Չենք ընդունում Արայիկ Հարությունյանի կողմից պարտադրվող արժեհամակարգը
07 Նոյեմբեր 2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, Սուրեն Պարսյանը միացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։
«Արայիկ Հարությունյանը կարող է ունենալ սեփական արժեհամակարգը և ոչ ոք չի կարող պարտադրել նրան մեկ այլ արժեհամակարգ։ Խնդիրն այն է, որ նա փորձում է պարտադրել իր արժեհամակարգը՝ օգտագործելով կառավարությունը։ Մենք չենք ընդունում Արայիկ Հարությունյանի կրթության, մշակույթի քաղաքականությունը: Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս առանձին նախարարների անվստահություն հայտնել և հեռացնել կառավարությունից, մեր ժողովուդը, հանրությունը բողոքում է Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից, մենք պետք է հստակ ձևակերպեն»,- նշել է Պարսյանը։