ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ներդրումների արտահոսքի հիմքում ընկած է քաղաքական անկայունությունը

11 Սեպտեմբեր 2019 Կառավարության կողմից առանձնակի շեշտադրումը՝ 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումների աճի մասով գնահատելի է, սակայն ոչ ամբողջական: Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումնե­րի 26 % աճը և օտա­րերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի 20 % աճը տրամաբանական է` հաշվի առնելով անցած տար­վա առաջին կեսին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները:


Փոխարենը՝ օտարերկրյա ներդրումների ծավալները զուտ հոսքերի տեսանկյունից, որը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ըստ վիճակագրության` 30 մլրդ դրամով կրճատվել են: Տարեսկզբի առաջին 6 ամիսնե­րին օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են 38, 6 մլրդ դրամ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս կամ այն տարվա համար ներդրումային աճը պետք է գնահատել՝ ելնելով ոչ միայն այս տարվա դրությամբ, այլ համեմատելով նախորդ կամ դրանից առաջ տարիների տվյալների հետ: «Մենք նախորդ տարվա համեմատ ունենք աճ, բայց 2017թ-ի համեմատ ունենք ավելի ցածր ցուցանիշ: Երբ որ նշվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի մասին, սա իրոք ողջունելի է, որ այս տարվա ընթացքում աճ է գրանցվել նախորդ տարվա նկատմամբ, սակայն միաժամանակ պետք է նշել, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում ունենք զուտ ներդրումների 30 մլրդ դրամի արտահոսք»,-ասաց նա:

Տնտեսագետը բացատրեց, որ դա նշանակում է, որ ՀՀ-ում նախկինում ներդրումներ կատարած ընկերություններն իրենց գումարները Հայաստանից հանում են: «Այսինքն՝ այս տարվա ընթացում շուրջ 30 մլրդ դրամ, ինչը 60 մլն դոլարից ավելին է, ՀՀ-ից դուրս է գալիս: Սա մտահոգիչ երևույթ է, որ արդեն աշխատող ընկերությունները իրենց գումարները հանում են Հայաստանից»,-ասաց նա:

Ըստ Պարսյանի՝ ներդրումների արտահոսքի հիմքում հիմնականում ընկած է քաղաքական անկայունությունը:

«Ներդրողներից շատերը մտածում են, որ իրենց գումարները, դիվիդենտները ՀՀ-ից հանելով՝ քաղաքական ռիսկերից ձերբազատվեն: Սա լուրջ մտահոգություն է և սրա դեմը պետք է կառավարությունն առնի իր ապաքաղաքական տնտեսական քաղաքականությամբ: Այսինքն՝ նա պետք է ներդրողներին այդ ազդակը տա, որ մեր երկրում բոլոր ներդրումներն ապահովված են՝ անկախ նրանից, թե դրանք նախորդ իշխանությունների հետ կապ ունեցե՞լ են, թե՞ չեն ունեցել, և դա կլինի լավագույն երաշխիքը օտարերկրյա ներդրողների համար»,-ասաց նա:

Տնտեսագետը պատահական չի համարում այն, որ մի քանի ամիս առաջ «Քեմբրիջ անալիտիքս»-ը հրապարակել է վարկանիշավորում, որի համաձայն՝ ՀՀ-ն դասվել է բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկրների շարքում:

«Դրանով կոչ էր անում ներդրողներին, որ ձեռնպահ մնան ներդրումներ իրականացնելուց կամ լրացուցիչ երաշխիքներ ստանալ դրա համար»,-նշեց նա և հավելեց, որ այդ բացասական ռեյտինգավորումը կապվում էր Ամուլսարի ծրագրի հետ, քանի որ Ամուլսարի բաժնետերերը Մեծ Բրիտանիայից են, ԱՄՆ-ից և մեծ ֆինանսական կազմակերպություններից, ովքեր իրենց շահերը փորձում են պաշտպանել տարբեր մեխանիզմների միջոցով:

Հաջորդ խնդիրն ըստ նրա, որ կա ներդրումային դաշտում, այն է, որ ՀՀ կառավարությունը չունի ներդրումային քաղաքականություն և այդ քաղաքականությունն իրականացնող թիմ:

«Հիմնականում ինչը որ իրականացվում է, իրականցվում է էքստենսիվ ճանապարհով՝ վարչապետի միջոցով, վարչապետի հետ հանդիպումների միջոցով, որը բնականաբար, չի կարող երկարաժամկետ, կայուն ներդրումներ ապահովել: Այսինքն՝ 1,2,3 նախագիծ ՀՀ գալով՝ կարող ենք խոսել ներդրումների աճի մասին, բայց չենք կարող խոսել ներդրումային միջավայրի բարելավման կամ ներդրումները սպասարկող ինստիտուտների կայացման մասին: Մենք չունենք այդ ինստիտուտներն առ այսօր, որը շատ կարևոր է ցանկացած խոշոր ներդրումային ծրագրի համար: Պետք են ինստիտուտներ, մարդիկ, ովքեր ներդրողների ձեռքը բռնած կանցկացնեն բոլոր պետական ընթացակարգերով, թույլտվությունների ստացման գործընթացներով, որը կապահովի ՀՀ-ի համար երկարատև, կայուն, ներառական տնտեսական զարգացում»,-ասաց նա:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ ներդրողները հիմա էլ փորձ են անում վարչապետին հանդիպել, որպեսզի նրանից ստանան երաշխիքներ ներդրումների ապահով լինելու համար: «Բոլորը՝ հատկապես խոշոր ներդրողերը, փորձում են հանդիպել վարչապետի հետ, եթե դա չի ստացվում՝ Ավինյանի կամ նրա գրասենյակի հետ, բայց դա խնդրի լուծում չէ: Մենք անձնավորված փորձում ենք ներդրումներ ապահովենք, ինչը երկարաժամկետ չի կարող լինել: Սա կարող է այս տարվա կամ մյուս տարվա համար դրական արդյունք ունենալ, բայց հետագայում էլի խնդիրներ ենք ունենալու դրա հետ կապված»,-նշեց նա:

Նա օրինակ բերեց, որ այս կամ այն թույլտվությունը ստանալու համար նախկինում անհրաժեշտ էր, որ ինչ-որ մարդ «խառնվեր» գործընթացին կամ գումար էր տրվում, հիմա այդ լուծման մեխանիզմը խառնվել է. «Փողով խնդրի լուծման մեխանիզմը չկա, սակայն լուծումն էլ չկա: Այսինքն՝ երբ որ այն ժամանակ դիմում էր այս կամ այն թույլտվությունը ստանալու համար, մերժում էին, նաև առաջարկում էին ճանապարհ այդ խնդիրները լուծելու, իսկ հիմա ուղղակի մերժում են, քանի որ վախենում են կոռուպցիոն գործարքների մեջ մտնեն: Դրանից գործարարը չի շահում, նրա գործը մնում է»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company