ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրք-Ատրպէյճանական գործօնը

11 Մարտ 2026

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է պահել չեզոք կեցուածք մը եւ հեռու կը մնայ Միջին Արեւելքի մէջ ստեղծուած ներկայ յորձանուտէն։ Արդեօք, անոնք խաբուա՞ծ են Էրտողանի զգացական եւ փաղաքշական խօսքերէն, թէ․ «Անգարա մտահոգ է Ա․Մ․Ն․-ի եւ Իսրայէլի յարձակումներէն՝ մեր հարեւան Իրանի նկատմամբ…» եւ այդ գծով ալ համոզուած են, որ Թուրքիա կը փորձէ լրջօրէն լուծել հարցը երկխօսութեամբ եւ բանակցութիւններով։

Այսպէս անգամ մը եւս, Թուրքիան կը փորձէ միջնորդի դեր խաղալ՝ հաղորդակցելով Ամերիկայի, Իրանի, Եւրոպական երկիրներու եւ շրջանային պետութիւններու հետ՝ բանակցութիւնները առաջ մղելու նպատակով։ Էրտողանի կողքին, բարձրաստիճան այլ ղեկավարներ ալ կը քննադատեն Իրանի դէմ կատարուած յարձակումները եւ նախընտրութիւնը տալով դիւանագիտութեան, կոչ կ՛ընեն բանակցութիւններու՝ հակամարտութիւնը վերջացնելու համար։

Այսուամենայնիւ, Էրտողան քաջատեղեակ է, որ Ատանայէն քանի մը մղոն հարաւ՝ Ինճիրլիքի ռազմական օդակայանն ու Մալաթիոյ հարաւը գտնուող Քիւրեճիքի ռատարային կայանը մաս կը կազմեն ՆԱԹՕ-ի հրթիռային պաշտպանութեան համակարգին եւ այս օրերուն բազմազբաղ են իրենց գործունէութեամբ։ Դեռ աւելին, Թուրքիոյ օդուժին պատկանող Էֆ-16 հալածիչ-ռմբաձիգներ կայք հաստատած են Կիպրոսի հիւսիսային շրջանի գրաւեալ մասի ռազմական օդակայանին մէջ՝ աջակցելու համար ՆԱԹՕ-ի օդային պաշտպանութեան։

Բարդ է Թուրքիոյ դերը Ամերիկա – Իրան պատերազմին։ Անգարան ուղղակիօրէն չի կռուիր, սակայն ռազմավարական առումով կարեւոր է իր աշխարհագրական դիրքին, ՆԱԹՕ-ի անդամակցութեան եւ երկու կողմերուն հետ ունեցած քաղաքական կապերուն պատճառով։

Թեհրանի համար, դեռ թարմ են Դեկտեմբեր 2025-ին Սուրիոյ մէջ պատահած յեղաշրջումը, որուն պատճառով փուլ եկաւ իր հովանիին տակ գտնուող Պաշշար Ալ Ասատի վարչակարգը։ Յեղաշրջում մը, որուն կարեւորագոյն դերակատարը՝ Անգարան էր։

Զարմանալի չէ, որ Թուրքիան պատրաստակամութիւն ունենայ Իրանի տարածքին ռազմական գործողութիւն իրականացնելու, անշուշտ միայն ու միայն վարչակարգի անկման պարագային, որպէսզի ստեղծէ արգելափակման գօտի, նման այն գօտիներուն, որոնք հաստատած է հիւսիսային Սուրիոյ (փաստացիօրէն Անգարա կը հսկէ հիւսիսային շրջանը) եւ Իրաքի մէջ, որպէս պաշտպանութիւն յատկապէս քիւրտերուն դէմ։ Այլապէս, միջամուխ չըլլալով, ստեղծուած իրավիճակը կրնայ կրնայ ընկալուիլ որպէս սպառնալիք՝ Թուրքիոյ ազգային շահերուն։

Առ այժմ, պատերազմը Թուրքիոյ վրայ կ’ազդէ զանազան ոլորտներէ ներս։ Առաջին հերթին, նշենք, թէ Թուրքիան Իրանի հետ ունի շուրջ 330 մղոն (534 քիլոմեթր) երկարութիւն ունեցող սահման, որ կրնայ նկատուիլ մեծ թիւով փախստականներու յոյսի ճամբան, արդէն իսկ Սուրիայէն գաղթած եւ դեռ հոն ալ բնակութիւն հաստատուած «անտուն»-ներուն թիւը կրկին բազմացնելով։ Արդէն իսկ որոշ իրանցիներ սկսած են անցնիլ Թուրքիոյ սահմանը։ Երկիրը արդէն կը դիմագրաւէ միլիոնաւոր փախստականներու ներկայութիւնը եւ այսպէս Իրանի մէջ տիրող անկայունութեան պարագային, նոր ալիք մը կրնայ յառաջանալ։ Շատ աւելի խառնիճաղանչ կացութիւն մը ստեղծուած պիտի ըլլայ, երբ Արեւմուտքին կողմէ, փորձ կատարուի իրանեան քրտական խմբաւորումներ զինելու Թեհրանի ներկայ վարչակարգին դէմ։ Այդ մէկը կրնայ խնդիրներ ստեղծել Թուրքիոյ համար, որ հազիւ ձերբազատած, կրկին պայքարի քրտական զինեալ շարժումներու դէմ։

Պատերազմը նաեւ կը վնասէ Թուրքիոյ տնտեսութեան՝ նաւթի գիներու բարձրացման եւ շրջանային անկայունութեան պատճառով։

Կայ մետալին միւս կողմը։ Իրանը շրջանի մեծ ուժանիւթի արտադրողներէն ըլլալով, սահմանափակուած են արդէն արտահանումները, որուն պատճառով Թուրքիան կրնայ դառնալ աւելի կարեւոր ուժանիւթի անցումային կեդրոն Միջին Արեւելքի, Կեդրոնական Ասիոյ եւ Եւրոպայի միջեւ եւ հետեւաբար մեծ ազդեցութիւն ունենալ շրջանի ուժանիւթի ուղիներուն վրայ։

Նման անորոշ կացութեան լոյսին տակ, Թուրքիան իր կողքին ունենալով ռազմավարական դաշնակից Ատրպէյճանը պիտի փորձէ ընդլայնել իր ազդեցութիւնը Հարաւային Կովկասի մէջ, բան մը որ Անգարա երկար ժամանակաշրջանէ ի վեր կը ձգտի իր քաղաքական եւ տնտեսական ազդեցութիւնը տարածել Կովկասէն դէպի Կեդրոնական Ասիա։

Եւ դեռ աւելին, Իրանի մէջ շօշափելի թիւ կը հաշուէ ծագումով ատրպէյճանցիներու թիւը, որ կը գնահատուի շուրջ 15–20 միլիոնի։ Պաքու կրնայ այդ համայնքը ոգեւորել եւ դեռ քայլ մըն ալ անդին երթալ, պատրուակ ունենալով 5 Մարտին, Նախիջեւանի միջազգային օդակայանին ռմբակոծումը իրանեան անօդաչու սարքով։

TRIPP-ը («Թրամփի Միջազգային Խաղաղութեան եւ Բարգաւաճման Ուղին») կամ Զանգեզուրի միջանցքը ցայտուն օրինակն է համաթուրանական ճանապարհի ստեղծման։ Թեհրան շարունակ դէմ հանդիսացած էր այս միջանցքի ստեղծման։ Այս բոլոր զարգացումները կրնան Հայաստանի համար ստեղծել աւելի բարդ ռազմավարական միջավայր։ Այսինքն յաւելեալ ճնշում Հայաստանի հարաւային սահմանին վրայ, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի ազդեցութեան աճ եւ առեւտրական ուղիներու սահմանափակում։

Հակառակ այս բոլորին, դեռ ՔՊ-ական վարչակարգը կը կրկնէ «խաղաղութեան խաչմերուկ» յանկերգը։

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company