ՀՄԸՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՅԴ Արցախի ԿԿ-ԻՆ
30 Ապրիլ 2019
Ապրիլի 30-ին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատվիրակությունը կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին համահայկական մասշտաբով տարածվող աշխատանքների շուրջ և քննարկվեց Արցախում նոր սերնդի հայեցի դաստիարակության հեռանկարը:
Պատվիրակությունն անդրադարձավ առաջիկայում համատեղ մշակվող և իրականացվող ծրագրերին:
aparaj.am