ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Վրեժխնդրությունը երկիրը տանում է այլ դաշտ

20 Սեպտեմբեր 2019 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը մեր պետության խայտառակությունն է, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

«Սա խայտառակություն է, մեր պետության խայտառակությունն է, էդ մեղադրանքի բովանդակությունը, որ կարդում ենք, կարծեք թե, ամբողջ պատմությունը գլխի վրա շուռ է գալիս։ Մեր տեսած իրականությունն ամբողջությամբ գլխի վրա շուռ տված ներկայացված է, թե ինչ է անձնավորված պատասխանատվության կանչես։ Սա լավ տեղ չի տանի», - նշեց Արծվիկ Մինասյանը։

«Ազատություն». – Այսօր նա պետք է ազատ արձակվի՞։

Մինասյան. – Իմ խորին համոզմամբ՝ որևէ հիմք չկա մերժելու խափանման միջոցի փոփոխման հարցը։

«Ազատություն». – Եթե ազատ արձակվեց, նա չի՞ կարող իր ազդեցությունը, հեղինակությունը, ֆինանսական ռեսուրսները բանեցնել և վկաների քննության վրա ազդեցություն ունենալ։

Մինասյան. – Ի դեպ, եթե ազատ արձակվեց, ուղիղ հակառակը՝ ավելի կթուլանա երկրորդ նախագահի ազդեցությունը քան թե հիմա։

«Ազատություն». – Ինչո՞ւ

Մինասյան. – Շատ պարզ, որովհետև հիմա երբ որ մեկուսացման մեջ է նրա աջակիցների, նրա կողմնակիցները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա։ Մեր իրականության մեջ միշտ էլ մեկուսացվածը, դատապարտվածը շատ ավելի մեծ, հանրային ընկալման մեջ աջակցություն ունի, քան թե դրսում գտնվողը։ Ես կարծում եմ, որ դատարանի ու քննչական մարմինների գործողությունները շատ ավելի տրամաբանված կլինեն՝ հենց ազատության մեջ գտնվելու պայմաններում գործի քննությունը շարունակեն։

«Ազատություն». – Պարոն Մինասյան, Դուք կարո՞ղ եք պնդում անել, որ Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքական հայացքների համար է հետապնդվում։

Մինասյան. – Այս պահի դրությամբ ելնելով էս բոլոր գործընթացներից, իմ անձնական տեսակետն է, որ, այո, կա քաղաքական ուղղորդում և շատ հստակ է, որ վենդետան, վրեժխնդրությունը և պոպուլիզմը տարել են նրան, որ արդարադատությունը և իրավունքը մղվել են 15-րդական կողմ։

«Ազատություն». –Պարոն Մինասյան, իր ո՞ր հայացքի համար քաղաքական, նա քաղաքականությամբ չի զբաղվել և միայն Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո է ասել, որ մտնում է քաղաքականություն։

Մինասյան. – «Հենց այն հայացքների համար, որ 10 տարի ղեկավարել է Հանրապետությունը և չի կիսել այդ մարդկանց քաղաքական տեսակետը։

«Ազատություն». – Ինչո՞վ էր խանգարում Փաշինյանին տանը նստած, չէր զբաղվում քաղաքականությամբ, իր ո՞ր քաղաքական գործունեությունն է ընդհատվել, միջամտվել։

Մինասյան. – Սկսվեց վրեժխնդրությամբ՝ վերածվեց քաղաքականության։

«Ազատություն». – Ինքը չէր պատասխանատո՞ւն այդ իրադարձությունների, այդ մարդկանց կյանքի համար ինքը չէր պատասխանատո՞ւ։

Մինասյան. – Էդ օրվա իրադարձությունների համար պատասխանատու էր թե՛ գործող իշխանությունը, ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ մենք այն ժամանակ կոչ արեցինք, որ հանդարտվեք, բաժանվեք։

«Ազատություն». – Ընդդիմությունը կարո՞ղ էր ոստիկանությանը, բանակին հարամաններ տալ։

