ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանության նպատակը յուրային դատական համակարգ ունենալն է

19 Սեպտեմբեր 2019 Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության տեքստը մտահոգությունների առիթ պետք է տա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի հայտարարությունը, որտեղ խոսում էր որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, սպայի արժանապատվության մասին եւ հորդորում «կանգ առնել»։

«Այդ հայտարարությունը պատահական մարդ չի անում, այլ նա, ով Հայաստանի ազգային անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուներից մեկն էր։ Ավելի մանրամասն տեղեկություններ չունենք հրաժարականի պատճառների համար, բայց տեքստը, ելույթը մտահոգիչ էր ու պատահական ասված չէր։ Այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ ինչի մասին խոսել է Վանեցյանն իր հրաժարականի տեքստով, մտահոգիչ է»,– նշեց նա։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու՝ «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացի մասով Իշխան Սաղաթելյանը նշեց՝ ՀՅԴ կարծիքը հստակ է. «Իշխանությունը հակաօրինական ճանապարհով գնում է դատական իշխանությունը նվաճելու եւ յուրացնելու հակասահմանադրական ճանապարհով։ Ոչ ԱԺ նախագահը, ոչ առավել եւս խմբակցությունը, այսինքն՝ օրենսդիր իշխանությունն իրավունք չունի նման ոտնձգություններ նախաձեռնել դատական իշխանության նկատմամբ։ Իհարկե, իշխանությունն իրենց գործողությունները փորձում է տեղավորել դատական համակարգը բարեփոխելու, արդարություն հաստատելու կամ հանրային պահանջի անվան տակ, բայց դա ազնիվ չէ, որովհետեւ իշխանությունն ունի նպատակ՝ յուրացնել, ունենալ յուրային, սեփական դատական համակարգ»։

Դատական համակարգը յուրային դարձնելու լավագույն օրինակը, նրա խոսքով, ԲԴԽ–ն է. «Դրա լավագույն փաստերից մեկը այն էր, թե ինչ արեց Բարձրագույն դատական խորհրդի հետ, կրկին բարեփոխման, արդարություն հաստատելու քողի տակ ստեղծեցին մի Բարձրագույն դատական խորհուրդ, որը ինչո՞վ էր լավը նախորդից, ո՞վ է ներկայիս ԲԴԽ-ի նախագահը։ Այնպես չի, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք ցանկանում են ունենալ անբասիր, արդար մի համակարգ, պարզապես ուզում են, որ լինեն մարդիկ, որոնք առանց աչք թարթելու կծառայեն իրենց։

Հարցին՝ դատական համակարգի նկատմամբ իշխանությունների գործողությունները կապո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի հետ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Չնկատել այդ ամենը, նշանակում է թաքնվել իրականության հետեւում։ Ակնհայտ է, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում, այլ առհասարակ առաջիկա պլանավորելիք, նախաձեռնած դատավարությունների, քայլերի համար պետք է մի դատական համակարգ, դատական իշխանություն, որն անվերապահ կատարելու է իշխանության հրահանգները։ Իշխանության գլխավոր նպատակն է ունենալ դատական իշխանություն, որն անվերապահ կկատարի իր ցանկությունը։ Հակաօրինական քայլի առաջ կանգ չի առնում իր նպատակին հասնելու համար, որը պետության համար վտանգավոր է»։

Նրա խոսքով՝ ՀՅԴ–ն հնարավոր բոլոր միջոցներով հակազդելու է եւ թույլ չի տալու այդ գործողությունները. «Հիմա քննարկումների մեջ ենք, որ հասկանանք՝ ինչ կերպ ու ինչ ֆորմատով։ Մենք համագործակցում ենք 7 կուսակցությունների հետ, կխոսենք նաեւ մեր գործընկերների հետ»։

Հարցին՝ միայն արտախորհրդարանական ուժերի հե՞տ են համագործակցելու, թե՞ նաեւ խորհրդարանական, նա պատասխանեց. «Քանի որ նոր ենք սկսում, երբ կսկսենք խոսել, կհասկանանք ֆորմատը, լրացուցիչ կտեղեկացնենք»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company