
Հակոբ Կոտոյան - Կոտոյի Հաճի

Ծնվել է Մուշում: Ուսումը ստացել է Մուշի Կենտրոնական վարժարանում, ապա Դիարբեքիրում։ Ֆիդայի, խմբապետ:
1894-ին գործակցում է հնչակյան Միհրան Տամատյանի եւ հակաթուրք գործունեութեան համար աքսորվում է Սինոպ, Սեւ ծովի ափին. ազատ արձակվելով անցնում է Երուսաղեմ, որտեղ ստանում է «Հաճի» տիտղոսը ու Պոլսով վերադառնում է Մուշ:
Իր մոտ է հղանում Առաքելոց վանքի կռիվի գաղափարը, որին և մասնկացում է։
Մասնակցում է նաեւ Սասնո ապստամբության կռիվներին, Կովկասում հայ-թաթարական կռիվներուն, ապա՝ Պարսկաստանի ազատագրման կռիվներին։
1915-ին ղեկավարում է Մուշ քաղաքի ինքնապաշտպանությունը ու կռվում է մինչև մահ։ Կոտոյի Հաճին 51 տարեկան էր:
Օննիկ Դերձակյան - Արշակ Վռամյան

Ծնվել է Պոլսում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:
Ծանոթացել է Յուսուֆյանին ու մտել է Դաշնակցության շարքերը:
Եղել է կազմակերպական գործիչ Պոլսում, Ամերիկայում, որտեղ վարել է նաև «Հայրենիք» թերթի խմբագրի պաշտոնը, Կովկասում, Վանում, որտեղ Բժ. Յովսեփ Տեր Դավթյանի հետ քննարկել է Դավոյի դավաճանության շարժառիթներն ու հետևանքների մասին, ապա վերադարձել է Պոլիս՝ իբրև Արևմտյան Բյուրոյի և «Ազատամարտ» թերթի խմբագրության անդամ:
Սահմանադրությունից հետո, որպես Վասպուրականի դաշնակցության ղեկավար, փոխադրվել է Վան:
Ընտրվել է Օսմանյան խորհրդարանի անդամ:
44 տարեկանում, զոհ է դարձել կուսակալ Ջավտեթի սարքած դավադրությանը:
-«Ապրիլ 24ը եւ Ա. Վռամեանի մարգարէական կանխատեսումը»-Ն.
-«Արշակ Վռամեան (1870 -1915). Հայ ագգային-ագատագրական շարժման գործիչ»
-«Արշակ Վռամեանի եւ Արմէն Գարոյի պատմական տեսակցութիւնը Թալէաթ փաշայի հետ»-Ն.
Նիկոլ Պողոսյան - Վանա Իշխան

Ծնվել է Շուշիում՝ Արցախ: Հաճախել է տեղի ապա Երեւանի թեմական դպրոցները:
Հ.Յ.Դ. գործիչ Ալեքսանդրապոլում եւ Կարսում: Նեւրուզի խմբի սակավաթիվ ազատվածներից է:
Կոմսի հետ անցել է Վասպուրական: Կազմակերպել է Լեռնապարը ու դարձել այդ շրջանի մարտական ղեկավարը: Իր զինվորական կենտրոնը դարձրել է բարձրաբերձ Կարկառի Խնձորուտ գյուղը: Վարել է բազմաթիվ կռիվներ, կատարել է ահաբեկումներ:
Մասնակցել է Վիեննայի 4-րդ Ընդհանուր Ժողովին:
Սահմանադրության շրջանում մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը:
1915-ին, Իշխանն ընդառաջելով թուրք կառավարության հաշտության առաջարկին, ուղղվել է Շատախ. սակայն ճանապարհին՝ Հիրճ գյուղում, կուսակալ Ճեւտեթի դավադրության զոհ է դառնում։ Իշխանը եւ իր 3 ընկերները՝ Քոթոթ Պողոսը, Խռանի Վահանը, Միհրան Տեր Մարգարյանը սպանվում են քնած ժամանակ։
Խաչատուր Ամիրյան - Դաշնակցական Խեչո

