ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դատարանների նկատմամբ այս չքողարկված հարձակումն ազդակ է, որ ինչ-որ բան է նախապատրաստվում

18 Սեպտեմբեր 2019 Ինչքան կառավարության քայլերը լինեն ոչ կշռադատված, վիճելի, այդքան իշխանությունից դուրս եկող մարդկանց թիվը կավելանա և ինչքան նախկին խոստումներից հրաժարումները շատ լինեն, այդքան պրոցեսը կարագանա. նման համոզմունք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականներին:

«Իշխանական ուժն ինքը մոնոլիտ չէ, որովհետև ձևավորվեց «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» և տարբեր քաղաքական հոսանքների, ՀԿ-ների միաձուլման եղանակով և բնականաբար, այդ ուժը դեռևս պետք է բյուրեղանա՝ իրենցից պետք է առանձնանան գաղափարական տարբեր մոտեցումներ ունեցող հոսանքներ և այլ քաղաքական ուժեր, նաև նրանցից կառանձնանան նրանք, ովքեր վարվող քաղաքականությունից են շատ դժգոհ: Այս իրավիճակը նման է 89-90 թթ-ի ՀՀՇ-ի հետ: ՀՀՇ-ն ինքը ստեղծվեց որպես Ղարաբաղ կոմիտեի հետևորդ, Ղարաբաղի պայքար, հետո անկախություն, բայց հետո, երբ ՀՀՇ-ն բյուրեղացավ, դարձավ կուսակցություն, հերթով նրանից սկսեցին այլ կուսակցություններ պոկվել: Այս պրոցեսը շատ բնական է: Նաև կարծում եմ, որ շատերը նույնիսկ գաղափարական խորքային տարաձայնություն չունեն, բայց ևս դժգոհ են վարվող քաղաքականությունից, և իրենց ակնկալիքները բավարարված չեն: Ակնկալիքների մի մասը իռացիոնալ են եղել, մի մասն էլ պարտադրված են եղել «կախարդական փայտիկ» ունենալու խոստումով»,-մանրամասնեց Խաչատրյանը:

Բացի այդ, դաշնակցական գործիչը նկատեց, որ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդիմություն էր, ասում էր՝ մենք դեմ ենք ՀԱՊԿ-ին, մենք դեմ ենք ԵԱՏՄ-ին, դեմ ենք կուտակայինին, իսկ երբ դարձան իշխանություն, իրենց մոտեցումները 180 աստիճանով փոխվեցին, ինչպես Ամուլսարի հարցում է:

«Որովհետև այլ ակնկալիքներ էին առաջանում և այս տարբերությունները՝ խոստումներից հրաժարվելը, ոչ հաջող քայլերը, իհարկե կբերեն նրան, որ պատգամավորների մի մասը, չեմ կարող ասել՝ փոքր, թե մեծ, կսկսի դուրս գալ, մանավանդ՝ հաշվի առնելով, որ պատգամավորերի մեջ կան մարդիկ, ովքեր ժամանակին այլ կուսակցությունների անդամ են եղել, թեկուզ և ասում են, որ ֆիկտիվ են եղել. կարող են հիշել, որ այստեղ էլ են ֆիկտիվ»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը, խոսելով Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներից, ասաց, որ կարող է ենթադրություններ անել՝ ելնելով Վանեցյանի հայտարարությունից, որ իրականցվող քաղաքականության հետ կա որոշակի անհամաձայնություն. «Մանավանդ «կանգ ա՛ռ» կոչը նշանակում է, որ գեներալ Վանեցյանը համաձայն չի եղել երկրի ընթացքի հետ: Մենք էլ այս ամառ, երբ կազմակերպեցինք մեր հավաքը, նույն կոչն էր հնչում՝ «սփաթվե՛ք» , «կանգնե՛ք», որովհետև այն ուղղությամբ, որ երկիրը տանում եք, հղի է անկանխատեսելի վտանգներով»:

