Մամուլի ասուլիս ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում
07 Նոյեմբեր 2019
Վաղը նոյեմբերի 8-ին, ժամը 16:30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանը, Տարոն Տոնոյանը և Աշոտ Սիմոնյանը հանդես են գալու մամուլի ասուլիսով և անդրադառնալու են ՀՀ քաղաքական վերջին զարգացումներին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններին:
Ասուլիսը տեղի է ունենալու ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (հասցե՝ Հանրապետության 30, երկրորդ հարկ):
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