ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Լիբանանում պահանջների բանաձեւը կարելի է ընկալել որպես համակարգի վերափոխման պահանջ

28 Հոկտեմբեր 2019 Լիբանանում այս պահին հիմնական ճանապարհները փակ են, բաց են միայն միջքաղաքային ճանապարհները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանի իրավիճակին՝ շարունակվող քաղաքացիական ակցիաների պայմաններում։

«Այս պահի դրությամբ հիմնական ճանապարհները փակ են, բայց կողմնակի ճանապարհները, այսինքն՝ քաղաքների միջեւ մարդկանց տեղաշարժը թույլատրվում է։ Պետական հաստատությունները եւ բանկերը փակ են, գործառնություններ չեն իրականացվում: Հարկային քաղաքականության դեմ բողոքի ակցիան հասել է քաղաքական պահանջների, այսինքն՝ քաղաքացիական եւ կենցաղային պահանջները տեղափոխվել են քաղաքական հարթություն՝ կառավարության հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրությունների կազմակերպում, ապօրինի հարստացման դեմ վճռական քայլեր, հափշտակված գումարի վերադարձ նոր սահմանադրության ձեւավորում: Դատական հայցեր են  ներկայացվել կոռումպացված պետական նախկին գործիչների դեմ»,-նշեց նա։

Գանտահարյանի խոսքով՝ այս բոլորը մեկ նրբությամբ պետք է ընկալել, որ ցուցարարների անունից լիազորված մարմին չկա, շարժումը տարերային է։

Նա չի բացառում, որ տարերայնությունը մարտավարություն է, որպեսզի այդպիսով հնարավոր չլինի ճնշում գործադրել ցուցարարների վրա։

«Ընդհանուր պահանջների բանաձեւը կարելի է ընկալել որպես համակարգի վերափոխման պահանջ, ուզում են տեսնել պրոֆեսիանալների կառավարություն, կազմել անցումային կառավարություն, որի հիմնական գործառույթը լինելու է արտահերթ ընտրությունների կազմակերպումը:

Երեկ հետաքրիր ակցիա էր, որովհետեւ մարդիկ հյուսիսից հարավ շղթա էին կազմել, մասնակցում  էր շուրջ 170 հազար ցուցարար, Լիբանանը հայտնվել է ամենանշանավոր միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում»,-նշեց Շահան Գանտահարյանը։

Նա, սակայն, դժվարանում է իրադարձությունների ընթացքը կանխատեսել․ «Բարդ է ընթացքը կանխատեսելը, որովհետեւ բանակցություններ չկան, փոխզիջման տարբերակներ չկան, պարզ չէ՝ կառավարությունը հրաժարական կտա, թե ոչ, բողոքի հանրահավաքները անց են կացվում հիմնականում երեկոյան»։

Շահան Գանտահարյանը հավելեց, որ ընդհանուր հայ համայնքի անունից պաշտոնապես մասնակցություն ցույցերին չկա, սակայն ցուցարարների շարքերում հայեր կան․«Միաժամանակ հոգեւոր եւ կուսակցական մարմիններից տեսակետներ են հնչել, որ շարժումը մնա քաղաքացիների իրավունքների եւ բարեկարգումներ ապահովելու շրջանակներում եւ չշահարկվի քաղաքական այս կամ այն ուժի կողմից։ Շարժումը համաժողովրդական է,  ցուցարաների պահանջների, ցասումի ըմբռնում կա»։

Նշենք, որ Լիբանանում ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ից՝ «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին կառավարության որոշումից հետո։

Բացի այդ, բանակի եւ ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել, եղել են տուժածներ։
Ցուցարարները պահանջում են ցրել կառավարությունն ու խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, չեղարկել քաղաքականության մեջ եկեղեցական քվոտաները: Մի շարք համալսարաններ հայտարարել են անորոշ ժամանակով դասերն ու քննությունները հետաձգելու մասին, փակ են մնում երկրի բանկերը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company