ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխանությունն է մղում ժողովրդի դեմ

12 Մարտ 2026

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես վեր կենալ և գոռալ՝ «Слава КПСС». NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրահանգել է աշխատանքից ազատել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, քանի որ վերջինս Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահ ջեյ Դի Վենսին, իսկ դա չի արտահայտում երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը։

«Այսինքն Հայաստանում կա մի իշխող կուսակցություն, որտեղ հայեցակարգ են գրել, իրենց ժողովում հաստատել են, փաթեթավորել են, ու այդ գաղափարախոսությունից շեղվողները պիտի պատժվեն, մի մասը բանտերում պիտի լինի, աշխատանքից պիտի ազատվի, պիտի հայտարարվեն միջազգային հանցագործներ, ահաբեկիչներ, ԿԳԲ-ի ստրուկներ և պիտի ամեն կերպ մարգինալիզացվեն ու հետապնդվե՞ն։

Այս երկու օրում սա Փաշինյանի երևի չորրորդ կամ հինգերորդ նման սկանդալային հայտարարությունն էր։ Եկեղեցու դեմ բողոքում էր եվրոպական ամենաբարձր ամբիոնից, առանց դատարանի վճիռի հայտարարում էր, որ հանցագործներ կան պետության դեմ գործող։ Եկել է այստեղ, փաստորեն ասում է, որ Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը սպառնալիք է պարունակում Հայաստանի համար։ Կներեք, եթե որևէ մեկը տեսականորեն ցանկանա Ադրբեջանին հպատակ պետություն ստեղծել, այդտեղ ի՞նչ պիտի տարբեր լիներ քան Նիկոլ Փաշինյանի առաջարկածն է։ Այսինքն այն չորրորդ հանրապետություն, որ ասում են, արևմտյան Ադրբեջա՞նն է։ Էլ ո՞նց Փաշինյանը ապացուցի, որ իր համար հայկականը թշնամական է, որ հայկական շահերի դեմ է գործում։ Ինքը ամբողջ կյանքում մեղադրել է տարբեր ղեկավարներին իրենց հագով սահմանադրություն կարելու համար, հիմա ինքը սահմանադրություն է կարում Ալիևի հագով։Այսօր էլ հայտարարել է, որ Անկախության հռչակագիրը պիտի հեռացնի Սահմանադրությունից, ինչը հայտարարում է նաև Ալիևը։

Այսինքն էլ ո՞նց այս մարդը ասի, որ իմ պատկանելիությունը այնտեղ է, ես ենթարկվում եմ այդ պահանջներին ու ամեն ինչ անելու եմ այնպես, ինչպես Ադրբեջանն է պահանջում»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Նա նկատեց, որ քանի որ Փաշինյանը կատարում է Ալիևի բոլոր պահանջները, ապա դա կվերաբերի նաև Ալիևի մյուս պահանջներին, որոնք վերաբերում են ՀՀ տարածքներին և ադրբեջանցիներին ՀՀ տարածքում բնակեցնելուն։

«Երկրորդը, համապետական ընտրություններում Փաշինյանին տված յուրաքանչյուր քվե, Փաշինյանը մեկնաբանելու է որպես քարտ բլանշ, կանաչ լույս, արտոնություն, այս ամեն ինչը իրականացնելու։ Հանցակցություն է դա դառնալու։ Ինքն ասելու է՝ ինձ քվե են տվել սա անելու համար։ Հիմա քանի՞ մարդ կա, որ սրա տակ ստորագրում է։

Թող մարդիկ լսեն Փաշինյանի հայտարարությունը ու պարզ հարց տան՝ մենք ստորագրու՞մ ենք այս ասածների տակ, թե չէ։ Այսինքն Ադրբեջանի ուզածով սահմանադրություն ենք փոխելո՞ւ, Ադրբեջանի պահանջով արգելելու ենք Արցախ բառը օգտագործե՞լ։

