
Սողոմոն Թեհլիրյան

Ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Հաճախել է Երզնկայի Բողոքանների, Եզնիկյան և Կենտրոնական վարժարանները:
1914 թվականին մաս է կազմել Սեպուհի վաշտին ու մասնակցել է կաամավորական կռիվներին:
1919 թվին մեկնել է Պոլիս, որոնելու Եղեռնի պատասխանատու Թալեաթ փաշայի հետքերը, ում նկարը տեսել էր Վանում: «Թալեաթի փքուն ու ինքնագոհ դեմքը կարծես ծաղրում էր ինձ» գրել է Սողոմոնը:
Պոլսում սպանել է Պեշիկթաշի Մուխթարին, մատնիչ Հարություն Մկրտչյանին, ով կամզել ու Թալեաթին էր տվել 200 հայ մտավորականների ցանկը:
Թալեաթի հետքերով, 1921 թվականի մարտի 18-ին մեկնել է Բեռլին, Հերտնբուրգ պողոտայում, ատրճանակի մեկ հարվածով սպանել է հայության դահճապետ Թալեաթ փաշային. Սողոմոնն իր հուշերը գրել է հեղինակային «Վերհիշումներ» գրքում: «Սև թանձր արյունը լճացավ Թալեաթի գլխի շուրջ, կարծես ջարդված անոթից մազութ էր թափվում…»: Ձերբակալվել ու Բեռլինի դատարանից անպարտ է արձակվել:
Հաստատվել է Բելգրադում, ապա՝ ԱՄՆ-ում: Մահացել է Սան Ֆրանսիսկոյում, 64 տարեկանում:
-«Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը»-Ն.
https://www.arfd.am/news/8141/?lang=arm-«Հայ ժողովուրդի արդարադատ՝ վրաժառու բազուկը»-Ն.
Ավետիք Իսահակյան - Հայ Գուսան

Ծնվել է Ալեքսանդրապոլում: Նախնական ուսումը ստացել է տեղական վարժարանում, ապա Հառիճի վանքի դպրոցում։
Հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, Լայպցիգի (Գերմանիա) համալսարան՝ որպես ազատ ունկնդիր, Շվեյցարիայի համալսարան, որտեղ հետևում է գրականությանը:
Քնարերգակ բանաստեղծ, արձակագիր: Անդամակցել է ՀՅԴ-ին։ Քերթվածներ է ձոնել հեղափոխականներին։ Ցարական հալածանքների ժամանակ բանտարկվել է, ազատվելով անցել է արտասահման ու բնակվել է Եվրոպայի զանազան երկրներում։
1936-ին վերադարձել է Խորհրդային Հայաստան, որտեղ ապրել է մինչև իր մահը, իբրեւ հայ բանաստեղծության վարպետ արժանանանալով մեծ հարգանքի: Իսահակյանը մահացել է 82 տարեկանում։ Իր գործերը թարգմանված են բազմաթիվ լեզուներով:
Վահան Նավասարդյան

Ծնվել է Շուշիում, Ղարաբաղ: Բարձրագույն ուսումը ստացել է Պետերբուրգում: 19 տարեկանում ընտրվել է Բաքվի Կենտրոնական Կոմիտեի անդամ:
Եղել է ուսուցիչ Շուշիում, ապա դասախոս Գևորգյան ճեմարանում: Զբաղեցրել է Ալեքսանդրապոլի քաղաքապետի օգնականի պաշտոնը:
Հայաստանի անկախության օրերին եղել է խորհրդարանի անդամ: 1919 թվականին մասնակցել է ՀՅԴ Թ. (9-րդ) Ընդհանուր Ժողովին և ընտրվել է Բյուրոյի փոխանդամ: Հետագայում երկար տարիներ եղել է Բյուրոյի անդամ:
Վարել է Թիֆլիսի «Հորիզոն», Երևանի «Յառաջ», հետագայում Կահիրեի «Հուսաբեր» թերթերի խմբագրությունը:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, Վրաստան գնալու ճանապարհին ձերբակալվել ու բանտարկվել է Երևանում: Ազատ է արձակվել Փետրվարյան ապստամբության շնորհիվ:
1921 թվին, որպես Արտասահմանի Պատասխանատու Մարմնի լիազոր, մասնակցել է Ռիգայի բանակցություններին:
«Նեղուցները եւ Հայ Դատը», «Բոլշեւիզմը եւ Հ.Յ. Դաշնակցութիւնը», «Գաղափարների Ոգին» և այլ գործերի հեղինակ է:
Մահացել է Կահիրեում՝ 70 տարեկան հասակում:
-«Հայկական Յեղափոխութեան եւ Դաշնակցութեան Անվեհեր Դրօշակիր»-Ն.
Մուշեղ Ավետիսյան - Սասունցի Մուշեղ

