ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Կանցկացվի «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով

01 Մարտ 2019 Մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում կանցկացվի «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովը, որն անցկացվում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաժողովի գլխավոր զեկուցողներն են թուրք պատմաբան, ակտիվիստ, Հայոց ցեղասպանության իրողության պաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը թուրքական իշխանությունների կողմից բազմիցս հալածվել է այդ պատճառով, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Արցախ այցելելու պատճառով ձերբակալվել էր ադբեջանական իշխանությունների կողմից, և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

«Գիտաժողովում կներկայացվեն հայատյացության պատմական և արդի դրսևորումները, կքննարկվեն այս երևույթի դեմ պայքարի տարբեր ձևերն ու միջոցները։ Վաղ թե ուշ Ղարաբաղյան հիմնախնդրին և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների կարգավորմանը քաղաքական լուծում կառաջարկվի, և տարածաշրջանի բոլոր հասարակությունները իրար հետ պետք է ապրեն խաղաղ պայմաններում: Այսօր Ադրբեջանի ժողովրդը պատրաստ չէ դրան, քանի որ հայերի նկատմամբ ատելությունը փոքր տարիքից է սերմանվում։

Մեր նպատակներից մեկն է նաև միջազգային կազմակերպությունների մասնակցությունը այս երևույթի դեմ պայքարին և ապագայում այն կասեցնելու համար»,- նշեց Շիրինյանը:

Շիրինյանը հայտնեց, որ համաժողովի հիմնական զեկուցողներից են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նրանք կներկայացնեն ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություններ: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018 թվականի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված` հայատյացության վերաբերյալ զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի` ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսևորումները»,- հավելեց նա:

Խոսելով այն մասին, թե որոնք են համաժողով հրավիրելու գլխավոր թիրախը և նպատակը, Հարութ Շիրինյանը պարզաբանեց. «Ամեն անգամ, երբ Եվրոպական Միության ամենաժողովրդավարական հարթակ Եվրախորհրդարանում հայկական միջոցառում է տեղի ունենում, բնականաբար, մենք խոսք ենք ուղղում միջազգային հանրությանը, միջազգային հաստատություններին, հեղինակավոր եվրոպական քաղաքական գործիչներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, հասարակական կազմակերպություններին և եվրոպական լրատվամիջոցներին։ Մեզ համար անչափ կարևորություն ունի հայատյացության թեմայի բարձրաձայնումը այսպիսի հարթակներում, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովրդի այսօրվա համահայկական խնդիրների առաջնային պատճառը թուրք և ադրբեջանական հայատյաց դիրքորոշումն է: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատմական անցյալում չի մնացել, ներկայում էլ մենք պարբերաբար առերեսվում ենք այդ խնդրին: Ահա այս համաժողովը շատ լավ առիթ է, որ եվրոպական կարևոր այս կառույցում բարձրաձայնվեն հայատյացության վերաբերյալ հարցերը և քննարկվեն դրանց դեմ պայքարի ուղիները»,- ընդգծեց նա:

Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարիուսը: Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը վստահ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան միլիոններ են վճա

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ

14 Մարտ 2026
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company