ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը. խնդիրներ և այլընտրանքային լուծումներ

31 Մայիս 2019 Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս:

Արդյունքում համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռը առնվազը սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս: Փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Նախատեսված չէ եկամտի չհարկվող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով:

Տեղին է հիշեցնել, որ ՀՀ-ում մինչև 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների թիվը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թվի (2019թ.փետրվարի դրությամբ՝ 569 հազար մարդ) շուրջ 65 տոկոսը (մոտ 370 հազար մարդ), իսկ վարձու աշխատողների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսը (շուրջ 142 հազարմարդ) կազմում են աշխատող աղքատները:

Խնդիրներ

1. Նախատեսվող փոփոխությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջին, մտահոգիչ է սոցիալական արդարության տեսանկյունից, ամբողջապես հակասում է սոցիալական պետության գաղափարախոսությանը, չի բխում միջազգային լավագույն փորձից:

2. Փոփոխության հիմքում շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումն է, որն անխուսափելիորեն կնպաստի իրական եկամուտների ձևավորմանը «շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով՝ ի հակադրություն «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքի և հանրային կյանքում համերաշխ զարգացման կարևորագույն պայմանի: Այսինքն՝ այս փոփոխությամբ բարելավվում է բարձր եկամուտ ունեցողների վիճակը՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

3. Այս մոտեցումը չի համապատասխանում գործող կառավարության ծրագրային նպատակադրումներին՝ միտված սոցիալական ներառական զարգացմանը, արժանապատիվ աշխատանքի խթանմանն ու ցածր եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

4. Գործատուների համար չկա խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:

5. Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի կրճատումն էլ նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական գների բարձրացման: Արդյունքում կվերացվի հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ հարկային բեռը հարուստներից առավելագույնս տեղափոխելով աղքատների վրա:

6. Եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներմուծման միջոցով ստվերը կրճատելու կառավարության ակնկալիքը հիմնավոր չէ (տարբեր հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների գնահատմամբ նույնպես այստեղ էական և ուղղակի կապը բացակայում է): Անընդունելի է ՀՀ իշխանությունների այն փաստարկը, որ բարձր եկամուտ ստացող անձինք խուսափում են հարկեր վճարելուց: Նախ՝ բարձր եկամուտ ունեցողները հիմնականում աշխատում են ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներում և հիմնականում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, որի պարագայում ստվերային վարձատրության ռիսկն ամենացածրն է: Մյուս կողմից, եթե բարձր եկամուտ ունեցող անձինք խուսափում են հարկեր վճարելուց, պետք է ոչ թե փոխել օրենսդրությունը, այլ՝ բարելավել հարկային վարչարարությունը:

7. Այս փոփոխություններով փորձ է արվում սահուն կերպով քողարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը: Փաստորեն, բարձր եկամուտներ ունեցողների կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ առկա բողոքները մեղմելու համար պարտադիր սոցիալական վճարի չափով նվազեցվում է նրանց եկամտային հարկի դրույքաչափը:

Այլընտրանքային լուծումներ

Աշխատանքը խթանելու, արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու, արդյունքում՝ աղքատությունը նվազեցնելու օբյեկտիվ նպատակադրումներից բխող հարկային բարեփոխումները պետք է միտված լինեն առաջին հերթին ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

Այդ նպատակով առաջարկվում է.

1. Առաջիկա միջնաժամկետում ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման (խրախուսման բաղադրիչով) և ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգեր, որոնք կնպաստեն եկամտային հարկի գծով պետական բյուջեի մուտքերի իրական ավելացմանն ու ստվերի հետևողական կրճատմանը:

2. Սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն և տարբերակված ֆինանսավորման ապահովման, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնական ռիսկերի դեպքում պետական թիրախավորված աջակցության տեսանկյունից օբյեկտիվորեն անհրաժեշտ է միասնական եկամտային հարկը տարանջատել և նորից անցում կատարել պարտադիր սոցիալական վճարներին ու եկամտահարկին: Այս դեպքում պարտադիր սոցիալական վճարները կարող են ունենալ մեկ դրույքաչափ, իսկ եկամտահարկի դրույքաչափերը՝ պրոգրեսիվ:

3. Զուգահեռաբար, եկամտահարկի բարեփոխումներով ամբողջացնել այդ հարկատեսակի սոցիալական բաղադրիչը, այն է.

– Սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով,

– Սահմանել եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափերի քառաստիճան սանդղակ.

Առաջին դրույքաչափը սահմանել առնվազն 10 տոկոսային կետով փոքր երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը՝առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար փոքր՝ հաջորդող դրույքաչափերից,

Առաջին դրույքաչափը տարածել եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է միջին ընտանիքի (չորս անդամներից բաղկացած) նվազագույն կենսապահովման զամբյուղն ապահովելու համար (ներկայումս մեկ անձի հաշվով՝ 55 հազարդրամ):
Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի լիարժեք գործադրման դեպքում համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատատար ճյուղերում նոր աշխատատեղերի ստեղծումը գործատուների համար կդառնա առավել շահեկան: Այն գործատուի համար առավել քիչ ծախասատար կլինի, քանի որ հնարավորության դեպքում նա բարձր վարձատրությամբ մեկ աշխատատեղի (որը կզբաղեցներ միայն բարձր որակավորում ունեցող մեկ աշխատող) փոխարեն կստեղծի ասենք` երկու և ավելի աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել նաև միջին կամ ցածր որակավորում ունեցող աշխատողները: Արդյունքում էապես կնվազի գործատուի կողմից վճարվող եկամտային հարկի ընդհանուր չափը, բացի այդ կհեշտանա երիտասարդների մուտքը աշխատաշուկա:

4. Եկամտային հարկի չհարկվող շեմ սահմանելուն և առաջին դրույքաչափը՝23 տոկոսից նվազեցնելուն զուգահեռ, սոցիալական ներառական զարգացման համար առարկայական անհրաժեշտություն են նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող՝

– աշխատանքի արժանապատիվ պայմանների ապահովման տեսանկյունից ՀՀ աշխատանքային օրենսդրության բացերի ու հակասությունների վերացումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցումը,

– պետության գործուն աջակցությամբ արհմիությունների դերի բարձրացումը,

– աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության ամբողջականացումը և արդյունավետության ապահովումը,

– նվազագույն աշխատավարձի բարձրացումը ու սահմանումը կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում:

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Աշխարհաքաղաքական պատրանքներ և իրականու

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դարձան հեր

06 Օգոստոս 2026
Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությա

XXI դարում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը թյուրքախոս պետ

06 Օգոստոս 2026
Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությու

04 Օգոստոս 2026
Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությու

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատվում են արցախահայությա

04 Օգոստոս 2026
Պետք է լինել միասնական պարտադրվող օրակ

«Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրույ

04 Օգոստոս 2026
Պաշտօնական Յայտարարութիւն Երուսաղէմի

Յայտարարութիւն Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը խստագոյնս կը դատապարտէ Երու

04 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Գնահատեց

Նիւ Եորքի համալսարանի լիաժամ ու Պէյրութի ամերիկեան համալսարան այցելու դասախօս,

04 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company