ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արտագաղթն ու ներգաղթը մեր տան նժարին վրայ…

28 Հուլիս 2019 Կը կարդամ Արմինէ Աւետիսեանի յօդուածը խառն զգացումներով։ Հնդիկները այլևս համալսարանի ուսանողներ չեն միայն Երևանի մէջ։ Անոնք շահագրգռուած ներգաղթողներ են։ Անոնք կ՚ուզեն ապրիլ մեր երկրին մէջ։ Անոնք կը սիրեն մեր երկիրը։ Զայն կը նախընտրեն։ Կ՚ուզեն նոր արմատներ նետել հոն։ Աճիլ և բազմանալ։ Եւ 2017-էն ի վեր, Հայաստանի կառավարութիւնը հաստատած է վիզայի յատուկ ռեժիմ մը իրենց համար, որպէսզի դիւրացնէ իրենց մուտքը։

Յօդուածագիրը կ՚ըսէ, թէ անցեալ տարուան մօտ 1,500 հոգիին դիմաց այս տարուան ներհոսքը արդէն մօտ 9,000 հոգի կը ներկայացնէ։

Այս տողերը կը գրեմ ըսելու համար հետևեալը։ Օտարազգիներու գաղթը դէպի Հայաստան դիւրաւ կուլ գացող երևոյթ մը չէ Սփիւռքի հայուն համար հակառակ այն իրողութեան, որ ամէն սփիւռքահայ փաստօրէն կը վայելէ օտար երկրի մը (կամ երկիրներու) ասպնջականութիւնը…Մենք մտահոգ ենք մեր երկրի լինելիութեան (viability) հարցերով։ Մենք մտահոգ ենք մեր հայրենակիցներու ծաւալուն արտագաղթով, որ լայնօրէն հետևանքն է մեր երկրի տնտեսութենէն ներս ամրացած մենաշնորհային համակարգին։ Մենք մտահոգ ենք մեր ժողովուրդի համատարած աղքատութեամբ։ Մենք մտահոգ ենք մեր երկրի պաշտպանական ոլորտի լուրջ բացերով։ Օտարազգիներու աճող գաղթը մեզ կ՚անհանգստացնէ բոլոր այս կնճիռներու բարդ փոխազդեցութեամբ։

Իմ ասպարէզի բերումով, ես մօտէն շփուած եմ հնդիկներու հետ։ Ունեցած եմ գործընկերներ և ունիմ ազնուասիրտ բարեկամներ։ Կը սիրեմ հնդիկ մշակոյթը։ Մեծ յափշտակութեամբ ուսումնասիրած եմ Կանտիի շարժումը։ Իմ երիտասարդութեան իտէալը եղած է Ժաւահարլալ Նեհրուն։ Բայց չեմ դադրիր անհանգստութեամբ նայելէ հնդկական այս գաղթին վրայ։

Եւ այստեղ պիտի խոստովանինք, որ այս անհանգստութիւնը կը բխի ոչ այնքան ներգաղթող օտարազգիներու հանդէպ խտրականութեան զգացումէ, այլ մեր երկրի լինելիութեան բացերէն։ Ըլլանք անկեղծ մէկզմէկու հետ և խօսինք բաց բնագրով։ Առայժմ մենք այն երկիրը չենք, որ կարենայ հանգիստ սրտով և մանաւանդ հանգիստ խղճով իր դռները լայնօրէն բանալ օտարազգիներու գաղթին առջև։ Եւ կը խնդրեմ ինծի խնայեցէք բարոյականի դասերը։ Չկայ երկիր աշխարհի մէջ, որ չունենայ ներգաղթի իր յատուկ քաղաքականութիւնը հիմնուած իր ազգային նեղ շահերու փաթեթին վրայ։ Մենք անհանգիստ ենք, քանի որ յստակ չէ, թէ ի՞նչ է Հայաստանի Հանրապետութեան ազգային քաղաքականութիւնը օտարազգիներու ներգաղթի հաշուարկուած համեմատութիւններուն մասին։

Ներգաղթի երևոյթը կարելի չէ կառավարել առանց համապարփակ քաղաքականութեան։ Ընդամէնը երեք միլիոն հաշուող բնակչութեամբ, որուն վերարտադրական տոկոսները լրջօրէն խնդրայարոյց կը մնան (վերոյիշեալ բոլոր գործօններով) և որ կը դիմագրաւէ Թուրքիոյ և Ազրպէյճանի մեծ սպառնալիքները, մեր երկիրը պիտի անպայման հաշուի նստի ներգաղթի իրականութեան հետ և խստօրէն մանրակառավարէ (micro-manage) իր կեանքի այս կնճռոտ ոլորտը։

Այստեղ խտրականութեան և ցեղապաշտութեան նկատումներ չկան։ Այստեղ մակերեսային ժողովրդավարութեան լոզունգներուն համար տեղ չկայ։ Աշխարհակարգը այնպիսին չէ, որ մարդ արարածը ունենայ տիեզերական անօտարելի իրաւունք իր ուզած երկրին մէջ անկաշկանդ հաստատուելու։ Հայաստանը՝ ի՛նք պիտի որոշէ, թէ որոնք են իր տրամաբանական սահմանները այս հարցին մէջ։

Պիտի փափաքէի, որ այս խնդիրը քննարկուէր լայն մասնակցութեամբ։ Կը հրաւիրեմ բոլորդ ձեր դատողութիւնը փոխանցելու։ Կանխայայտ շնորհակալութեամբ,

Կարօ Արմենեան
Յուլիս 28, 2019
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company