Ծնվել է Սասնո Խիանք գավառում: Եղել է ֆիդայի, խմբապետ: Հաճախել է Ս. Կարապետ վանքի եւ Մշո վարժարանները:
Մասնակցել է Սասնո կռիվներին: Ռուբենի կողմից, կազմակերպչական գործով ուղարկվել է Դիարբեքիր՝ «Բլբուլ» կեղծ անունով:
Սահմանադրության շրջանում Սիմոն Զավարյանի կողմից նշանակվել է գործիչ Ս. Կարապետի շրջանում:
Եղել է Սասնո 7-ամսյա ինքնապաշտպանության կռիվների զինվորական ղեկավարներից։
1918-ին, Մուշեղը Փեթարա Մանուկի հետ եղել է Հայաստանի Արարատյան դաշտի Սասնո ուժերի ղեկավար, գրավել է Թալինի բերդը եւ բազմաթիվ շրջաններ, ուր տեղավորվել են Տարոն-Սասունի գաղթականները:
Փետրվարվարյան ապստամբության ղեկավարներից էր։
Մահացել է Բեյրութում, Լիբանան, 69 տարեկանում:
«Սասնոյ ֆետայական սերունդին անկեղծ զինուորն ու քաջարի խմբապետը»-Ն.
Սմբատ Բորոյան - Մախլուտո

Ծնվել է Մուշում: 15 տարեկանից միացել է Հ.Յ.Դ. «Վարդանանց» խմբին: Ֆիդայի, խմբապետ, ահաբեկիչ:
Մասնակցել է Սասնո ապստամբության կռիվներին, ապա անցել է Կովկաս:
Հայ-թաթարական կռիվներին մասնակցել է Երեւանի եւ Ղամարլուի շրջաններում:
Հայ կամավորական շարժման ընթացքում նշանակվում է զորավար Անդրանիկի օգնական ու իր ջանքերով տեղական զորամասեր է կազմում Ալաշկերտում։
Մահանում է Երևանում՝ Խորհրդային Հայաստանում՝ 81 տարեկանում:
Դրաստամատ Կանայան - Դրո

Ծնվել է Իգդիրում: Եղել է Դաշնակցական ահաբեկիչ եւ զինվորական ղեկավար:
Հաճախել է Երևանի ռուսական, ապա զինվորական վարժարանները:
Ահաբեկել է Սուրմալույի գավառապետ Կալանցին, Բաքվի նահանգապետ Նակաշիձեին, իսկ Ալեքսանդրապոլում Զորավար Ալիխանովին: Դրոյի զինակից ու գործակից ընկերն է եղել Մարտիրոս Չարուխչյանը:
Որպես վաճառական անցել է հին Բայազետ, զենքի փոխադրության գործը հսկելու նպատակով:
Ա. Աշխարհամարտի օրերին անցել է Իգդիր, նշանակվել է կաամավորական Բ. Գնդի հրամանատար:
1918 թվականին ապահովել է Բաշ Ապարանի հաղթանակը եւ նշանակվել անկախ Հայաստանի զինվորական նախարար:
Խորհրդայնացումից հետո անցել է Մոսկվա, ապա Ռումինիա, Լիբանան, ԱՄՆ, որտեղ մահացել է 72 տարեկանում:
Գարեգին Տեր Հարությունյան - Նժդեհ

Ծնվել է Կզնութում՝ Նախիջևան: Դաշնակցական զինվորական գործիչ: Ավարտել է Սոֆիայի զինվորական վարժարանը, անցել է Կովկաս, որտեղ ձերբակալվել է ցարական հալածանքների ժամանակ, բանտից փախչելով վերադարձել է Բուլղարիա ու մաս կազմել Անդրանիկի զորագնդին, որ բուլղարների կողքին մասնակցել է Բալկանյան պատերազմին. Կամավորական գնդերում եղել է Դրոյի օգնականը: Մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին:
Առաջին Հանրապետության կազմավորման շրջանում Զանգեզուրում կռվել է թաթարների, ապա՝ բոլշևիկների դեմ ու խորհրդայնացումից հետո շրջանը հայտարարել է անկախ Լեռնահայաստան. Անցել է Պարսկաստան, Բուլղարիա, Ամերիկա որտեղ հիմնել է «Ցեղակրոն» շարժումը (որը հետո դարձել է Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը):
2-րդ աշխարհամարտում Բուլղարիայում ձերբակալվում ու աքսորվում է Սիբիր, որտեղ մահացել է 69 տարեկանում:
«Գարեգին Նժդեհ. Հայու Կամքին եւ Գաղափարի Ուժին Դաշնակցական Մարմնաւորումը»-Ն.
«12 Յուլիս 1921. Լեռնահայաստանի անկումը եւ Գարեգին Նժդեհի Պարսկաստան անցումը»-Ն.
«Նշանաւոր Մարդկանց Կեանքից. Դրուագ, Որ Թաքցւում Է Գարեգին Նժդեհի Գործունէութիւնից»-Թաթուլ Յակոբեան
«Գարեգին Նժդեհի մարգարէն»-Սեդօ Պոյաճեան
Լևոն Սեղբոսյան - Լևոն Շանթ

Ծնվել է Պոլսում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, բարձրագույն ուսումը ստացել է Գերմանիայում եւ Շվեյցարիայում:
Եղել է բանաստեղծ, մանկավարժ, թատերագիր:
Երիտասարդ տարիքից անդամակցել է Հ.Յ. Դաշնակցությանը:
Եղել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Որպես արևմտահայ, 1920 թվականին Մոսվկայում բանակցել է բոլշևիկ կառավարության հետ:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, Վրաստան գնալու ճանապարհին, ձերբակալվել է ու բանտարկվել Երևանում: Ազատ է արձակվել փետրվարի 18-ի ապստամբության շնորհիվ:
Եղել է Համազգային ընկերության և Բեյրութի Համազգայինի ճեմարանի հիմնադիրներից:
Մահացել է 82 տարեկանում, Բեյրութում՝ Լիբանան:
Մինաս Տեր Մինասյան - Ռուբեն

Ծնվել է Ախալքալաքում: Հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի Լազարյան վարժարանը՝ որպես ազատ ունկնդիր:
Ռուս բանակի սպա: Որպես Հ.Յ.Դ. գործիչ թրծվել է Կարսում, անցել է Վան՝ Արամի մոտ, ապա Սասուն՝ օգնելու Գևորգ Չաուշին, որի նահատակությունից հետո Ռուբենը եղել է դաշնակցական ուժերի պետ։
Սահմանադրության շրջանում անցել է Ժնև՝ ուսումը շարունակելու. Ռուբենը գիտական իր ավարտաճառն էր պատրաստում, երբ հեռագրով կանչում են Երկիր:
Վերադարձել է Մուշ ու վարել է Սասնո 1915-ի հերոսամարտը թուրք բանակի դեմ: Ռուբենին հաջողվել է ճեղքել թշնամու շղթան ու փոքր խմբով անցնել Կովկաս:
Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ապա՝ Հայաստանի խորհրդարանի, Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ զինվորական նախարար: Խորհրդայնացումից հետո Զանգեզուրով անցել է Պարսկաստան:
Ռուբենի հուշերի 7 հատորը պատմական արժեք են. Դրանով փրկվել են բազմաթիվ ֆիդայինների անուններն ու գործերը:
Մահացել է Ֆրանսիայում՝ 69 տարեկանում։
Կարապետ Ավոյան - Մորուք Կարո

Սասնո Գելիգուզան գյուղից Իշխան Ավեի որդին:
Եղել է Չոլոյի վաստակավոր ֆիդայի ու անբաժան զինակից ընկերը:
Ուսումը ստացել է Առաքելոց վանքում ապա՝ Մշո կենտրոնական վարժարանում:
1893 թվականից մասնակցել է Սասնո բոլոր մարտերին:
Հայաստանի Հանրապետության շրջանում մասնակցել է Թալինի բերդի գրավմանը, Անդրանիկի հետ՝ Զանգեզուրի մարտերին , հայ- թուրքական պատերազմին և Փետրվարյան ապստամբությանը:
Մահացել է Համատանում՝ Պարսկաստան, 74 տարեկանում: