ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպես կերտում են խամաճիկային պետություն

12 Մարտ 2026 «Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, իշխանությունները հատկապես վերջին ամիսներին հանրությանն ասում են՝ «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի»։ Ինչպե՞ս եք գնահատում սա, փաստացի շանտա՞ժ են անում հասարակությանը։

-Ես հիշեցնեմ, որ իշխանությունը սա ոչ թե վերջերս է ասում, այլ 2023 թվականի սեպտեմբերի վերջից, երբ իրենց քար անտարբերության ու սառը հայացքի ներքո արցախահայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ բռնի տեղահանվեց իր հայրենիքից։ Հիշեցնեմ, որ 1988 թվականից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման պայմաններում Հայաստանի իշխանությունները հայտարարություն տարածեցին, թե մեր սահմանները հանգիստ են, եւ մենք այս ամենի միջով անցնում ենք հանուն Հայաստանի։ Այսինքն՝ մի բան էլ կանաչ լույս են վառում Ադրբեջանի առաջ եւ խրախուսում նրանց ցեղասպան գործողությունները։ Իրենք Արցախի դեպքերն ինչպե՞ս են ներկայացնում, ասում են՝ Արցախում տեղի է ունեցել հեղաշրջում, եւ մենք Արցախը կորցրեցինք։ Անկախ նրանից, որ Ալեն Սիմոնյանը զանգել ու շնորհավորել էր Դավիթ Իշխանյանին։

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Եվ 2023 թվականից մենք ասում ենք, որ այս մարդկանց դարդն ու ցավն Արցախը չէ, իրենք զարգացնում են նարատիվ, որի մասին դուք հարց եք տալիս։ Այն է՝ եթե հանկարծ Հայաստանում իշխանություն փոխվի, Հայաստանում կռիվ կսկսվի։ Սրանով իրենք պարզ հայտարարում են, որ իրենք են Ալիեւի սրտի իշխանությունները, եւ եթե իրենք գնան, Ալիեւը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ։ Մարդիկ խոստովանում են, որ իրենք Ադրբեջանի սրտի իշխանություններն են, Ադրբեջանն ինքն է որոշում, թե Հայաստանում ով է լինելու իշխանություն։ Նաեւ հիշեցնեմ, որ ամենածանր պատերազմը հենց Նիկոլ Փաշինյանի օրոք բռնկվեց։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն ուղղակի շանտաժ է, սեփական ժողովրդին խաբում են, վախեցնում են մարդկանց։ Եվ քանի որ ներքին աջակցություն չունեն, Ադրբեջանին ու Թուրքիային են բերում իրենց օգնության, սա է իրականությունը։

-Իսկ ինչպե՞ս պետք է այս պայմաններում կողմնորոշվեն մարդիկ, ովքեր հոգնել են պատերազմից, իրոք խաղաղություն են ուզում։
Իշխանությունն էլ փաստացի այդ հարցն է մանիպուլացնելով մատուցում հանրությանը։ Ինչպե՞ս պետք է մարդիկ զոհ չգնան այս քարոզչությանը։

-Աշխարհի բոլոր մարդիկ խաղաղություն են ուզում, բայց խաղաղությանը պետք է հասնել։ Հարյուրամյա պատերազմը տեւել է 116 տարի, բայց հենց 116 տարի կռիվ չի եղել, երկար տարիներ ընդմիջումներ են եղել։ Հիմա մենք այդ ընդմիջման փուլում ենք, եւ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, քանի դեռ ինքը հլու-հնազանդ կատարում է Ադրբեջանի պահանջները, մենք խաղաղության չենք գնա։ Մենք ունենք կոնսերվացված պատերազմ, եւ որպեսզի ունենանք իրական, հարատեւ խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Որեւէ երկիր չի կարող խաղաղ ապրել, եթե ինքը չունի հզոր բանակ, չունի դիվանագիտություն եւ կայուն տնտեսություն։ Մենք այս երեքից որեւէ մեկն այսօր չունենք։ Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպես կերտում են ստրուկ խամաճիկային պետություն։

-Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան երկրներ, որոնք ուզում են երկաթուղային ճանապարհով շրջանցել Հայաստանը։ Սա ի՞նչ է ցույց տալիս՝ իրականում ԹՐԻՓՓ-ը Հայաստանի ապաշրջափակման մասի՞ն չէ։

-Որպեսզի ԹՐԻՓՓ-ը լինի ոչ թե կռվախնձոր, այլ միավորող գործոն, պետք է հաշվի առնի տարածաշրջանային եւ համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։ Հիմա իրենք ասում են, օրինակ, պիտի միանանք Միջին միջանցքի հետ։ Միջին միջանցքը չինական պրոյեկտ է, եթե իրենք խոսում են Չաբահարի նավահանգստի մասին, այսինքն՝ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին, դրա համար Իրանն ու Հնդկաստանը պետք է ներառված լինեն։ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային ու տրանսպորտային գործընկերն է, վերջապես «Հարավկովկասյան երկաթուղիները» ռուսական կառավարման ներքո են գտնվում։ Այսինքն՝ պետք է ստեղծել մի միջազգային հարթակ, որը կմիավորվեր ԹՐԻՓՓ-ի շուրջը։ Բայց ԹՐԻՓՓ-ն այս տեսքով Հայաստանի համար բացարձակապես որեւէ հարց չի լուծում։ Դա խոստովանեց նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց՝ մենք առաջարկել էինք, որ գնացքը Նախիջեւանից մտնի Երասխ, Երասխից գնա հասնի Գյումրի ու միանա Կարսին։

-Հիմա ասում է՝ խնդիրը Ռուսաստանն է։ Քանի դեռ երկաթուղին ռուսական կառավարման ներքո է, որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը շրջանցել, եւ ասում է՝ պետք է երկաթուղին կառավարման հանձնել երրորդ երկրի, որպեսզի խնդիրը լուծվի։

-Ալիեւն այդ գաղափարը ծաղրեց Մյունխենի կոնֆերանսի ժամանակ, ասաց՝ Թրամփը եկավ, ունենք ԹՐԻՓՓ, այ երբ Բայդենը վերադառնա, կունենաք ձեր «խաղաղության խաչմերուկը»։ Այսինքն՝ այս հարցը պետք էր օգոստոսի 8-ին լուծել փաթեթային։ Եթե մենք Ադրբեջանին տալիս ենք միջանցք, իսկ դա միջանցք է, որովհետեւ այդտեղ գործելու է իրավական ռեժիմ, Ադրբեջանն էլ մեզ պետք է տար միջանցք՝ Արարատի մարզից մինչեւ Սյունիքի մարզ կապի համար։ Թուրքիան պետք է բացեր ճանապարհը, Ադրբեջանը պետք է բացեր Ղազախ-Իջեւան ճանապարհը։ Բայց Ադրբեջանը եւ Թուրքիան, ընդհանրապես պանթուրքիստները ստացան այն, ինչ ուզում էին՝ միջանցք, մենք ստացանք մեկ բուռ չորրորդ կարգի ցորեն, մի քիչ ավելի էժան բենզին, որն արդեն թանկ է։ Այսինքն՝ պրոբլեմը Փաշինյանն է, ոչ թե երրորդ երկրները։

-Այսինքն՝ Փաշինյանն իր սխալները փորձում է բարդել այլոց վրա՞։

-2022 թվականին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեր միջազգային գործընկերները մեզ հորդորում են մի քիչ իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում մեր նշաձողը։ Ովքե՞ր էին այդ միջազգային գործընկերները, ինչքա՞ն իջեցնել, դե թող ինքը հիմա ասի՝ որոնք են այդ երկրները, որոնք նման պահանջ էին ներկայացրել։ Թե չէ՝ այսպես օդ կրակելով չէ։ Եթե իրականում նման բան կա, թող պարզ հայտարարի, այլապես ժողովրդին վախեցնելով ու խաբելով չէ։ Կարելի էր այդ հարցը ռուսների հետ լուծել, հետո միջանցք տալ Ադրբեջանին եւ ստանալ Ադրբեջանի միջանցքի խոստումը, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք իրենց միջանցքի խոստում տվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company