Լավ, հաջորդ պահանջները որո՞նք են, Թուրքիայի պահանջով արգելելու ենք ցեղասպանության հիշատակումը, հետո ասելու են՝ մեր տղա երեխաներին X անունով չանվանակոչենք»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ Վաղարշապատում ՔՊ–ն հաղթեց, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացրեց որպես կանաչ լույս եկեղեցու վրա արշավի:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ երբ պատարագների ժամանակ հնչում է «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, դա պատերազմի կոչ է, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Էլ ի՞նչն է պատերազմի հրձիգություն։ Ասենք բնաջնջե՞նք արցախցիներին։ Կարող է դա էլ Ադրբեջանը մի օր մեկնաբանի, որ պատերազմի սպառնալիք է։ Ցեղասպանության հուշահամալիր գնա՞նք բուլդոզերով քանդենք, կարող է Թուրքիան մի օր մեկնաբանի, որ դա պատերազմի սպառնալիք է։

Այս տրամաբանությամբ ո՞րը պատերազմի սպառնալիք չի լինելու, մեր շնչե՞լը, ապրե՞լը։ Փաստորեն Փաշինյանը հաստատում է, որ նպատակը դրված է ինքնության ոչնչացումը, եթե ինքնությունդ չես հիշում, խնդիր չունի Ադրբեջանը և Թուրքիան։ Եթե ինքնությունդ հանկարծ հիշես, Ադրբեջանը դա պատերազմի սպառնալիք է մեկնաբանելու։ Այդ ո՞նց եղավ, որ մեր ինքնությունը մենակ Փաշինյանի ղեկավարման օրոք դարձավ պատերազմի առիթ։

Հայաստանում իրականում իշխանությունը հիբրիդային պատերազմ է մղում ժողովրդի դեմ, ամեն միջոցով վախեցնելով, սարսափեցնելով, միայն թե գնան իրեն ընտրեն»։

Ինքնիշխանությունից ամենաշատ խոսող ուժը, էլ օտար մայրաքաղաք ու ուժային կենտրոն չի մնացել, որտեղից օգնություն և միջամտություն չխնդրի ու չաղարսի ու չփորձի հիմնավորել այդ միջամտության անհրաժեշտությունը. նշեց Քրիստինե Վարդանյանը։

«Ուղղակի ինձ թվում է, մենք Մոսկվայի ուղիղ եթերները չենք տեսնում, թե չէ նույն պատկերը այնտեղից ենք տեսնելու: Ես չգիտեմ՝ ոնց է հնարավոր ինքնիշխանությունից խոսել ու աշխարհում ինչքան հնարավոր ուժ կա, աղերսել միջամտություն, աղերսել օգնություն վերարտադրության հարցում։ Ինչու է դա անում Եվրոպական մայրաքաղաքում այս մի դրվագով, անում է այդ օգնությունը ստանալու համար, այդ օգնության անհրաժեշտությունը փորձել հիմնավորելու համար և իհարկե նաև հող նախապատրաստելու գործողությունների համար, որոնք կարող են, կանխատեսելի են։

Պատահական չի, որ խոսում են մոլդովական սցենարից, խոսում են բռնաճնշումների նոր ալիքի մասին։ Այստեղ բացի այս կանխատեսումները շատ կարևոր է արձանագրել, որ եթե ընտրություններից առաջ իշխող ուժը գնա այդպիսի հակաօրինականության, ինքը դրանով ուղերձ է փոխանցելու ժողովրդին, որ փաստորեն ընտրությունով դուք ոչինչ չեք որոշում, ես ձեզնից խլում եմ ձեր հիմնական գործիքներից մեկը՝ իրավիճակը փոխելու, դուք իրավունք չունեք ընտրություն կատարելու, դուք պիտի ընտրեք Նիկոլի և Փաշինյանի միջև»,–ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ դա անխուսափելիորեն բերելու է հակազդեցության. «Հիմա թող իրենք նստեն, գնահատեն, եթե կարող են դա գնահատել, այս բավական լարված, բայց նախընտրական շրջանում էլ ավելի լարվող մթնոլորտում դա ինչի կարող է բերել։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը ամեն ինչ պիտի անեն, այդ թվում նաև միասնական ուժերով, ցույց տալու, որ դա ծնելու է հակազդեցություն»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company