Ծնվել է Հին Նախիջեւանում: Գործիչ, հայդուկ, խմբապետ:
Կովկասում եւ Ատրպատականում մարզել է մարտական խումբեր:
Մասնակցել է Խանասորի արշավանքին: Նիկոլ Դումանի խմբի հետ փորձել է հասնել Սասուն՝ օգնության, սակայն սահմանին, Ռազիի կռվի հետևանքով խումբը ցրվում է։
Մասնակցել է հայ-թաթարական կռիվներին, ապա՝ Պարսկաստանի ազատագրական պատերազմին՝ իբրեւ խմբապետ:
Բերլինում մասնակցել է Դաշնակցության խորհրդի նիստերին:
Կամավորական խմբի գլուխ անցած, ազատագրված Վանից ուղղվում է Տարոն, օգնության հասնելու Ռուբենին, երբ Բաղեշի մոտ սպանվում է «սուրը ձեռին, բարկութեան շանթերը իր դէմքին»-ըստ իր զինակից՝ Մարտիրոս Աբրահամյանի: Խեչո 43 տարեկան էր:
Կորյուն - Կոմսա Իսո

Ծնվել է Մշո դաշտի Գոմս գյուղում։ Հաճախել է Սրբ. Կարապետի դպրոցը:
Ահաբեկելով դավաճան Կարապետ վարդապետին՝ ապաստանել է Սասունում, միացել է Գեւորգ Չաուշին ու մասնակցել է Սասնո կռիւներին։
Անցել է Կովկաս. Զանգեզուրում եւ Ղարաբաղում մասնակցել է Հայ-թաթարական կռիվներին:
Սահամանդրության շրջանում վերադարձել է Տարօն, որտեղ գործակցել է Սիմոն Զավարյանի եւ բժիշկ Զավրիեւի հետ:
Ռուբենի հետ վարել է Սասնո ինքնապաշտպանության կռիվները ու զոհվել է Ամպրնի ճակատամարտում, մոտ 35 տարեկանում։
Նիկողայոս Տեր Հովհաննեսյան - Նիկոլ Դուման

Ծնվել է Ղարաբաղի Ղշլաղ գյուղում: Եղել է քահանայի որդի, ավարտել է Շուշիի թեմական դպրոցը: Եղել է ռազմիկ, ռազմագետ: Ուսուցիչի պաշտոն է վարել Թավրիզում եւ Սալմաստում, միաժամանակ եղեկ է կուսակցական գործիչ: Բողազ Քեսանի կռվում քրդերը նրան մկրտել են «Դուման», որը նշանակում է փոթորիկ:
Խմբեր է մարզել եւ առաջնորդել Վասպուրական, վարել է բազմաթիվ կռիվներ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ Արարատյան դաշտում նշանակվել է ընդհանուր ղեկավար:
Պարսկական ազատագրական շարժմանը, որպես հարյուրապետ, հաջողել է ապահովվել Թավրիզի պաշտպանությունը հետադիմական ուժերի դեմ:
Մասնակցել է Կոպենհագենի միջազգային ընկերվարական համագումարին: Խանասորի արշավանքի կազմակերպիչներից է:
Կամավորական խմբերի կազմակերպման օրերին, 74 տարեկանում ինքնասպան է եղել Կովկասում, երբ գիտակցել է որ իր հիվանդ վիճակով այլևս չի կարող միանալ իր զինվորական ընկերներին:
«Նիկոլ Դուման. Հայոց Ազատամարտի անզուգական Հայդուկապետը»
««Պողպատէ կամքով ղարաբաղցի լեռնականը», Հայոց «Ազատագրութեան Մարտիկ»ը»-Ն.
Հարություն Կիրակոսյան - Տուրպախ

Ծնվել է Կարսում․ ծնողները Կարինից էին: Դաշնակցական զինվոր, խմբապետ ու գործիչ՝ Կարսում եւ Խնուսում: Երկու հայդուկային խմբերի անվտանգ առաջնորդել է Երկիր:
Թորգոմի «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն:
Հայ-թաթարական կռիվների ժամանակ, Տուրբախը Հավլաբարում (Թիֆլիս) նշանակվել է հրամանատար:
Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հաստատվել է Էրզրումում, որտեղ մահացել է 47 տարեկանում:
Սիմոն Զավարյան - Անդոն

