ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը նախանշային է

09 Ապրիլ 2019 Այսօր Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան և հարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների հիշատակին: Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսօրվա այցի ուղերձների շուրջ yerkir.am-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի` Սաուդյան Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս ուշագրավ իրադարձություն է, նախ` որովհետև վաղուց հայ համայնքի հետ պաշտոնական կապ չի եղել, մանավանդ` նման պաշտոնական այցերի ձևաչափով։ «Պետք է հավելել, որ պաշտոնական Ռիադի կողմից քրիստոնյա-իսլամ երկխոսության շրջանակներում Կիլիկիո կաթողիկոսության հետ աշխատանքային այցեր եղել են, և Ռիադը կարևորել է Անթիլիասը` որպես համաքրիստոնեական աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու քայլին մի երկրի կողմից, որը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այստեղ քաղաքական դիտարկումների շարժառիթներ են ի հայտ գալիս: Նախ` պետք է անպայման հիշել Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական բլոկի պատվիրակության հետ կայացած փոխադարձ այցերը, ինչը խոսում է նման քայլի ենթահողի նախապատրաստման մասին։ Այլ հանգամանք, որն անպայման պետք է նկատի ունենալ Սաուդյան Արաբիայի կողմից նախանշային ուղերձներ փոխանցող այս քայլի ետևում` Անկարա-Ռիադ հարաբերություններում լուրջ ճեղքվածքը լրագրող Խաշուկջիի սպանության պատճառով»,- նշեց Գանտահարյանը:

Ըստ նրա` Ռիադն ու Անկարան չեն թաքցնում իրենց հակասությունները Սիրիայում ընթացող պատերազմի, ազդեցության գոտիների, գործող զինյալ խմբավորումների նկատմամբ յուրաքանչյուրի հենարանային ազդակների բախման տեսանկյունից, հատկապես` Սիրիայի հարցով Անկարա-Թեհրան ռազմաքաղաքական խնդիրների համակարգումը` Թեհրան-Ռիադ լարված հարաբերությունների դիմաց, նաև` սուննի զանգվածին տիրություն անելու` թուրքական և սաուդյան մեծ մրցակցությունը։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով` պարզ են դառնում Սաուդյան Արաբիայում լույս տեսնող մամուլում հրապարակված` Ցեղասպանությունը և անարդարությունն ու ջարդը դատապարտող հոդվածները։

Գանտահարյանի կարծիքով` այցի ընթացքում օգտագործված բառապաշարն ու եզրույթները հասկանալիորեն զգուշավորությամբ են հատկանշվել. թե՛ Վեհափառը և թե՛ դեսպանը քաղաքական օրակարգի ձևավորմանը նպաստող թեմաների են անդրադարձել` շրջանցելով Անկարայի դասական խաղի կանոնները, որոնք միշտ նպատակ են ունեցել սեպ խրել հայկական կողմի և իսլամական աշխարհի միջև։

«Ինքնին այցը Անթիլիաս և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը իրադարձային է ու նախանշային, և սկսված գործընթացի կայացման դեպքում միտումներ կարող են լինել Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեկնարկի համար»,- նշեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company