքային բաժանման, կառավարման համակարգի, քաղաքական, հասարակական, մշակութային, սոցիալ-տնտեսական կյանքի մասին: Այսինքն, հիմնական նպատակն էր` Նոր Ջուղայի հայ համայնքին իրական հայացքով ներկայացնել Արցախը:

Զեկույցում նախ ներկայացրել եմ Արցախյան հարցի բանակցային գործընթացի պատմությունը` սկսած Արցախյան ազգային – ազատագրական շարժումից, Արցախի Հանրապետության հռչակումից մինչև այսօր, անցած բոլոր փուլերը, ապրիլյան քառօրյա պատերազմը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները, բանակցային գործընթացը, իրադրությունը ՀՀ թավշյա հեղափոխությունից հետո և, իհարկե, Արցախի դիրքորոշումը:

Խորհրդաժողովն ընթանում էր բավականին հետաքրքիր ձևաչափով: Բացի զեկուցաբերներից, մասնակցում էին Նոր Ջուղայի երիտասարդները, ուսանողները, ակտիվ հասարակական համայնքը: Յուրաքանչյուր ելույթից հետո քննարկում և հարցուպատասխան էր տեղի ունենում:

Նոր Ջուղայի հայ համայնքը բավական հետաքրքրված ու անհանգստացած է Արցախյան իրականությամբ, Արցախում տեղի ունեցող անցուդարձով: Հետաքրքիր քննարկումներ են կայացել ոչ միայն հիմնահարցի կարգավորման, այլ նաև Արցախի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքի, վերաբնակեցման` որպես թիրախային ուղղության, և այս ոլորտներում Դաշնակցության անելիքների վերաբերյալ:

– Ինչո՞վ էր առանձնանում այս խորհրդաժողովը նման ձևաչափի այլ միջոցառումներից:

– Խորհրդաժողովը նվիրված էր Արցախին, ուսումնասիրության օբյեկտն Արցախն էր` իր բոլոր բաղադրիչներով: Այնպես չէ, որ Սփռյուռքում, հայ համայնքներում տեղյակ չեն Արցախի մասին, բայց արդակով ներկայացված էր Արցախը 30 տարի առաջ և այժմ` ըստ ժամանակագրության: Օգտակար և անհրաժեշտ ձևաչափով միջոցառում էր: Կարծում եմ, որ այն վարակիչ պետք է լայս անգամ մեր երկիրը ներկայացվեց ավելի լայն ասպեկտով: Բացի դրանից, լսարանի մեծամասնությունը երիտասարդներ էին, բավականին գիտական, պրոֆեսիոնալ մակինի այլ համայնքների համար, որովհետև Արցախը չպետք է միայն զգացական առումով դիտարկվի Սփյուռքում. շատ կարևոր է ավելի մանրամասն, բոլոր առումներով ներկայացնել Արցախը:

– Իրանը, որպես տարածաշրջանային պետություն, բնականաբար հետաքրքրվածություն ունի Արցախի հիմնահարցում: Կարո՞ղ են արդյոք նման խորհրդաժողովները նպաստել Արցախի ձայնը Իրանի հասարակությանը, ինչու չէ, նաեւ իշխանություններին հասցնելու գործում:

– Իրանը տարածաշրջանում մեզ համար բավականին կարևոր, լուրջ երկիր է: Հայերն ազդեցիկ դեր ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունում և խորը բարիդրացիական հարաբերություններ կան երկու ժողովուրդների միջեւ: Իհարկե, Արցախը դե յուրե չի ճանաչվել, բայց դա չի խանգարում, որպեսզի տարբեր բնագավառներում հարաբերություններ հաստատենք Իրանի հետ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը Արցախի հետ բավականին մեծ սահման ունի: Կարծում եմ, Իրանի հայկական համայնքն իրենից կախված ամեն ինչ անում է օգտակար լինելու հայ-իրանական հարաբերություններում, բայց սա երկու երկրների իշխանությունների որդեգրած քաղաքականության, պետական մակարդակի դիվանագիտության և հարաբերությունների հարց է, որտեղ հայկական համայնքը կարող է միայն օգտակար լինել, հավելյալ լիցքեր հաղորդել այդ հարաբերություններին:

Տարածաշրջանում միշտ առկա է թուրք-ադրբեջանական տանդեմը, հատկապես Իրանի հյուսիսային հատվածում` հաշվի առնելով էթնիկ տարաբնակեցումը: Քանի որ առկա է նաև պանթուրքիզմի գաղափարը և թուրքական մեծ պետության ստեղծումը այս հատվածում, այդտեղ մեծ անելիքներ ունեն Հայաստանը, Արցախը և հայկական համայնքները: Արցախը տարածաշրջանում բավականին կարևոր աշխարհաքաղաքական տարածքում է գտնվում, եւ պետք է ճիշտ գնահատել ու օգտագործել այս ռեսուրսը:

– Նման խորհրդաժողովներն ինչքանո՞վ կարող են նպաստել համահայկական օրակարգ մշակելու գործին:

– Այս խորհրդաժողովը տեղեկատվական եւ ճանաչողական բնույթի էր՝ եթե կարելի է այդպես բնութագրել, բայց կարևորվում է այն առումով, որ հավաստի տեղեկատվությունը գործի սկիզբն է: Այդ տեղեկատվությունը պետք է հայկական շրջանակներից դուրս գա, և այստեղ է, որ հայկական համայնքն անելիք ունի: Մեր երկրում էլ ձևաչափ պիտի մշակվի, որպեսզի հայանպաստ և հավաստի տեղեկատվությունը տարածվի իսլամական աշխարհում: Այս առումով մենք շատ գործ ունենք անելու:

Պետք է շարունակական լինեն նմանատիպ միջոցառումները, և մենք պետք է հայտ ներկայացնենք հասարակությունների միջև՝ թեկուզ մշակութային, գիտական մակարդակներով երկխոսության սկզբնավորման և հարաբերությունների զարգացման համար, քանի որ Արցախի չճանաչվածությունը խնդիր է պետական մակարդակով հարաբերություններ ունենալու համար: Ապրելով մեկ տարածաշրջանում, ցամաքային բավական լայն սահման ունենալով իրար հետ, 21-րդ դարում անընդունելի է շփման բացակայությունը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company