Հարցին, թե այն պահանջները, որոնք դրվում էին ուժայինների առջև, Վանեցյանի պարզաբանումից կարո՞ղ ենք եզրակացնել, որ անիրականանալի են, թե՞ այլ խնդիրներ ևս կային, Խաչատրյանը նշեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է խնդիրների լայն սպեկտրով և այստեղ չենք կարող ասել՝ անհամաձայնությունը վերաբերում էր դատաիրավական «բարեփոխումների՞ն», Արցախի հարցի՞ն, արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ այդ ամեն ինչին միասին:

«Ոստիկանապետի մասով մամուլում շրջանառվում է նյութը, որ խոսքը հիմնականում Ամուլսարի շրջափակումը ուժային եղանակով լուծելուն է վերաբերում, որին գեներալ Օսիպյանը համաձայն չի եղել»,-ասաց նա` միաժամանակ նկատելով, որ ենթադրել է` թե՛ գեներալ Վանեցյանը և թե՛ գեներալ Օսիպյանը, հավանաբար, այդքան էլ խանդավառված չէին ԼՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությամբ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է. այն նախատեսում է, որ ոստիկանական բարձր պաշտոնի կարող է նշանակվել 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի:

«Այսինքն՝ պրոֆեսիոնալ սպաներին կարող են գալ փոխարինելու ինչ-որ կոմիսարներ: Դե ես ենթադրում եմ, որ իրենք դրանից պետք է դժգոհած լինեին, կարծում եմ, որ դա շատ վտանգավոր օրենք է: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքականացնելուն միտված շատ անընդունելի օրենսդրական նախաձեռնություն է և շատ հետաքրքրական է, որ այդ օրենսդրությամբ հանդես է եկել ԼՀԿ-ն, որը ԱԺ-ում հանդես է գալիս որպես ընդդիմություն»,-ասաց նա:

Իսկ այս պարագայում, ըստ Արթուր Խաչատրյանի, որպես պատասխանատու քաղաքացիներ՝ մարդիկ չպետք է պասիվ հանդուրժեն այն ընթացքը, որը երկիրը կարող է վտանգել:

«Գոնե քաղաքական ուժերը, ՀՅԴ-ն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու է այս ընթացքը կասեցնելու համար: Մենք տեսնում ենք, որ ռիսկային քայլեր են տեղի ունենում, խնդիրներ են առաջնում, որոնք երկրի համար որևէ լավ բան չեն բերի: Մենք կողմ ենք խորքային դատաիրավական բարեփոխումներին, դատարանների անկախությունը երաշխավորելուն, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելուն, բայց մենք դեմ ենք, որ դատարանները փորձում են ենթարկեցնել քաղաքական իշխանություններին, փոխանակ կտրեն այդ արատավոր պրակտիկան, որ ժամանակին եղել է: Ընդհակառակը, մի քաղաքական ուղղվածություն ունեցող պաշտոնյայի փոխարեն ուրիշի են ուզում դնեն, ասում են՝ հանուն բարու կարելի է օրենք խախտել, բայց այդ օրենքը եթե մի անգամ խախտես, երկու անգամ խախտես, հետո սովորություն է դառնալու»,-ասաց նա:

Խաչատրյանի գնահատմամբ՝ երկու ուժայինների ղեկավարների հրաժարականն արդեն ազդակ է որևէ գործընթաց սկսելու. «Դատարանների նկատմամբ այս չքողարկված հարձակումն արդեն ազդակ է, որ ինչ-որ բան նախապատրաստվում է. թե՛ վարչապետի , թե՛ ԱԺ նախագահի ելույթը և թե՛ «Իմ քայլը» խմբակցության ելույթը ենթադրում է որոշակի մեսիջ դատական իշխանություններին, և այս ամեն ինչը նախանշաններ են, որ ինչ-որ գործընթացներ ՀՀ-ում սկսել են և կարող են հասնել իրենց գագաթնակետին»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company