ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Բացվեց ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ընդհանուր ժողովը

14 Հոկտեմբեր 2019

Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության 12-րդ պատգամավորական ժողովն է ընթանում Հայաստանում: Բացումն այսօր է տեղի ունեցել:

Առաջիկա օրերի ընթացքում Ծաղկաձորում կշարունակվի, կներկայացվի անցած ժամանակահատվածի հաշվետվությունը ու կընտրվի այս կառույցի վարչության նոր կազմը:

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkirmedia.am

ՀՄԸՄ-ը մեր ազգային արժեքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նվիրված կառույց է

ՀՄԸՄ-ը մեր ազգային արժեքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նվիրված կառույց է․ մեկնարկել է ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ժողովը
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) հիմնադիր անդամ, մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանի կիսանդրու բացման արարողությունը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՄԸՄ-ի հայաստանյան սկաուտական թևի մի խումբ ներկայացուցիչներ, համալսարանի ուսանողադասախոսական կազմը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՄԸՄ ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Շավարշ Քրիսյան կրտսերը և քանդակագործ Դավիթ Մինասյանը։

Կիսանդրու բացման արարողությունից հետո մեկնարկեց ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ժողովը, որի բացմանն իր ողջույնի խոսքն էր փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Հայրապետական օրհնանքում, որը ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, մասնավորապես նշված էր․

«ՀՄԸՄ-ն իր հիմանդրման օրերին կարևոր ծառայություն բերեց Հայոց ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր մանուկներին խնամելու գոծում, նպաստելով նրանց առողջության ամրանպնդմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Անցած 100-ամյակի ընթացում ՀՄԸՄ-ն նորանոր հաջողություններ արձանագրեց աշխարհի տարբեր երկրներում հիմնադրված մասնաճյուղերով, իրականացնելով առավել ընդգրկուն, գովարժան սպասավորություն մեր մանուկների, պատանիների և երիտասարդների համար»։

Պատգամավորական ժողովին իր խոսքն էր հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Վեհափառի խոսքն ընթերցեց Լիբանանի հայկական «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը․

«ՀՄԸՄ-ն սովորական մարմնամարզական կազմակերպություն չէ, այն առաքելություն է՝ էությամբ ու նպատակով։ Արդարև մեր ազգային արժեքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նվիրված կառույց է՝ իրակաան առաքելությամբ լցված։ Այսպիսին է ՀՄԸՄ-ն իր ծնունդով ու նպատակով։ Անցնող տարիներին նա նպատակով ու զոհողությամբ ու հանձնառությմաբ կատարեց իրեն վստահված պարտավորությունը»,- ասված էր Վեհափառի ուղերձում։
Ժողովին ելույթ ունենցավ ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկաուտական շարժման վարչության ատենապետ Դավիթ Հակոբյանը, ով նշեց․

«Այսօր մենք հպարտորեն կարող ենք ասել, որ հաղթել ենք, մեր եռագույնը 30 տարի առաջ կոթողել ենք Արարատի հայացքի ներքո։ ՀՄԸՄ-ը երկար տարիների ընդմիջումից հետո վերադարձել է Մայր Հայրենիք։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ն անկախ Հայաստանում անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, այսօր արդեն կայացած կազմակերպություն է»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանն էլ իր խոսքում ասաց, որ ժողովը կարևոր է, որպեսզի քննարկեն ՀՄԸՄ-ի առաջիկա չորս տարիների գործունեությունը, հատկապես նախագածերի հետագա անելիքները․

«Սակայն 12-րդ պատգամավորական ժողովը յուրահատուկ է իր կայացման ժամանակով։ Չորս տարվա գործունեությոնից բացի, կարևոր է, որ ժողովն իր գնահատականը տա հայկական պետականության մեջ խոր արմատներ թողած, ամենամարդաշատ, տարածված, ժողովրդական ու երիտասարդ կառույցի մեկդարյա գործունեությանը։ Կասկածից վեր է, որ ՀՄԸՄ արժանապատվորեն կտրեց հայ ժողովրդի անցյալ դարի պատմության ընթացքը՝ միշտ պատրաստ լինելով անշահախնդիր ծառայել ազգին ու հայրենիքին»,- ասաց նա հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին։

Համազագային Հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ողջույնի խոսքը փոխանցեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Ռաֆիկ Գեվողլանյանը․

«Իր բազմաճյուղ գործունեությամբ, սկաուտական խիտ շարքերով և մարզական մրցունակ խմբերով հարուստ այս միությունը կա և կմնա հայակերտման ու հայապահպանման դարբնոցներից մեկը», – փաստեց նա։

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն էլ ողջունելով հյուրերին՝ասաց․

«ՀՄԸՄ պատգամավորական ընդհանուր ժողովները միայն իրադարձություններ չեն։ Այս ժողովները համայն հայության ուշադրությանն արժանի հավաքներ են, որովհետև սրանք համախմբում են Հայաստանից, Արցախից և աշխարհի 23 երկրից մեր ժողովրդի ՀՄԸՄ ներկայացուցիչներին»

Իր ելույթում Մկրտիչյանը ներկայացրեց նաև անցնող 4 տարվա հաշվետվությունը։

Ժողովի ընթացքում պարգևատրվեցին ՀՄԸՄ վաստակավոր 3 անդամներ՝ Վլադ Սիսերյանը, Մանուկ Քեոշքերյանը և Կառլոս Սեֆելյանը։

Պաշտոնական բացումից հետո մասնակիցները մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ կընթանա ժողովը և կընտրվի նոր Կենտրոնական վարչություն:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company