Կայացել է «Պանթուրքիստական հոսանքները ժամանակակից Իրանում» մենագրության շնորհանդեսը
22 Փետրվար 2019
Փետրվարի 21-ին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի է ունեցել իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթուրքիստական հոսանքները ժամանակակից Իրանում» խորագրով մենագրության շնորհանդեսը:
Աշխատությունը հրատարակվել է նախորդ տարի՝ սփյուռքի նախարարության աջակցությամբ:
Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում առկա պանթուրքիստական շարժումների պատմությանը, ներկայումս դրանց գործունեությանը: Հեղինակի գնահատմամբ՝ Իրանի անվտանգությանը վերաբերող հարցերը առանցքային նշանակություն ունեն Հայաստանի եւ հայության անվտանգության համար, իսկ Իրանում տեղի ունեցող գործընթացներն այս համատեքստում պետք է հետազոտողների ուշադրության կենտրոնում լինեն: