ՀՅԴ 129-ամյակին նվիրված տոնախմբություն Վանաձորում
02 Նոյեմբեր 2019 Վանաձորի միջոցառումների տանն այսօր ժողովրդական տոնախմբություն էր։ Ժամանել էին ազգային-հեղափոխական երգիչներ Սամվել Երանյանն ու Ներսիկ Իսպիրյանը։ Առիթը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության 129-ամյակին նվիրված հանդիպում-միջոցառումն էր։ՀՅԴ Լոռու մարզային կառույցի կողմից նախաձեռնված միջոցառմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Լոռու մարզային կառույցի անդամները, ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացուցիչները, համակիրներն ու բազմաթիվ քաղաքացիներ։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Լոռու մարզային կազմակերպության պատասխանատու Արմենուհի Կյուրեղյանի շնորհավորանքի և ողջույնի խոսքից հետո ելույթներով հանդես եկան ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ժողովրդական տոնախմբությունը շարունակվեց գեղարվեստական կատարումներով, ասմունքներով, երգերով ու պարերով։
yerkir.am