Մինասյան. – Ոչ, բայց ընդդիմությունը կարող էր առնվազն չհրահրել։

«Ազատություն». – Ցույց չանեի՞ն։

Մինասյան. – Խոսքը ցույց չանելու մասին չի, Դուք շատ լավ եք հիշում, Դուք շատ լավ լրագրող եք եղել, այդ օրերին էլ տեսել եք, թե ինչի՞ մասին է խոսքը գնում. սկսած այն հրահրումից, որ կատարվում էր մոլոտովյան կոկտեյլներով, ավարտած կոնկրետ ֆիզիկական ուժ գործադրելով։

«Ազատություն». – Գործի նյութերում կա՞ն նման բաներ։

Մինասյան. – Անշուշտ, Գործի նյութերում սևով սպիտակի վրա գրված է հետևյալը, որը իմ համար առնվազն տարակուսելի է, ես կարծում եմ՝ ով ծանոթանա իր համար նույնպես, ասում է՝ «բանակը, ոստիկանությունը օգտագործել են ռազմական տեխնիկա, պայթուցիկ նյութեր, զենք» և հետո հաջորդ պարբերությունում՝ «զենքի գործադրման արդյունքում զոհվել են 10 քաղաքացիներ», այսինքն ամբողջ տրամաբանությունը հետևյալն է, որ 10-ին էլ սպանել են բանակի և ներքին զորքերի զինվորները։ Էսպիսի մեղադրանքի հիմքում առնվազն պետք է ապացույց լինի՞, թե՞ չէ։

«Ազատություն». – ՀՅԴ-ն սուր հայտարարությամբ հանդես եկավ, երբ «Իմ քայլը» այդ նախաձեռնությունը ներկայացրեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին, մասնավորապես Դուք դա սահմանադրական կարգի տապալման ուղի եք որպես գնահատում, բայց Հրայր Թովմասյանը լինելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կնքահայրը՝ քննել է Քոչարյանի դիմումը, այդ երևույթը ամբողջ աշխարհում ունի անուն՝ շահերի բախում։

Մինասյան. – Նախ արձանագրենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն քավոր-սանիկությունը մերձավոր ազգակցական հարաբերությունների մեջ չի մտնում, սահմանման մեջ չկա այսպիսի որևէ հասկացություն։

«Ազատություն». – Բայց կա՞ն այլ կարգավորումներ, ասենք, քույր, եղբայր դրանք կան, քավոր-սանիկը չկա՞։

Մինասյան. – Այո, չկա քավոր-սանիկը։ Սա կարող է տեղավորվել այլ դաշտի մեջ, օրինակ, դատավորի այնպիսի վարքագիծ, որը կարող է անաչառության հիմնավոր կասկածներ հարուցել։

«Ազատություն». – Կամ բարոյական նկարագիրը, պարոն Մինասյան, քավորը մտերիմ մարդ է համարվում։

Մինասյան. – Բայց սա վարքագծի կանոնների տարր է, որը կարգապահական պատասխանատվության կարող է բերել, այլ ոչ թե այսպիսի հիմքի։

«Ազատություն». – Այսինքն Դուք պնդում եք, որ Թովմասյանը կաշկանդված չէր իր սանիկի դիմումը քննելուց։

Մինասյան. – Էս փաստաթղթին կցված է նաև հարցազրույցները, ցավում եմ, բայց մեծամասնությունը խորհրդարանի հիմք է վերցրել էդ հարցազրույցները, որտեղ սևով սպիտակի վրա բաց տեքստով թե՛ Հրայր Թովմասյանը, թե՛ Արամ Օրբելյանը հերքում են որևէ կախվածությունը։

«Ազատություն». – Դուք Ձեր սանիկի դիմումը կքննեի՞ք։

Մինասյան. – Սկզբունքի հարց է, եթե Դուք ստանձնել եք պարտավորություն և այդ պարտավորությունը պետք է կատարեք օրենքի դրույթները խստի պահպանելով, միանշանակ, ի՞նչ կապ ունի սանիկ է, քավոր է և այլն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company