ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Շուրջ 1000% աճ՝ 30 տարում․ կարո՞ղ է Հայաստանը 15 միլիոն զբոսաշրջիկի սպասարկել

17 Օգոստոս 2019 15 միլիոն զբոսաշրջիկ՝ 2050 թվականին։ Իրատեսակա՞ն է այս թիվը, թե ոչ, այն դեպքում, երբ Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվն ընդամենը 270 հազարով է ավելացել, և այս աճը ոլորտի մասնագետները դրական են գնահատել։ Վարչապետ Փաշինյանի արցախյան ելույթից հետո, վերջին օրերին այս հարցն ամենաքննարկվողներից է։

Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի այժմյան պայմանները թույլ չեն տա այցելուների նման քանակ ունենալ, հանրության մի մասն էլ լիահույս է, որ ճիշտ ու արդյունավետ քաղաքականություն ունենալու դեպքում 15 միլիոն զբոսաշրջիկ ունենալն անհնար չի լինի։ Օգոստոսի 8-ին էլ վարչապետը շտապել էր հերթական լավատեսական ցուցանիշը հայտնել, ըստ որի՝ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել, զբոսաշրջիկներն էլ 120 միլիոն դոլար ավել են ծախսել։ Իսկ որքա՞ն է կազմում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ 2019 թվականի առաջին կիսամյակում մեր երկիր է այցելել 770․055 է զբոսաշրջիկ՝ 84 հազարով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Վերջին 10 տարվա համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան կես միլիոնով։ 2009 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան 207․721 զբոսաշրջիկ է ժամանել։

Այս պահին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում շուրջ 1․5 մլն է կազմում։ Ստացվում է, 2050 թվականին 15 մլն զբոսաշրջիկ ունենալու համար Հայաստանը ոլորտի շուրջ 1000%-անոց աճ պետք է գրանցի։ Այսինքն՝ 30% աճ՝ յուրաքանչյուր տարվա կտրվածքով։ Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը նույնիսկ 20% չի կազմում։ Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում ոլորտի աճը 12․8 տոկոս է կազմել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 30 տարի անց 15 միլիոն զբոսաշրջիկ ունենալն իրատեսական չի համարում։ «2017-2022 թվականների ընթացքում պլանավորված էր, որ զբոսաշրջության աճի տեմպը պետք է 16 տոկոս կազմեր և 2022 թվականին մենք պետք է 3 մլն զբոսաշրջիկ ունենայինք։ Սակայն, 2018 թվականի ընթացքում մենք թերակատարել ենք զբոսաշրջության աճի տեմպը՝ մոտ 82 հազար զբոսաշրջիկի չափով, և, շարունակելով այս միտումը, այս տեմպը, վստահաբար կարող ենք ասել, որ 2050 թվականին մենք չենք ունենա նախանշած 15 միլիոնը»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի վրա ազդող գործոնները շատ են։ Կարևորներից է անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը։

Ըստ նրա՝ Հայաստանում այս պահին առկա հյուրանոցային ռեսուրսները թույլ չեն տա արդեն իսկ եղած թվից՝ 1,5 միլիոնից ավելի շատ զբոսաշրջիկի սպասարկել։ Եվ սա այն դեպքում, երբ այցելուներից շատերը հյուրատներում կամ ընկերների ու հարազատների տներում են հանգրվանում։ «Այս պահի դրությամբ մենք ունենք մոտ 300 հյուրանոց՝ իրենց մոտ 30 հազար մահճակալով։ Եթե ենթադրենք մի իրավիճակ, որ 356 օրը զբաղված օրեր են զբոսաշրջության համար, ապա այդ 30 հազար մահճակալները կարող են սպասարկել մոտ 1 մլն զբոսաշրջիկի, եթե հաշվի առնենք, որ 1 զբոսաշրջիկը Հայաստանում մոտավորապես 12 օր է մնում»,- ընդգծում է Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ միջազգային վիճակագրության համաձայն՝ համաշխարհային ծախսերի և ներդրումների մոտ 10%-ը զբոսաշրջության ոլորտին է բաժին ընկնում։ Մինչդեռ Հայաստանում զբոսաշրջությունը ՀՆԱ-ի 1․5-2%-ն է կազմում։

Սրա պատճառները, Սուրեն Պարսյանի խոսքով, համապատասխան ենթակառուցվածքների՝ հյուրանոցների, բարեկարգված ճանապարհների, բարվոք տրանսպորտային համակարգի, քաղաքային ու մարզային համայնքների մաքրության բացակայություն է և զբոսաշրջային արդյունքի ոչ մրցունակ լինելը։ «Մենք այս ուղղությամբ երկար տարիներ բավականին թույլ քայլեր ենք իրականացրել և այս գործընթացը շարունակվում է։ Հստակ է, որ զբոսաշրջության ոլորտում տարեցտարի աճն իներցիոն բնույթ է կրում։ Կառավարության աջակցության ծրագրերը կամ քայլերը բավականին փոքր ազդեցություն ունեն շուկայի վրա, և, վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում ցուցանիշները հիմնականում Սփյուռքից, հատկապես՝ Ռուսաստանից եկողների հաշվին են գերակատարվում։ Իրականում, զբոսաշրջության ոլորտը մեր տնտեսության համար կարող է դառնալ կարևոր ռազմավարական տնտեսական ճյուղ, բայց այս տեմպերով և այս քաղաքականությամբ բնավ չենք կարող 15 միլիոնի հասնել։ Ողջունելի է, որ նախանշում ենք այդ թիվը, սակայն դրան հասնելու պայմաններ, ծրագրեր, ռազմավարություն առ այսօր չունենք»,- նշում է տնտեսագետը։

factor.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company