Մեր երկրի ընդերքը պետք է ծառայի մեր ժողովրդին
31 Օգոստոս 2019
«Տնտեսական հեղափոխությունը սկսվեց ու ավարտվեց այդ հայտարարությամբ․ հեղափոխական քայլեր ու մեխանիզմներ չառաջադրվեցին։ Ավելին՝ եթե նրանք նպատակադրված են, թե 2050-ին ՀՆԱ 15 անգամ աճ ենք ունենալու, ապա այս աճի տեմպը չի կարող ապահովել դա։ Նվազագույնը պետք է տարեկան 9,5% տնտեսական աճ ունենանք, որը թույլ կտա հետագայում ունենալ այդպիսի ցուցանիշ, բայց մենք հիմա ունենք 6,8%: Այս ծրագրերով, այս թիմով, այս աճով հնարավոր չէ 2050-ի պատկերացրած ցուցանիշներին հասնել», – կարծում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ծանոթանալով ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներին։
Սուրեն Պարսյանի հետ b24.am-ը զրուցել է նաև Հայաստանի բարելավման մասին Moody’s-ի հրապարակած զեկույցի, հանքարդյունաբերության ու բիզնեսի մասին։