ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նպաստների համակարգի բարեփոխումն օրախնդիր է

13 Սեպտեմբեր 2019 Եթե զբաղվածության ապահովման ծրագրերն այդքան արդյունավետ են, ինչո՞ւ են դրանք էապես թերակատարվել անցյալ տարի:

Շուտով, ամենայն հավանականությամբ, կվերանայվեն աշխատունակ, բայց գործազուրկ քաղաքացիներին նպաստ տրամադրելու մոտեցումն ու կարգը: Մշակված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է, որ գործազուրկ նպաստառուի հետ կես տարի նախապատրաստական աշխատանք տարվի, որից հետո, երբ նա գործի տեղավորվի, ևս կես տարի պահպանվի նպաստը: Իսկ եթե աշխատանքից հրաժարվի, կկորցնի նաև նպաստի իրավունքը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի դիտողությունները սառը ցնցուղի տպավորություն թողեցին:

Նա այն կարծիքին է, որ նշված մոտեցումը հանրագումարում չի տա ակնկալվող արդյունքը, քանզի 6 ամիս աշխատավարձ+նպաստ տարբերակով զբաղվածություն ստացած քաղաքացին, երբ կես տարի անց այլևս նպաստը չստանա, ինքն ու իր ընտանիքը էլի կանգնելու են նույն սոցիալական խնդիրների առաջ:

«Իրականում նպաստների համակարգի բարեփոխումն օրախնդիր է և շատ կարևոր, և դա պետք է սկսվի կոնկրետ անապահովության գնահատման համակարգի վերանայմամբ: Առաջնահերթ պետք է վերանայել անապահովության գնահատման գործող համակարգը, որովհետև այն շատ սուբյեկտիվ է»,-ընդգծում է Թադևոս Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ եկամուտների ամբողջական հայտարարագրման հիման վրա պետք է ներդնել անապահովության գնահատման ուղղակի մեթոդը: Այլ կերպ ասած՝ գնահատել ռեալ եկամուտների համադրելիությունը՝ ընտանիքի անհրաժեշտ պահանջներին:

Թադևոս Ավետիսյանն ընդգծում է, որ դա թույլ կտա բարձրացնել սոցիալական աջակցության հասցեականությունը, մանավանդ, որ գնահատման գործող համակարգի պայմաններում, նրա խոսքով, նպաստների հասցեականությունը մոտ 70 տոկոս է, այսինքն՝ նպաստ ստացողների մոտ 30 տոկոսի դեպքում այդ նպաստի գումարը սոցիալական ու կենսական անհրաժեշտություն չէ:

Ինչի՞ վրա դնել հույսը. համակարգային մոտեցումների՞, թե՞ իրավապահ մարմինների

Ի դեպ, նպաստառուների համար միայն գումարը չէ կարևոր. խոսքը նաև առողջապահական և կրթական որոշակի արտոնությունների մասին է: Եթե անձը դուրս է բերվում նպաստառուի կարգավիճակից, ասենք, աշխատանքի է տեղավորվում՝ ի՞նչ է լինելու նրա մյուս սոցիալական արտոնությունների հետ:

Թադևոս Ավետիսյանը գրեթե համոզված է, որ սոցիալական ապահովության նախարարի նշած նոր նախագիծը հարցի լուծում չէ:

Ի դեպ, մի քանի էական դիտողություն էլ. արդյո՞ք երկրում կան այդ քանակությամբ աշխատատեղեր, որ բավարարեն գործազուրկներին ոչ միայն աշխատանքի տեղավորելու, այլև նորմալ աշխատավարձ վճարելու համար:

Նպաստ ստացողները ստիպված կլինեն հարմարվել փոփոխություններին

Կամ, եթե զբաղվածության ապահովման ծրագրերն այդքան արդյունավետ են, ինչո՞ւ են դրանք էապես թերակատարվել անցյալ տարի: Եվ հետո, արդյո՞ք խնդիրն ի սկզբանե ցածր և իրական պահանջմունքներին չհամապատասխանող աշխատավարձերը չեն:

Այս և այլ հարցադրումների պատասխանները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company