Ծնվել է Լոռու Այգեհատ գյուղում: Ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանը: Թիֆլիսում Հ.Յ.Դ. հիմնադիր ժողովներից հետո անցել է Տրապիզոն՝ տնօրենի պաշտոնով, ձերբակալվել ու աքսորվել է Բեսարաբիա:
Քրիստափորի ու Ռոստոմի հետ մշակել է կուսակցության առաջին ծրագիր-կանոնագիրը եւ մաս կազմել Հ.Յ.Դ. Բյուրոյին մինչև իր մահը:
Պետական գյուղատնտեսի իր պաշտոնով կատարած հաճախակի ճամբորդություններից օգտվելով՝ միաժամանակ ուսումնասիրություններ է կատարել կուսակցական գործերի համար:
Որպես գործիչ, Խանասորա Վարդանի հետ, շրջել է Կիլիկիայի շրջաններում: Կազմակերպչական գործով եղել է Տրապիզոնում, Ռումինիայում, Ժնևում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում:
Ուսուցչական պաշտոնով անցել է Մուշ և Սասուն, ապա՝ Պոլիս, որտեղ միաժամանակ աշխատակցել է «Ազատամարտ» թերթին:
Հանկարծամահ է եղել 47 տարեկանում՝ Պոլսում, խմբագրատուն գնալու ճանապարհին:
-«Սիմոն Զաւարեան. Հայ յեղափոխական շարժման «Աշխարհիկ Սուրբ»ը»-Ն.
-«Սիմոն Զաւարեան՝ Աշխարհիկ Սուրբը»-Սեդօ Պոյաճեան
-«Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայու յեղափոխական ինքնամաքրման խստաբարոյ դաշնակցականը»-Ն.
-«Մի փունջ Սիմոն Զաւարեանի յիշատակին»-Հեղինէ Բէգզատեան
-«Գարեգին Նժդեհի մարգարէն»-Սեդօ Պոյաճեան
https://www.youtube.com/watch?v=1hIxnrrDOMA
Եփրեմ Դավթյան - Եփրեմ Խան

Ծնվել էԳանձակի Բարսում գյուղում:
1880-ական թվականների վերջերին անցել է Թրքահայաստան՝ Մուշ, Սասուն, Վան, Էրզրում, որտեղ միացել է հայդուկային խումբերին։
Մասնակցել է Կուկունյան արշավանքին։ Աքսորվել է Սախալին կղզի, որտեղից փախչելով անցել է Ատրպատական. Այնտեղ զինվորագրվել է Հ.Յ. Դաշնակցությանը։ Ահաբեկել է Մահլամի 9 հայ զոհերի մատնիչ Զաքին։
Մասնակցել է Խանասորի արշավանքին:
Պարսկաստանի ազատագրական կռիվների ժամանակ դարձել է գլխավոր ղեկավարներից մեկը։ Իր խմբով գրավվել է Ռաշտ, Էնզելի, Խարզան, Ղազուին, Թեհրան քաղաքները: Շահի տապալումից հետո նշանակվել է Իրանի ժամանակավոր կառավարության զինյալ ուժերի հրամանատար։ Շնորհել են սարդարի (գերագույն հրամանատար) աստիճան:
Զոհվել է Սուրջեի (Համադանի մոտ) ճակատամարտում։ Ղարաբաղցի Նիկոլի հետ եւ թաղված է Թեհրանի Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում:
Եփրեմը 44 տարեկան էր:
Մարտիրոս Չարուխճյան

Դաշնակցական զինվոր, ահաբեկիչ. Դրոյի մտերիմ ընկերը եւ գործակիցը:
Մասնակցել է հայ-թաթարական կռիվներին:
Բաքվում Դրոյի կողքին մասնակցել է հայատյաց նահանգապետ Նակաշիձեի ահաբեկմանը: Ալեքսանդրապոլում միատեղ ահաբեկում են թաթար զօր. Ալիխանովին:
Անցնում է Ատրպարական. Քեռիի խմբիի հետ մասնակցում է Պարսկաստանի հեղափոխությանը:
Սպանվում է Ալվարի (Թավրիզի մոտ) կռվում, բարեկենդանի օրով: Այդ կռվին ներկա էր նաև Ռոստոմը: Մարատիրոսը մոտ 25 տարեկան էր: