ԱՀ ԱԳՆ-ում քննարկվել են Արցախ-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր
10 Հոկտեմբեր 2019 Հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է բելգիացի սենատոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ Մարկ Դեմեսմայեկերին, ֆլամանդական խորհրդարանի անդամ Մարկ Հենդրիքսին և Բելգիայի Աալստ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Քարիմ Վան Օվերմայերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-Բելգիա համագործակցության օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։
ԱՀ ԱԳՆ