ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» ժողովածուի շնորհանդեսը

14 Մարտ 2019 Այսօր ԵՊՀ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» ժողովածուի շնորհանդեսը:

Այն ներառում է Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ 2018թ. մայիսի 15-16-ին տեղի ունեցած նույնանուն խորագրով գիտաժողովում Ռուբինա Փիրումյանի, Ալիսա Գասպարյանի, Քնարիկ Աբրահամյանի, Նարինե Դիլբարյանի, Ալվարդ Խաչատրյանի, Դավիթ Գասպարյանի, Սուրեն Դանիելյանի, Գևորգ Կեսոյանի, Էդիկ Մինասյանի, Սոֆյա Օհանյանյանի, Գուրգեն Վարդանյանի եւ ուրիշների ուսումնասիրությունները:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացման խոսքում նշեց. «Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ Երևանի պետական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի շրջանակում 2018թ. որոշեց կազմակերպել «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողովը: Ծագեց առաջին հարցը`արդյո՞ք բավական նյութ կա գիտաժողովի համար, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ Առաջին Հանրապետության գոյության ծանրագույն տարիներին, երբ ամենուր սով էր ու ֆինանսատնտեսական խորը ճգնաժամ, պատերազմ, ներքին և արտաքին թշնամիների գործունեություն, արդյոք այդպիսի պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունները և հայ հասարակությունը ժամանակ և ուժ գտել են իրենց մեջ`զբաղվելու գիտակրթական գործերով: Այս ժողովածուում ընդգրկված նյութերը տալիս են հստակ պատասխան` Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներն ունեին ազգային մտածելակերպ, անկոտրում կամք և նվիրում»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Համազգային հայ կրթական և մշակութային միությանը և ժողովածուի հեղինակներին, նշեց. «Մեր համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց այս շատ արժեքավոր աշխատությունը: Ձեռնարկի առաջնային ու ամենակարևոր արժանիքն այն է, որ առաջին անգամ հանգամանորեն գիտական հանրությանը և հասարակությանը ներկայացվեցին Հայաստանի Առաջին Հանարպետության կրթամշակութային կյանքի տարբեր ոլորտները: Ամենակարևորը` նախանշվեցին Առաջին Հանրապետության պետական քաղաքականության հիմքերը, կրթության ու մշակույթի ոլորտում և՛ գիտության զարգացման միտումները և՛ հեռանկարները: Այստեղ ամփոփվում են այդ ծանր տարիներին հանրապետության սոցիալ-տնտեսական մեծ խիզախումները: Դրանցից մեկն է հատկապես ԵՊՀ-ի հիմնադրումը, որը իսկապես խոշորագույն երևույթ էր»,-եզրափակեց նա:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company