ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպել են ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամների հետ
22 Օգոստոս 2019
Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Արցախի մեկուսի մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունից հետո ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները հանդիպել են ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի եւ Կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանի հետ:
ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետ Վրեժ Ասմարյանը եւ Արցախում ՀՅԴ Բյուրոյի գործիչ Հրաչ Թադեւոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի ապագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
aparaj.am